logo-en

  NORTHERN UNIVERSITY

gr dat1 gr dat

(դատապարտյալի աթոռին Ռուբեն Թուսյանն է)
 
«Անկեղծ ասած, ինքս էլ չգիտեմ՝ ի՞նչ ընթացք կստանա դատավարությունը,-մինչ դասն սկսելը խոստովանում է գրականության դասախոս, դոցենտ Վարդուհի Դավթյանը,- որևէ սցենար չի գրվել, անգիր սովորելու համար տեքստեր չեն հանձնարարվել: Միակ պայման-պարտադրանքը դատի մասնակիցներին եղել է հիանալի ուսումնասիրել գրական երկն ու, պահպանելով իրական դատավարության կանոնները, պատրաստվել դատին՝ հնարավորինս մտնելով կերպարի մեջ»:
Ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները (Ռուբեն Թուսյան` Հեսու Միքայելյան, դատապաշտպան` Շուշան Սարգսյան, վկաներ՝ Բորիս Մակիչյան, Մոնիկա Թորգոմյան, դատախազ` Մարի Գևորգյան, հայցող՝ Դավիթ Սարգսյան, փաստաբան՝ Մանե Հարությունյան) ոչ միայն հիանալի ուսումնասիրել էին Նար-Դոսի «Սպանված աղավնին» ստեղծագործությունը, այլև «խաղում էին» ժանրի բոլոր կանոնների համաձայն: Ինքնուրույն ու համարձակ դատողություններով աչքի ընկան բոլոր մասնակիցները: Միաժամանակ հետաքրքիր էր նաև հարցադրումներին ճկուն ու տրամաբանված պատասխանելու, արագ կողմնորոշվելու և ներկայացված փաստարկներին անմիջապես հակափաստարկներ բերելու նրանց ունակությունը: Գրական դատի ընթացքում դատավորի անկրկնելի կերպարով ներկայացավ դասախոս, դոցենտ Վ. Դավթյանը, որն էլ ներկայացրեց խիստ դատավճիռ՝ արժանանալով դատավարության ներկաների ծափահարություններին:
«Իսկապես ստացված ու հիանալի դաս էր,-իր տպավորությունները կիսեց համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լ. Ֆլջյանը ,-հատկապես տպավորիչ էր աշակերտների ինքնուրույն ու ազատ մտածողությունը, համարձակ պահվածքը, խոսքի պատճառահետևանքային կապը: Մասնակցելով գրական դատին՝ կարող եմ ասել՝ ի դեմս մեր աշակերտների կյանք կմտնի այնպիսի սերունդ, որը պահանջատեր կլինի նաև ազգային արժեքները պահել-պաշտպանելու հարցում»:
Հ.Գ. Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև դասախոս Վարդուհի Դավթյանին: Աշակերտներին մտածել սովորեցնելը, ինքնավստահություն ներշնչելը, գրագետ հաղորդակցվելու հմտությունները ձևավորելը իսկապես իր գործի գիտակ ու բանիմաց մանկավարժին բնորոշ գիծ է:
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

armenia

2021 թվականի դեկտեմբերի 16-17-ին անցկացվելու է  «Հայաստանի պոեզիան ռուս բանաստեղծների թարգմանությամբ» միջազգային օնլայն-ակցիա՝ Ռուսաստանի Դաշնության Կրթության Նախարարության աջակցությամբ։

         Ընթերցողների կողմից միջոցառումը կբեմադրվի 1916 թվականի գրքի հիման վրա, որը պատկանում է Ռուս գրականության աջակցության հիմնադրամին։ Հայ պոեզիայի աստղաբույլը կհնչի արծաթե դարի ռուս բանաստեղծների թարգմանությամբ։ Յու.Կ. Բալտրուշայտիսի, Կ.Դ.Բալմոնտի, Ա.Ա. Բլոկի, Ի.Ա. Բունինի, Վալերիա Բրյուսովի, Ֆեդորա Սոլոգուբի, Վ.Ֆ. Խոդասևիչի և ուրիշ բանաստեղծների կողմից։

        Ավելի քան 10 երկիր մասնակցում է ծրագրի օնլայն հատվածին,  ավելի քան 150 արտասահմանյան դպրոցների ռուսերեն լեզվի ուսումնասիրությամբ հետաքրքված աշակերտներ, արվեստագետներ, երաժիշտներ և այլ մասնակիցներ, ընդհանուր թվով ավելի քան 500 մարդ։ Մասնակցե՛ք միջոցառմանը, որը  կոչված է  ընդգծել ժողովուրդների բարեկամությունը և երկու լեզուների մեծությունը։

        Բոլոր գրանցվածները  համարվում են Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության կրթական ծրագրի մասնակիցներ։ Մասնակցե՛ք միջոցառմանը և ստացե՛ք վկայական Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության կողմից, ինչպես նաև   Ռուս գրականության աջակցության հիմնադրամի վերապատրաստման ծրագրի մասնակցության թույլտվություն ։ Միջոցառման գրանցումը այս հղումով՝ ФПОЛ.РФhttps://фпол.рф/?page_id=640

iravunq or1  iravunq or 2

PUBLIC DEMAND SHAPES THE LAW

On the occasion of the International Human Rights Day on December 10, a meeting with the advisor of the RA Human Rights Defender (Ombudsman) Sergey Ghazinyan was held at Northern University. The meeting was attended by students of different faculties, as well as the teaching and administrative staff. Expressing his gratitude to Mr. Ghazinyan for accepting the invitation, rector M. Makichyan considered it especially important to increase the level of legal literacy of every citizen today, expressing hope that the meeting would contribute to this.

The organiser of the event, head of the Chair of Law, Associate Professor A. Harutyunyan considered it extremely important to start cooperation between the university and the Office of the Human Rights Defender (Ombudsman) of the Republic of Armenia, noting that from now on such meetings will be held frequently.

  1. Ghazinyan presented the functions of the Office of the Human Rights Defender and the mechanisms for selecting the Ombudsman, emphasizing the role and significance of this institution in society. The participants asked Mr Ghazinyan a number of topical questions about the Armenian captives in Azerbaijan, as well as about the processes of demarcation and delimitation.

To sum up the meeting, Sergey Ghazinyan, advisor to the RA Human Rights Defender, said that ‘Law is formed by public demand’, urging the participants to be demanding in the protection of their own rights.

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...