logo-en

  NORTHERN UNIVERSITY

texahanvac arcax

Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ

Հյուսիսային համալսարանը
 
🔷2024-2025 ուս. տարվա դիմորդների նախապատրաստական դասընթացները կկազմակերպի անվճար :
🔷Ավագ դպրոցում, քոլեջում, բուհում կրթության իրավունքը վերականգնել ցանկացող աշակերտների և ուսանողների  համար 2023-2024 ուստարում կապահովի անվճար ուսուցման հնարավորություն:
🔷Կտրամադրի մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն:
🔷Մասնագետների միջոցով կցուցաբերի հոգեբանական աջակցություն:
 
Դիմել ցանկացողները կարող են զանգահարել 010573317 հեռախոսահամարով:
 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ավագ դպրոցի ֆիզիկայի և աշխարհագրության ուսուցիչների թափուր հաստիքների համար

Վերջնաժամկետ՝   15.09.2023թ.

Պարտադիր պահանջներ 

Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Ինքնակենսագրություն՝ CV
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը: 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը   infoThis email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեին։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ որակի ապահովման վարչության առաջատար մասնագետի թափուր հաստիքի համար

Վերջնաժամկետ 12.09.2023թ.

Պաշտոնին ներկայացվող պահանջներ

    • ունենա բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան) և կրթության ոլորտում 1 տարվա աշխատանքային փորձ (առավելություն կդիտվի սոցիոլոգիական կրթությունը կամ համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը),
    • իմանա ՀՀ Սահմանադրությունը, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերը, Համալսարանի կանոնադրությունը, կարգերը, ներքին կարգապահական կանոնները և այլ իրավական ակտեր (northern.am),,
    • տիրապետի որակի ապահովման հիմնախնդիրներին,
    • տիրապետի առնվազն մեկ օտար լեզվի, լեզուների իմացության համաեվրոպական համակարգի B1 մակարդակին համապատասխան,
    • իմանա հարցումների իրականացման, ֆոկուս խմբերի կազմակերպման ընթացակարգերը,
    • տիրապետի համակարգչային Microsoft Office (Word, Excel, Power Point) ծրագրերին և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Դիմում (կից ձևաչափ)
  • Ինքնակենսագրություն՝ CV
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը: 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը   info@This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեին։

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ «Իրավագիտության և հասարակագիտական առարկաների» ամբիոնի վարիչի թափուր հաստիքի համար՝

 

Պաշտոնին ներկայացվող պահանջներ՝

 

Ամբիոնի վարիչի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված ամբիոնի վարիչի պաշտոնի անձնագրով (կից փաստաթուղթ):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

  • դիմում ռեկտորի անունով,
  • ինքնակենսագրություն,
  • գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեները,
  • տպագրված  գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը,
  • տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ, 
  • նամակ-նպատակ։

Փաստաթղթերը կարող են ներկայացվել համալսարանի էլեկրոնային հասցեով՝   This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.:  Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 2023թ․-ի օգոստոսի 25-ը:

dimordner

Հարգելի՛ դիմորդներ,
Տեղեկացնում ենք, որ 2022 թ. նոյեմբերի 15-ի N 77 որոշմամբ Հյուսիսային համալսարանին տրամադրվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում, որի շնորհիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2016 թ. հուլիսի 19-ի N 743 -Ն հրամանի համաձայն բուհի ուսանողներին ընձեռվում է նաև ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ սովորելու հնարավորություն:
Հիշեցնենք, որ Հյուսիսային համալսարանում բակալավրիատի հեռակա բաժնի ընդունելությունն իրականացվելու է միասնական քննական կարգով :
Բուհում կազմակերպվելու են ընդունելության քննությունների նախապատրաստական անվճար պարապմունքներ հետևյալ առարկաների համար
.Հայոց լեզու և գրականություն
.Անգլերեն
.Ռուսերեն
.Մաթեմատիկա
.Ֆիզիկա
.Հայոց պատմություն
Անվճար պարապմունքներին մասնակցելու համար կարող եք այցելել Հյուսիսային համալսարան կամ զանգահարել ☎️010573317, 010 55 57 23, 091 20 91 53 հեռախոսահամարներով:
Հասցե՝ Ալեք Մանուկյան 15ա, 4-րդ հարկ, ընդհանուր բաժին:

Main News

Հայտարարություններ

CONFERENCE INVITATION

18.03.2025
CONFERENCE INVITATION

      The International Scientific - Educational Center of the N...

Attention dear students...

11.09.2024
Attention dear students...

Attention Northern University is announcing the “Erasmus+” Student Mobility cal...