Working hours | |
|
|
09:30 – 17:30 | |
News
Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանի շնորհավորական ուղերձը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորին տարեդարձի կապակցությամբ
Հարգելի պարոն Միքայելյան,
Հյուսիսային համալսարանի աշխատակազմը և անձամբ ես ջերմորեն շնոհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Համոզված ենք, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնում Ձեր գործունեությամբ մեծ ներդրում ունեք մեր հայրենակիցների կրթության և գիտության կազմակերպման պատասխանատու գործում: Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք նաև վերահաստատել մեր պատրաստակամությունը էլ ավելի խորացնելու Հյուսիսային համալսարանի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները:
Կրկին շնորհավորելով Ձեզ տարեդարձի առթիվ՝ մաղթում ենք առողջություն, ուժ և կորով՝ Ձեր հայրենանվեր գործում:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
Տեղի ունեցավ Հյուսիսային համալսարանի
Ուսանողական գիտական ընկերության հերթական նիստը
2022թ. ապրիլի 29-ին տեղի ունեցավ Հյուսիսային համալսարանի Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) հերթական նիստը՝ համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր, բ․գ․դ․, պրոֆեսոր Լ․Ֆլջյանի ու գիտահետազոտական կենտրոնի ղեկավար և ՈՒԳԸ-ի աշխատանքների համակարգող, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանի մասնակցությամբ։
Նիստին ներկա էին ՈւԳԸ նախագահ Մարինե Հակոբյանը, խորհրդի անդամներ Անի Ալեքսանյանը, Գրիգոր Գևորգյանը, Պերճուհի Հայրապետյանը, Մանվել Կարապետյանը, Արմինե Մկրտչյանը և քարտուղար Լիլիթ Խեչումյանը:
Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝
1․ ՈՒԳԸ-ի աշխատանքային պլանով նախատեսված քայլերի իրականացում,
2․ Հայաստանի և Արցախի բուհերի ՈՒԳԸ-ների հետ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Առաջին հարցի առնչությամբ քննարկվեցին առաջիկայում կայանալիք գիտաժողովների, սեմինարների և դասընթացների հետ կապված հարցերի, Հյուսիսային համալսարանի ուսանողների և մագիստրանտների՝ հանրապետական և միջազգային գիտաժողովների մասնակցության ակտիվացման հարցը։ Առաջարկվեց համալսարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը կազմակերպել հաջորդ ուսումնական տարվա ընթացքում և քայլեր ձեռնարկել այն միջազգային դարձնելու ուղղությամբ։
Լ.Ֆլջյանը և Ա.Հարությունյանը հանդես եկան դասընթացների կազմակերպման գաղափարներով` առաջարկելով արդի թեմաներ։ Լ.Ֆլջյանի նախաձեռնությամբ առաջիկայում պլանավորվում է կազմակերպել «Ինչպե՞ս գրել գիտական աշխատանք», իսկ Ա․Հարությունյանի կողմից՝ «Երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացման հիմնական ուղիները» թեմայով դասընթացներ։
Որոշվեց կապեր հաստատել Հայաստանի և Արցախի բուհերի ՈՒԳԸ-ների հետ, փոխանակել տեղեկատվություն, փոխադարձաբար մասնակցել ուսանողական միջոցառումների՝ դրանով իսկ նպաստելով համագործակցության հաստատմանը։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
Evolution կամ միջազգային ընկերությունում կարիերա սկսելու հնարավորություն
Հյուսիսային համալսարանի կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ՝ Evolution (Evolution Armenia) շվեդական առաջատար ընկերության ներկայացուցիչները աշխատանքային ամենատարբեր առաջարկներով հանդիպեցին համալսարանի ուսանողների հետ:
Ջերմ ու անմիջական մթնոլորտում անցկացված հանդիպման ընթացքում Evolution ընկերության աշխատակիցները իրազեկեցին թափուր աշխատատեղերի մասին։
Նրանք ուսանողներին ներկայացրին յուրաքանչյուր աշխատանքի համար պահանջվող հմտությունները, դրա առանձնահատկություններն ու աշխատանքային պայմանները: Ի դեպ, բուհի որոշ ուսանողներ արդեն իսկ աշխատանքի են անցել ընկերությունում, մի քանի ուսանող ներկայումս փորձաշրջան է անցնում:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն