Working hours | |
|
|
09:30 – 17:30 | |
News
Համագործակցության նոր հուշագիր
Համալսարանի ներկայացուցչական կազմը՝ ռեկտոր Մ. Մակիչյանը, կարիերայի կենտրոնի ղեկավար Ն. Ավագյանը և ուսանողներ, փետրվարի 18-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում մասնակցեցին «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ-ի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ կազմակերպված GROW 4-րդ ամենամյա աշխատանքային էքսպոյին, որի նպատակն է երիտասարդներին հնարավորություն տալու հանդիպելու շուկայում առկա ամենաժամանակակից և հաջողակ կազմակերպություններին և հենց տեղում դիմելու աշխատանքի։
Համալսարանի կարիերայի կենտրոնի (Հյուսիսային համալսարանի կարիերայի կենտրոն )և «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ-ի փոխգործակցության շրջանակներում իրականացված աշխատանքային էքսպոյի ընթացքում բուհի ուսանողներն ու ղեկավար կազմը շրջեց տաղավարներում, ծանոթացավ ներկայացված աշխատանքային առաջարկներին:
Ամեն տարի GROW էքսպոն միավորում է շուրջ 2000 երիտասարդների, աշխատանք փնտրողների և երիտասարդ մասնագետների՝ լրացնելու աշխատող-գործատու կապի բացը։ Այս անգամ ևս էքսպոյին միացել էին շուրջ 30 գործատուներ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, որոնց հետ բուհի ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու, տեղեկանալու աշխատանքային հնարավորություններին: Մի շարք գործատուների հետ ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ՝ Հյուսիսային համալսարանում անցկացնելու սեմինարներ և ճանաչողական հանդիպումներ:
Էքսպոյի ընթացքում Հյուսիսային համալսարանի և «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ-ի միջև կնքվեց կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր, որի շրջանակներում պլանավորվում է՝
1. Իրազեկել ուսանողներին տեղական և միջազգային ոչ ֆորմալ կրթական հնարավորությունների մասին
2. Ներգրավել կամավորական աշխատանքներում, տրամադրել մասնագիտական պրակտիկա անցնելու հնարավորություն
3. Նպաստել ուսանող-շրջանավարտ կապի ամրապնդմանը
4. Բուհի հետ համատեղ իրականացնել երիտասարդական տարաբնույթ ծրագրեր
5. Վեր հանել ուսանողների կարիքները և մշակել կրթական ասպարեզում առկա խնդիրների լուծման այլընտրանքային տարբերակներ:
Համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաև իրականացնել ներբուհական կլոր սեղան քննարկումներ ուսանողների, ՔՀԿ ներկայացուցիչների և բուհի անձնակազմի միջև, արտոնյալ պայմաններով ներգրավել բուհի ուսանողներին ՀԿ բոլոր ծրագրերում, տրամադրել բուհին անհրաժեշտ տեղեկատվություն ՀԿ-ի կողմից կազմակերպվելիք ծրագրերի մասին և այլն:
Լրավության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
Ապագային միտված աշխատանքային նոր առաջարկներ
Համալսարանի կարիերայի կենտրոնը շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակները գործատուների հետ՝ բուհի ուսանողների համար պարբերաբար կազմակերպելով հանդիպումներ մասնագիտական կողմնորոշման նպատակով: Այս անգամ աշխատանքային ամենատարբեր առաջարկներով ուսանողների հետ փետրվարի 16-ին հանդիպման էին Beeline ընկերության շատ սիրալիր ու պատրաստակամ աշխատակիցները: Ներկա էին գրեթե բոլոր մասնագիտություններով կրթություն ստացող ուսանողներ, քանի որ աշխատանքի առաջարկները վերաբերում էին տարբեր ոլորտների մասնագետների:
Իսկ առաջարկները ոչ միայն շահավետ էին ու ապագային միտված, այլև համապատասխանեցված ուսանողների կարգավիճակին, ինչը ենթադրում է առավել ազատ՝ «լողացող» գրաֆիկ, վճարովի փորձաշրջան, որի ընթացքում Beeline ընկերության մասնագետները կկցվեն ուսանողին՝ իրենց հմտություններն ու գիտելիքները փոխանցելու նպատակով: Գիշերային աշխատանքի դեպքում ընկերությունը կհոգա փորձաշրջանն անցնող ուսանողի տրանսպորտային ծախսերը:
«Այն, որ Beeline ընկերությունը հնարավորություն է ընձեռում մասնագետին աճելու և վեր բարձրանալու կարիերայի աստիճաններով, միանշանակ է: Այստեղ գտնվողներս ասվածի վառ օրինակ ենք»,-նշեց ընկերության աշխատակցուհին:
Ավարտին կարիերայի կենտրոնի և Բիլայն ընկերության միջև վերակնքվեց համագործակցության պայմանագիրը:
Հարգելի ուսանողներ, ձեր ինքնակենսագրականները(CV) կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. (այս էլ. փոստին, եթե արդեն ունեք պատրաստի CV) և WWW.staff.am (այս հասցեով, եթե չունեք CV և ընկերության աշխատակցի օգնությամբ կարող եք կազմել այն):
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
Այցելություն Ազգային ժողով
Համալսարանի կարիերայի կենտրոնը մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպում է գործատուների և արտաքին այլ շահառուների հետ հանդիպումներ նաև ավագ դպրոցի աշակերտների համար: Այս անգամ կենտրոնի նախաձեռնությամբ և կազմակերպչական ջանքերի շնորհիվ Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի հումանիտար հոսքի մի խումբ աշակերտներ՝ տնօրենի, դասղեկի և հասարակագիտության ուսուցչուհու ուղեկցությամբ, այցելեցին Ազգային ժողով, որտեղ նրանց սիրալիր դիմավորեց աշխատակազմի ղեկավար տիկին Մարո Ասատրյանը: Վերջինս ներկայացրեց հայոց Խորհրդարանի պատմությունը, տեղեկություններ հաղորդեց Խորհրդարանի ներկայիս շենքի մասին: Երեխաներին հետաքրքրեց հատկապես այն փաստը, որ Հայաստանի Ազգային ժողովի շենքը իր հարմարվածությամբ և ճարտարապետական հորինվածքի շնորհիվ զբաղեցնում է 4-րդ տեղը 100-ից ավելի խորհրդարանական շենքերի շարքում:
Երեխաները մտան նաև Խորհրդարանի թանգարան, ուր ցուցադրված էին տարբեր գումարման խորհրդարանների պատգամավորների անձնական իրեր, միջխորհրդարանական համագործության շրջանակում տարբեր երկրների նվիրատվություններ: Ծանոթացան գրադարանին, իմացան, որ այնտեղ պահվում է 10 հազար կտոր գրականություն և որ թույլտվության դեպքում իրենք նույնպես կարող են օգտվել այդ գրադարանից:
Պատգամավորներ Նարեկ Բաբայանը և Մերի Գալստյանը աշակերտներին ընդունեցին և սիրով ներկայացրին խորհրդարանի գործառույթները, պատասխանեցին նրանց բազմաբնույթ հարցերին: Այնուհետև ավագ դպրոցի սաները այցելեցին նիստերի դահլիճ, տեսան, թե ինչպես են անցնում ԱԺ նիստերը, լուսանկարվեցին: Վերջում աշակերտներին սպասվում էր անակնկալ նվեր՝ ՀՀ Սահմանադրության 2018թ. փոփոխված տարբերակը և դրա պարզաբանումները:
Համաձայն ընդհանուր կարծիքի՝ օրը հագեցած էր, լի անկրկնելի տպավորություններով և զգացողություններով: Այս այցը մեծապես կնպաստի նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը: