Working hours | |
|
|
09:30 – 17:30 | |
News
Ազդարարման եւ պաշտպանական կառույցների մասին զեկույց Հյուսիսային համալսարանում
«Փորձանքը գալուց առաջ լուր չի ուղարկում․ հարկավոր է միշտ պատրաստ լինել» –սա է այն սկզբունքը, որով պետք է յուրաքանչյուրս պատրաստ լինենք դիմակայել ժամանակի մարտահրավերներին՝ նպաստելով մեր երկրում անվտանգության մշակույթի ձևավորմանը։
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ. դոցենտ Դավիթ Թադևոսյանը Հյուսիսային համալսարանի, բժշկական քոլեջի և ավագ դպրոցի սաներին ու աշխատակազմին ծանոթացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումներից մեկին՝ ազդարարման կազմակերպմանը:
Աշխարհում գոյություն ունեցող թվով 350 բնական աղետներից 110–ը բնորոշ է նաև Հայաստանին, և ռիսկերը նվազագույնի հասցնելու համար չափազանց կարևոր է բնակչության իրազեկվածության և պատրաստվածության մակարդակի բարձրացումը։
Հյուսիսայինցիների՝ Դավիթ Թադևոսյանին ուղղված հարցերն, իհարկե, կապված էին մերօրյա մարտահրավերների և դրանց պատրաստ լինելու մեխանիզմների հետ։
Ի դեպ, Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջի և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջև կկնքվի համագործակցության պայմանագիր, ինչը կնպաստի արտակարգ իրավիճակներին դիմակայելու մշակույթի ձևավորմանը և արտակարգ իրավիճակներում արդյունավետ բժշկական ծառայություններ իրականացնելու ունակ մասնագիտական կադրերի պատրաստմանը։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
«Միսս ուսանողուհի 2022» մրցույթի հաղթող Նելլի Թումասյանին ջերմորեն ընդունեց հարազատ կրթօջախը
Հունիսի 8-ին կայացած «Միսս ուսանողուհի 2022» մրցույթի հաղթող, Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Նելլի Թումասյանին երեկ մեծ հանդիսավորությամբ ընդունեցին հարազատ կրթօջախում: Նելլին նախ ծաղիկներ խոնարհեց բուհի հիմնադիր ռեկտոր, երջանկահիշատակ Բ. Մակիչյանի կիսանդրուն, այնուհետև մասնակցեց իր պատվին կազմակերպված հանդիսությանը, որին ներկա էին քոլեջի և բուհի ղեկավար կազմը, աշխատակիցներ և ուսանողներ:
Հանդիպումը հուզականորեն խիստ հագեցած էր: Հնչեցին շնորհավորանքի ջերմ խոսքեր, Նելլիին մաղթեցին հաջողություններ և լավագույն երազանքների իրականացում:
Հիշենք նաև, որ Նելլին միաժամանակ արժանացել է երեք այլ մրցանակների՝
1.հաղթող է ճանաչվել Miss Instagram մրցույթում, ինչի համար նրան կտրամադրվի 100.000 դրամ պարգև,
2. N.Ayva էսթետիկ բժշկության կենտրոնի կողմից Նելլիին կտրամադրվի 500.000 դրամի անվճար ուսուցման հնարավորություն,
3.Via uno կոշիկի խանութի կողմից նախատեսված մրցանակին՝ 30.000 դրամի նվեր քարտի:
Իսկ «Միսս ուսանողուհի 2022» մրցույթում առաջին տեղը զբաղեցնելու համար Նելլի Թումասյանին, որպես գլխավոր մրցանակ, տրվել է 500.000 դրամ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
Հիանալի նորություն...
Հունիսի 8-ին կայացած «Միսս ուսանողուհի 2022» մրցույթի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Նելլի Թումասյանը:
Մեր հիասքանչ ներկայացուցիչը միաժամանակ արժանացել է երեք այլ մրցանակների՝
1.հաղթող է ճանաչվել Miss Instagram մրցույթում, ինչի համար նրան կտրամադրվի 100.000 դրամ պարգև,
2. N.Ayva էսթետիկ բժշկության կենտրոնի կողմից Նելլիին կտրամադրվի 500.000 դրամի անվճար ուսուցման հնարավորություն,
3.Via uno կոշիկի խանութի կողմից նախատեսված մրցանակին՝ 30.000 դրամի նվեր քարտի:
Հավելենք նաև, որ «Միսս ուսանողուհի 2022» մրցույթում առաջին տեղը զբաղեցնելու համար Նելլի Թումասյանը որպես գլխավոր մրցանակ կստանա 500.000 դրամ:
Շնորհավորում ենք Նելլիին, մաղթում նորանոր ձեռքբերումներ ու վերելքներ ոչ միայն գեղեցկության ու հմայքի մրցույթներում, այլև մասնագիտական բնագավառում:
Հպարտ ենք և ուրախ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն