Working hours | |
|
|
09:30 – 17:30 | |
Announcements
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-13, 2021Թ.
Հարգելի գործընկերներ, առաջարկում ենք մասնակցել միջազգային գիտաժողովի
Մրցույթ գրադարանավարի թափուր հաստիքի համար
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ գրադարանավարի թափուր հաստիքի համար
Վերջնաժամկետ՝ 22.08.2021թ.
Գրադարանավարի իրավունքները և պարտականությունները
- Պարտականություններ
Գրադարանավարը՝
- իրականացնում է գրադարանի ընթացիկ գործունեությունը,
- իրականացնում է Համալսարանի ընթերցակազմի սպասարկումը՝ ՀՀ բարձրագույն կրթության համակարգի, Համալսարանի պահանջներին և գրադարանավարության արդի չափանիշներին համապատասխան,
- ապահովում է գրադարանային ծառայությունների շրջանակների ընդլայնումը, մատենագիտական ռեսուրսների թվայնացումը և էլեկտրոնային գրադարանի բազայի ընդլայնումը,
- ուսումնասիրում է ընթերցողների հետաքրքրությունները և ցուցաբերում անմիջական աջակցություն՝ գրականություն որոնելու, ընտրելու, նորույթներին տեղեկացնելու գործընթացներում,
- կազմակերպում է նոր ստացված գրականության ցուցադրումը, գրքերի ցուցահանդեսներ, գրքերի նվիրաբերությանն ուղղված միջոցառումներ,
- տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն գրադարանից օգտվողներին,
- կատարում է ուսումնական վարչության հանձնարարականները,
- հոգածությամբ է վերաբերվում Համալսարանի հոգևոր և նյութական արժեքներին,
- պահպանում է Համալսարանի ներքին կարգապահական կանոնները և էթիկայի նորմերը:
- Իրավունքներ
Գրադարանավարն իրավունք ունի`
- մասնակցել Համալսարանին վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը,
- օգտվել գրադարանների տեղեկատվական պահոցների, ուսումնական և գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև սոցիալ-կենցաղային, բուժական և կառուցվածքային այլ ստորաբաժանումների ծառայություններից,
- ունենալ կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեության իրականացման համար,
- օրենքով սահմանված կարգով բողոքարկել ղեկավարության հրամանները և կարգադրությունները:
- Պատասխանատվություն
Գրադարանավարը ՀՀ օրենսդրությանը համապատասխան պատասխանատվություն է կրում՝
Համալսարանի ղեկավարության հանձնարարությունները, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով իրեն վերապահված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ որակով կատարելու համար,
-
- իրեն վերապահված լիազորությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման կամ վերազանցման համար,
- իր պարտականությունների կատարման ընթացքում թույլ տված իրավախախտումների համար,
- իր գործունեության կամ անգործության արդյունքում Համալսարանին նյութական վնաս պատճառելու համար:
Թափուր հաստիք
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսների թափուր հաստիքի համար
Վերջնաժամկետ՝ 22.08.2021թ.
Հյուսիսային համալսարանը փնտրում է «Հոգենաբություն», «Արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բուժօգնություն» և «Բժշկագիտություն և երեխայի առողջության պահպանություն» առարկաների գծով դասախոսների:
Պարտադիր պահանջներ
- Համապատասխան բարձրագույն կրթություն (բակալավրի և մագիստրոսի աստիճան կամ դիպլոմավորված մասնագետ), կամ ոլորտի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ:
- ՀՀ Սահմանադրության, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերի իմացություն:
- Մասնագիտական ուսուցման մեթոդների, հոգեբանության և մանկավարժության իմացություն:
Դասախոսի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված դասախոսի իրավունքների և պարտականությունների նկարագրով (կից փաստաթուղթ):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների), պատճենը
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) պատճենը:
Պահանջվող հմտություններ և ունակություններ
- բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- ծրագրերի, աշխատանքային և ուսումնական պլանի և հաշվետվությունների մշակման հմտություններ
- տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատելու հմտություններ (Word, Excel, PoverPoint, ZOOM)
- մանկավարժական հմտություններ և բարձր պատասխանատվություն
- թիմային աշխատանքի ունակություն
- ժամանակի կառավարման ունակություն
- նախաձեռնողականություն:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեին։
Ընդունելություն նախապատրաստական բաժնում
Հյուսիսային համալսարանը կազմակերպում է նախապատրաստական ինտենսիվ դասընթացներ բակալավրի կրթական ծրագրով՝
- Հյուսիսային համալսարանի հեռակա ուսուցմամբ դիմորդների,
- բակալավրի բազային մասնագիտությունից տարբերվող այլ մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագրով դիմորդների համար:
Դասընթացների տևողությունը 1-3 ամիս է: Դասընթացների կազմակերպման առանձնահատկությունները քննարկվում և համաձայնեցվում են դիմորդների հետ՝ վերջիններիս գիտելիքների նախնական գնահատման հիման վրա:
Դասընթացը դրական արդյունքով ամփոփած դիմորդները կընդունվեն համալսարանի համապատասխան մասնագիտության հեռակա ուսուցման համակարգ:
Դասընթացի համար կատարվող հնարավոր վճարումները կհամարվեն ուսման վարձի կանխավճար:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել համալսարանի ընդունող հանձնաժողով՝ 57-33-17 հեռախոսահամարով:
Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հաստիքի մրցույթ
