logo-en

  NORTHERN UNIVERSITY

logo nu coloured

 

Միջազգային գիտական կոնգրես

Ա.Ս.Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտը  ս.թ. դեկտեմբերի 6-10-ը առկա/առցանց կազմակերպում է  «Ռուսաց լեզուն համաշխարհային գիտակրթական տարածքում» վերտառությամբ միջազգային գիտական կոնգրես:Կոնգրեսի առնչությամբ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք կապ հաստատել ինստիտուտի կողմից ներկայացված կոնտակտային անձի հետ՝ հետևյալ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեով, նաև հետևյալ +7 904 375 84 25 հեռախոսահամարով:

«Ռուսաց լեզուն համաշխարհային գիտակրթական տարածքում» վերտառությամբ միջազգային գիտական կոնգրես

HAYTARARUTYUN

Հարգելի ուսանողներ, գործընկերներ և Հայաստանի Հանրապետության  մյուս քաղաքացիներ

Քանի որ Հյուսիսային համալսարանն իրականացնում է լրացուցիչ կրթական ծառայություններ, ուստի խնդրում ենք մասնակցել մի փոքրիկ հարցման:

 Բուհի իրականացրած ո՞ր կրթական ծառայություններում կցանկանաք ներգրավվել՝

  1. օտար լեզուների դասընթացներ(անգլերեն, ֆրանսերեն),
  2. հաղորդակցման հմտություններ,
  3. Հաշվապահական հաշվառում,
  4. իրավաբանական կլինիկայի կազմակերպած դասընթացներ,
  5. այլ դասընթաց(նշել)------------------------------

Խնդրում ենք եռօրյա ժամկետում մեկնաբանություններում նշել ձեր նախընտրած դասընթաց(ների)ի անվանումը՝ առկա ծրագիրը լրամշակելու և հետագա դասընթացներում  ձեզ ներառելու համար:

Լրացուցիչ կրթական ծառայությունները նախատեսված են ինչպես Հյուսիսային համալսարանի ուսանողների և աշխատակիցների, այնպես էլ  ՀՀ  մյուս քաղաքացիների համար:

Դասընթացներն անվճար են և կկազմակերպվեն բուհում:

 

MMU LogoՀարգելի գործընկերներ, կարող եք մասնակցել հերթական միջազգային գիտաժողովին:

«Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ»միջազգային գիտաժողով

(ք. Ստեփանակերտ, 27 նոյեմբերի 2021թ.)

Մեսրոպ Մաշտոց  Համալսարանը 2021 թվականի նոյեմբերի  27-ին`  ժամը 10:00-ին, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված  Հայոց  պետականության վերականգման  30-ամյակին  և ՄՄՀ հիմնադրման 25-ամյակին:

   Գիտաժողովի կազմկոմիտեն հրավիրում է գիտական և փորձագիտավերլուծական հանրության բոլոր ներկայացուցիչներին մասնակցելու պատմության և քաղաքականության արդի խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին:

Մանրամասն՝  https://mmu.am/?p=6539&fbclid=IwAR3MmfrXFYSj6WcJzb-tjwBjhCK6Uuy-ad27bBEoh6W6JNEot5dNb7q4sYY&lang=hy

 

 

HAYTARARUTYUN

Արտերկրում դասավանդելու ևս մեկ հնարավորություն

 

Հարգելի գործընկերներ, Լեհաստանի Շեցինի համալսարանը պատրաստ է հյուրընկալել Հյուսիսային համալսարանի 2 դասախոսի՝ Էրազմուս+դասավանդման շարժունության ծրագիր իրականացնելու նպատակով:

Մրցույթին մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեին՝

  1. Անձնագրի պատճենը

Ինքնակենսագրություն/Europass CV/

Մոտիվացիոն նամակ/ինչու եք ուզում գնալ Շեցինի համալսարան/,

Անգլերենի իմացության B2 մակարդակի փաստաթուղթ՝ առկայության դեպքում:

 

 katarine

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակը հայտարարում է «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի նոր ընդունելություն: Ծրագիրն իրականացվելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինասավորմամբ և նախատեսված է Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի առաջնորդ կանանց համար՝ առանց տարիքային սահմանափակման: «ԿԱՏԱՐԻՆԵ» ծրագիրը մասնակիցներին կնախապատրաստի քաղաքականության ոլորտում հետագայում առաջնորդ դերեր ստանձնելուն՝ հնարավորություն տալով հմտություններ, կապեր և վստահություն ձեռք բերել՝ դեպի առաջնորդություն տանող ճանապարհին հաջողության հասնելու համար: 

Ծրագիրն անվճար է, և  NDI-ը կհոգա ընտրված մասնակիցների՝ ծրագրին առնչվող  բոլոր ծախսերը: Ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ ֆեսյբուքյան էջից՝ https://www.facebook.com/KatarineArm :  

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 24 հոկտեմբերի 2021թ.: 

Խնդրում ենք տարածել վերոնշյալ տեղեկատվությունն ակտիվ և առաջնորդ կանանց շրջանակներում։

Դիմումների հղում` 

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdEgyHiKv3W_8tynKqfoqDfKWZzM-_sl_GAYt5y5R7o0C4UMQ/viewform

Շնորհակալ ենք համագործակցության համար:

Main News

Հայտարարություններ

CONFERENCE INVITATION

18.03.2025
CONFERENCE INVITATION

      The International Scientific - Educational Center of the N...

Attention dear students...

11.09.2024
Attention dear students...

Attention Northern University is announcing the “Erasmus+” Student Mobility cal...