logo-en

  NORTHERN UNIVERSITY

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչի թափուր հաստիքի համար

Վերջնաժամկետ՝ 12.04.2022թ.
Պարտադիր պահանջներ
1. Համապատասխան բարձրագույն կրթություն (առնվազն մագիստրոսի կրթական աստիճան) և ոլորտի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
  •  Ինքնակենսագրություն՝ CV
  •  կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
  •  անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
  •  աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
  •  արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեին։

shushi gitajoxov

Բակալավրիատի և մագիստրատուրայի հարգելի ուսանողներ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը հրավիրում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին մասնակցելու ՇՏՀ ուսանողական 5-րդ գիտաժողովին։ Զեկուցումների թեման ազատ է։ Զեկուցումներն անհրաժեշտ է ներկայացնել bulletin.am կայքում զետեղված ցուցումների համաձայն, մինչև մարտի 30-ը ներառյալ, հետևյալ էլ․ հասցեին՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն,անգլերեն, ռուսերեն։ Հնարավոր է նաև առցանց զեկուցման տարբերակ։ Զեկույցի տևողությունը 15 րոպե; Գիտաժողովին սահմանված կարգով ներկայացված և խմբագրական խորհրդի կողմից ներկայացված և հավանության արժանացած զեկուցումները կհրապարակվեն Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրում ՝հատուկ թողարկումով/ առանց գիտական աստիճանի հայցման համար օգտագործման իրավունքի/։ Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ՈւԳԸ նախագահ՝ Հերմինե Առուշանյանին։ Կոնտակտային հեռ․ (+37497) 74 79 09, (+374 98 )71 19 09 : 

ՀՈԴՎԱԾԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

lehdasaxos

Invitation to Participate in Public Lectures

Daniel Dąbrowski, a lecturer at the University of Szczecin, Poland, will deliver public lectures at the Faculty of Law of Northern University within the framework of the Erasmus+ teaching mobility. The series of lectures is dedicated to consumer protection mechanisms and European experience. 
The lectures will take place on April 4-6 at 12:40 pm at the Distance Learning Laboratory of Northern University (5th floor). Students of both Northern University and law faculties of other Armenian HEIs are invited to take part in the event. To participate, please fill out the application form by March 31: https://forms.gle/1cgfGxZYJdbQJa6A8  

 

 

girq

Հիանալի նորություն բուհի ընթերցասերների համար

Հարգելի ուսանողներ, ուրախ ենք հայտնել, որ այսուհետ Հայաստանի ազգային գրադարանի միջգրադարանային աբոնեմենտի միջոցով գրքեր կարող եք պատվիրել նաև առցանց, բուհի գրադարանավարի գիտությամբ և միջոցով:
Առցանց պատվերի առավելությունը ժամանակի խնայողությունն է: Պատվիրեք անմիջապես Հյուսիսային համալսարանից և մեկ ժամ հետո կարող եք գնալ և վերցնել գրքերը ՀԱԳ բաժնույթների բաժնից (վարչական շենք, 1-ի հարկ):
Ինչպես հայտնի է, նախկինում պատվերը կատարվում էր կնքված պատվիրաթերթիկները լրացնելու միջոցով, ինչը նույնպես ուժի մեջ է, ցանկության դեպքում կարող եք օգտվել:
Հիշեցնենք նաև, որ առցանց պատվերի ծառայությունը չի ենթադրում թվային գրքերի սպասարկում: Պատվիրվող գրքերը տպագիր են և կազմակերպության ներկայացուցիչը, կամ էլ հենց դուք, հարգելի ուսանողներ, գրադարանավարի կամ համապատասխան ներկայացուցչի գրությամբ, պետք է գրադարանից վերցնեք պատվերը: ՀԱԳ-ում թվայնացված բոլոր գրքերը բաց հասանելի են https://nla.am կայքի համապատասխան բաժիններում:
Այնպես որ, սիրելի ուսանողներ, Հայաստանի ազգային գրադարանից (ՀԱԳ) առցանց գրքեր պատվիրելու համար կարող եք դիմել Հյուսիսային համալսարանի գրադարան :

 

logo nu coloured

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ուսումնական վարչության պետի թափուր հաստիքի համար

Վերջնաժամկետ՝  18.03.2022թ.

Պարտադիր պահանջներ 

  1. ունենա բարձրագույն կրթություն, կառավարման համակարգում աշխատանքային փորձ,
  2. իմանա ՀՀ Սահմանադրությունը, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերը, Բոլոնիայի գործընթացը կարգավորող իրավական ակտերը, համալսարանի կանոնադրությունը, ներքին կարգապահական կանոնները (northern.am),
  3. տիրապետի ՄՈՒՀ-ի ուսումնամեթոդական գործընթացի կազմակերպման հիմնախնդիրներին, միջազգային առաջավոր փորձին և զարգացման միտումներին,
  4. կարողանա և' բանավոր, և' գրավոր հաղորդակցվել անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով,[1]
  5. կարողանա բանակցություններ և զրույցներ վարել աշխատողների, ստորաբաժանումների ղեկավարների և այլ հաստատությունների (այդ թվում նաև օտարերկրյա հաստատությունների) ներկայացուցիչների հետ,
  6. տիրապետի համարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:

Ուսումնական վարչության պետի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված իրավունքների և պարտականությունների նկարագրով (կից փաստաթուղթ(կից փաստաթուղթ):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Ինքնակենսագրություն՝ CV
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) պատճենը
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) պատճենը
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի պատճենը:

Պահանջվող հմտություններ

  • բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից տեխնոլո­գիաներով աշխատելու հմտություններ (Word, Excel, PoverPoint)
  • կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվություն
  • ժամանակի կառավարման ունակություն
  • թիմային աշխատանքի ունակություն
  • նախաձեռնողականություն:

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը   This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեին։

 

[1] Common European Framework of reference for languages - B2 և C1 մակարդակներին համապատասխան

Main News

Հայտարարություններ

Attention dear students...

11.09.2024
Attention dear students...

Attention Northern University is announcing the “Erasmus+” Student Mobility cal...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...