logo-en

  NORTHERN UNIVERSITY

azgayin joxov0     azgayin joxov1

Այցելություն Ազգային ժողով

Համալսարանի կարիերայի կենտրոնը  մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպում է գործատուների և արտաքին այլ շահառուների հետ հանդիպումներ նաև ավագ դպրոցի աշակերտների համար: Այս անգամ կենտրոնի նախաձեռնությամբ և կազմակերպչական ջանքերի շնորհիվ Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի  հումանիտար հոսքի մի խումբ աշակերտներ՝ տնօրենի, դասղեկի և հասարակագիտության ուսուցչուհու ուղեկցությամբ, այցելեցին Ազգային ժողով, որտեղ նրանց սիրալիր դիմավորեց աշխատակազմի ղեկավար տիկին Մարո Ասատրյանը: Վերջինս ներկայացրեց հայոց Խորհրդարանի պատմությունը, տեղեկություններ հաղորդեց Խորհրդարանի ներկայիս շենքի մասին: Երեխաներին հետաքրքրեց հատկապես այն փաստը, որ Հայաստանի Ազգային ժողովի շենքը իր հարմարվածությամբ և ճարտարապետական հորինվածքի շնորհիվ զբաղեցնում է 4-րդ տեղը 100-ից ավելի խորհրդարանական շենքերի շարքում:
Երեխաները մտան նաև Խորհրդարանի թանգարան, ուր ցուցադրված էին տարբեր գումարման խորհրդարանների պատգամավորների անձնական իրեր, միջխորհրդարանական համագործության շրջանակում տարբեր երկրների նվիրատվություններ: Ծանոթացան գրադարանին, իմացան, որ այնտեղ պահվում է 10 հազար կտոր գրականություն և որ թույլտվության դեպքում իրենք նույնպես կարող են օգտվել այդ գրադարանից:
Պատգամավորներ Նարեկ Բաբայանը և Մերի Գալստյանը աշակերտներին ընդունեցին և սիրով ներկայացրին խորհրդարանի գործառույթները, պատասխանեցին նրանց բազմաբնույթ հարցերին: Այնուհետև ավագ դպրոցի սաները այցելեցին նիստերի դահլիճ, տեսան, թե ինչպես են անցնում ԱԺ նիստերը, լուսանկարվեցին: Վերջում աշակերտներին սպասվում էր անակնկալ նվեր՝ ՀՀ Սահմանադրության 2018թ. փոփոխված տարբերակը և դրա պարզաբանումները:
Համաձայն ընդհանուր կարծիքի՝ օրը հագեցած էր, լի անկրկնելի տպավորություններով և զգացողություններով: Այս այցը մեծապես կնպաստի նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:

pordzipoxanakum1

Փորձի փոխանակում բանասիրության ու մանկավարժության ֆակուլտետում

«Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով սովորող հեռակա 4-րդ կուրսի համակազմը բավականին տարաբևեռ էր գիտելիքների, կարողությունների և հմտությունների առումով՝ մի մասը փորձառու դաստիարակներ էին, մյուսները՝ անփորձ, ոլորտում չաշխատած անձիք: Դասընթացը՝ «Տարրական բնագիտական պատկերացումների ձևավորում», երկու խմբին էլ հետաքրքիր դարձնելու համար որոշեցի ցուցաբերել հետևյալ մոտեցումը՝ ԽԻԿ համակարգին ծանոթացնելուց հետո լսարան տարած տարրական բնագիտական պատկերացումներ ձևավորող դասախոսության փաթեթից փորձառու ուսանողներին հանձնարարեցի ընտրել թեմաներ և 10 րոպեանոց պարապմունք ներկայացնել, որից հետո կազմակերպեցինք քննարկում և վերլուծեցինք ներկայացված բոլոր պարապմունքները: Հաջորդ դասին այլ թեմաներով պարապմունքներ պատրաստեցին և ներկայացրին անփորձ ուսանողները՝ փորձառուների օգնությամբ: Դրան հաջորդեց բուռն քննարկում և պարապմունքների վերլուծություն: Երրորդ դասին և՛ թեմաների ընտրությունը, և՛ պարապմունքների պատրաստումն ու ներկայացումն իրականացրին անփորձ ուսանողները, իսկ փորձառուներն արժևորեցին, վերլուծեցին և գնահատեցին նրանց վարած պարապմունքները: Հետաքրքիր և ուսանելի դասեր էին՝ գիտելիքների հաղորդման, կարողությունների ձևավորման և հմտությունների զարգացման առումովը: Ըստ էության, յուրօրինակ փորձի փոխանակման դասեր էին:

aspirant2    aspirant1
 

SCIENTIFIC LIFE

On January 26, two pre-defenses were held at the Faculty of Economics and Management in the specialty ‘Finance and Accounting’. Applicants Astghik Poghosyan (thesis topic: ‘Financial Control Issues in RA Higher Education Institutions’) and Hrachya Danielyan (thesis topic: ‘Problems of Assessing the Effectiveness of the use of Financial Resources in the HEIs of the Republic of Armenia’) successfully defended the main points of their thesis, answering the questions of teaching and asministrative staff.

Our congratulations to Astghik Poghosyan and Hrachya Danielyan, as well as the scientific adviser Professor Armen Jhuguryan for his conscientious work. 

harut docent1   harut docent2
 

In accordance with the procedure for the selection and appointment of the University teaching staff, Harutyun Khalatyan was elected by the Credentials Committee to the post of associate professor of Northern University.

Harutyun Khalatyan gives lectures at the Faculty of Economics and Management, enjoying well-deserved authority and respect among his colleagues. At the meeting of the Credentials Committee, Mr Harutyunyan was highly appreciated by head of the Chair, Professor A. Jhughuryan, as a person with excellent professional and human qualities. “Mr Khalatyan has been recognized as the ‘Best Lecturer’ several times according to the surveys conducted by the NU Quality Assurance Department. In recent years he has been actively involved in research, published scientific articles, passed the professional qualification examination with honours. He is currently involved in NU social initiatives”, professor Jhughuryan added. The lecturer of the Chair of Economics and Management A. Khalatyan was unanimously elected by the Credentials Committee as Associate Professor, with which we congratulate him and wish him fruitful work.
 
 

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...