logo-en

  NORTHERN UNIVERSITY

EBSCO
 Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիան EBSCO ընկերության հետ համատեղ ս. թ. հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայաստանյան գիտակրթական հաստատություններին տրամադրում են EBSCO Premier Package-ի գիտական և գիտակրթական 11 էլեկտրոնային շտեմարանների անվճար հասանելիություն:
Շտեմարաններում ընդգրկված են ինչպես միջգիտակարգային (Academic Search™ Premier, MasterFile™ Premier), այնպես էլ թեմատիկ ռեսուրսներ (Business Source® Premier, MEDLINE®,Education Resources Information Center և այլն):
* Academic Search™ Premier, Business Source® Premier
* MasterFile™ Premier
* Newspaper Source™
* Regional Business News
* MEDLINE®
* Health Source®: Academic Edition
* Health Source®: Consumer Edition
* ERIC® (Education Resources Information Center)
* Library, Information Science & Technology Abstracts™ (LISTA)
*GreenFILE™.
Նշված ռեսուրսների հասանելիությունն ապահովված է անսահմանափակ թվով միաժամանակ օգտագործողների համար տեղական ցանցում (ԵՀՀ համակարգիչներից՝ IP հասցեների միջոցով):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք անցնել հետևյալ հղումներով՝ 👇

irav.klinika 

Հյուսիսային համալսարանի Իրավաբանական կլինիկայի ուսանողները մասնակցեցին «Առաքելություն Հայաստան»-#Mission_Armenia բարեգործական ՀԿ-ի՝ «Փաստաթուղթ չունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը» թեմայով աշխատաժողովին: 
Աշխատաժողովի բանախոսներն էին «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ փոխնախագահ Ալլա Հարությունյանը, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ իրավախորհրդատու Սուրեն Բաղրամյանը, ՄԱԿ ՓԳՀ փորձագետ Սերգեյ Ղազինյանը, ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս, Իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝
📍Փաստաթուղթ չունեցող անձանց իրավական աջակցությունը և նրանց պաշտպանությանն ուղղված իրավական ընթացակարգերը ՀՀ-ում:
📍Միգրացիոն գործընթացների և հասկացությունների կարգավորումը միջազգային և ներպետական իրավունքում։
Սեմինարին մասնակցում էին նաև ԵՊՀ Իրավաբանական կլինիկայի ուսանողները։
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

usanoxakan.gitajoxov usanoxakan gitajoxov

Գիտաժողով՝ «Մասնագիտական կրթությունը ուսանողի աչքերով»

2022 թվականի հոկտեմբերի 14-ին Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ միջբուհական ուսանողական գիտաժողով՝ «Մասնագիտական կրթությունը ուսանողի աչքերով» խորագրով: Հյուսիսային համալսարանի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի համագործակցությամբ կազմակերպված գիտաժողովին մասնակցում էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Հյուսիսային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի , տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
Տարբեր բուհեր և մասնագիտական տարբեր ուղիներ ընտրած ուսանողների համար Հյուսիսային համալսարանը դարձավ մասնագիտական կրթության հիմնախնդիրների քննարկման բաց հարթակ, որտեղ ուսանողների հետազոտությունների արդյունքների, դիտարկումների և ուսանող-դասախոս երկխոսության միջոցով հնարավոր եղավ բարձրաձայնել մասնագիտական կրթությանն առնչվող կարևոր խնդիրներ:
Հետաքրքիր, վերլուծական տարրերով հագեցած ելույթները, պատկերավոր ասելիքով սահիկահանդեսները վկայում են ուսանողների գիտական ներուժի և այդ ներուժը հօգուտ մեր երկրի ուղղորդելու անհրաժեշտության մասին:
Հյուսիսային համալսարանի ռեկտոր Ռայա Ջանինյանը մասնակիցներին հանձնեց հավաստագրեր և Անի Կարապետյանի «Երկնքի ժպիտները» գիրքը, որն ամփոփում է 44-օրյա պատերազմում անմահացած 70 հերոսների պատմությունները: Բուհի ռեկտորի խնդրանքով ուսանողները գրքերը կփոխանցեն իրենց բուհերի գրադարաններին՝ որպես միջբուհական արդյունավետ համագործակցության խրհրդանիշեր:
Որպես ունկնդիր գիտաժողովին ներկա էին նաև տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, մասնակից բուհերի դասախոսներ, ուսանողներ, Հյուսիսային համալսարանի ստորաբաժանումների ղեկավարներ:
Շնորհակալություն գիտաժողովի բոլոր մասնակիցներին և կազմկոմիտեի անդամներին՝
Ռայա Ջանինյան – Հյուսիսային համալսարանի ռեկտոր, Համալսարանի համահիմնադիր
Մանթաշ Մակիչյան- Տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր
Լուսինե Ֆլջյան – Ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր, բ․գ․դ․, պրոֆեսոր
Արմեն Ճուղուրյան – Գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր
Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ ԳՄԿ դեկան, ֆ-մ․գ․դ․, դոցենտ
Ամալյա Գրիգորյան - Գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի համակարգող
Մերի Այվազյան - Մանկավարժության և բանասիրության ֆակուլտետի դեկան
Լիաննա Հակոբյան - Իրավագիտության ֆակուլտետի դեկան
Քրիստինե Բայրամյան - Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Main News

Հայտարարություններ

CONFERENCE INVITATION

18.03.2025
CONFERENCE INVITATION

      The International Scientific - Educational Center of the N...

Attention dear students...

11.09.2024
Attention dear students...

Attention Northern University is announcing the “Erasmus+” Student Mobility cal...