Working hours | |
|
|
09:30 – 17:30 | |
Announcements
Թափուր հաստիք՝ ֆակուլտետի դեկան
Հյուսիսային համալսարանը հայտարարում է դեկանների մրցույթ՝ հետևյալ ֆակուլտետներում
- Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ,
- Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետ,
- Իրավագիտության ֆակուլտետ:
Դեկանի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված ֆակուլտետի դեկանի պաշտոնի անձնագրով՝ տեսնել այստեղ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
- դիմում ռեկտորի անունով,
- ինքնակենսագրություն,
- գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեները,
- տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը,
- տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,
- նամակ-նպատակ։
Փաստաթղթերը կարող են ներկայացվել համալսարանի էլեկտրոնային հասցեով՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. ։Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում դեկտեմբերի 15-ը :
Բնակչության հոգեբանական աջակցությունը Արցախի և Լիբանանի պատերազմների ընթացքում և հետպատերազմյան շրջանում
Բնակչության հոգեբանական աջակցությունը Արցախի և Լիբանանի պատերազմների ընթացքում և հետպատերազմյան շրջանում
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ բժշկական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության համար նախատեսված դասընթացների (մասնավորապես՝ հիգիենայի հիմունքներ, մանրէաբանություն, քույրական գործի հիմունքներ, մանկաբուժություն) օտար լեզվով (անգլերեն լեզվով) դասավանդող դասախոսների թափուր հաստիքների համար
Վերջնաժամկետ՝ 27.11.2023թ.
Պարտադիր պահանջներ՝
- դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ, եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում,
- մասնագիտական և մանկավարժության հմտություններ,
- օտար լեզվի (անգլերեն լեզու) և՛ բանավոր, և՛ գրավոր գերազանց իմացություն (այդ թվում հաղորդակցվելու կարողություն), հայերեն լեզվի գերազանց իմացություն,
- համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Դիմում (լրացվում է տեղում),
- ինքնակենսագրություն՝ CV,
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկի սկանը,
- սանիտարական գրքույկ,
- տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ
- այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների։
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը infoThis email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեին, իսկ առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 010-55-97-76 հեռախոսահամարին (մարդկային ռեսուրսների կառավարման բաժին)։
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ»
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Հյուսիսային համալսարանը հայտարարում է «Լավագույն գիտամեթոդական նախագիծ» դրամաշնորհային մրցույթը՝ 500000 ՀՀ դրամ մրցութային ֆոնդով, որի նպատակն է խթանել Հյուսիսային համալսարանի և Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջի մասնագիտական կրթական ծրագրերի մեթոդական ապահովումը, նորարարական մեթոդների և գործիքների ինտեգրումը և կրթական վերջնարդյունքների համապատասխան գիտամեթոդական նյութերի պատրաստումը և տպագրումը: Մրցույթի պայմանն է՝ առնվազն մեկ ուսանողի ինտեգրումը դրամաշնորհային ծրագրում։
Դրամաշնորհները կարող են ներկայացվել հետևյալ ուղղություններով.
- Իրավագիտություն և հասարակական գիտություններ
- Կառավարում և տնտեսագիտություն
- Մանկավարժություն, կրթության կառավարում, հայ գրականություն, մայրենիի և օտար լեզուների դասավանդում
- Համակարգչային գիտություններ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
- Հոգեբանություն
- Լրագրություն
- Քույրական գործ
8․ Ատամնատեխնիկական գործ
Մրցույթին կարող են մասնակցել թիմեր, որոնց կազմում կարող են ընդգրկված լինել Հյուսիսային համալսարանի պրոֆեսորադասախոսական կամ վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, սովորողներ և շրջանավարտներ: Թիմերի մասնակիցների քանակի սահմանափակում չկա: Դրամաշնորհներին կարող են նաև մասնակցել անհատներ:
Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 10-ը:
Դրամաշնորհը կարող է պարունակել՝
- լրացուցիչ աշխատավարձ գիտամեթոդական գործունեություն իրականացնելու նպատակով.
- ձեռնարկի /դասագրքի/ տպագրություն Համալսարանի միջոցների հաշվին:
«Լավագույն գիտամեթոդական նախագիծ» դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Ծրագրի մանրամասն նկարագիր-առաջարկություն /ոչ ավել քան 5000 բառ/,
- Ծրագրի ժամանակացույցը,
- Ծրագրի բյուջեն Excel տարբերակով,
- Ծրագրի մասնակիցների ինքնակենսագրությունները,
- Ծրագրի յուրաքաչյուր մասնակցի անձնագրի պատճենը և 1 լուսանկար 3x4 չափի:
- Հյուսիսային համալսարանի ուսանողական տոմսի պատճենը:
Նախագծերի ներկայացման պահանջներ և ընթացակարգ
- Նախագծի առաջարկը հարկավոր է ներկայացնել .doc, .docx, կամ .pdf փաստաթղթերի ձևերով (բացառությամբ՝ բյուջեի նախահաշվի):
- Յուրաքանչյուր թիմ կարող է ներկայացնել 1 աշխատանք մեկ ուղղությամբ: Թիմի անդամները կարող են ընդգրկված լինել նաև այլ թիմերում:
- Նախագիծը տևողությամբ չպետք է գերազանցի 6 ամիսը:
Նախագծերի գնահատման չափանիշները
Գիտամեթոդական աշխատանքի համապատասխանություն Հյուիսային համալսարանի մասնագիտական կրթական ծրագրին, դասընթացին և կրթական վերջնարդյունքին– 30 միավոր
Գործնական աշխատանքների համապատասխանություն տեսական նյութի բովանդակությանը և ծավալին – 30 միավոր
Նորարարական մեթոդների և գործիքների կիրառում – 30 միավոր
Իրատեսական ժամկետների սահմանում ծրագրի իրականացման փուլերին համապատասխան – 10 միավոր
Հյուսիսային համալսարանի ռեկտորատ