logo-en

  NORTHERN UNIVERSITY

humanizm

Նոյեմբերի 18-ին Գ.Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Հումանիզմի հիմնախնդիրները ժամանակակից աշխարհում» խորագրով կլոր սեղան՝ նվիրված փիլիսոփայական գիտությունների դոկտոր,  Հյուսիսային համալսարանի երկարամյա պրոռեկտոր, Գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի նախկին ղեկավար, մեծ հումանիստ Գրիգոր Եգորի Ասատրյանի հիշատակին:

Կլոր սեղանը վարել է սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը: Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Գրիգոր Ասատրյանի դուստրը՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը:

Կլոր սեղանին մասնակցել են հումանիզմի հիմնախնդրով զբաղվող աշխարհի տարբեր երկրների մի շարք գիտնականներ:

Կլոր սեղանի մասնակիցներին ու կազմակերպիչներին ուղերձ է հղել Հյուսիսային համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության թեկնածու Մհեր Մակիչյանը՝ արժևորելով Գրիգոր Ասատրյանի դերակատարությունն ու թողած ժառանգությունը համալսարանի կյանքում:

Ռեկտորի ուղերձը ներկայացրել է Հյուսիսային համալսարանի Գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը:

Կլոր սեղանին Ավետիք Հարությունյանը հանդես է եկել «Մարդը որպես բարձրագույն արժեք» դրույթի ամրագրման հիմնախնդիրը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանադրություններում» զեկուցմամբ:

jugur girq 

Օգտակար նվեր՝ կառավարիչներին

 

Լույս է տեսել Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ա. Ճուղուրյանի «Կառավարում» (տեսական և գործնական մոտեցումներ) ձեռնարկը: Դեռևս 2020թ. հոկտեմբերին Հյուսիսային համալսարանի հայտարարած «Լավագույն գիտահետազոտական նախագիծ»  ներբուհական դրամաշնորհային մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված այս ձեռնարկը՝ տպագրության երաշխավորված բուհի գիտխորհրդի կողմից, լավագույն նվերը կլինի ոչ միայն բուհերի համապատասխան ֆակուլտետների ուսանողների, այլև կազմակերպությունների կառավարիչների համար:

Ձեռնարկում լուսաբանվում են կառավարման համակարգերը, կառավարման գործընթացի ամբողջական շղթան, դրան զուգահեռ՝ նաև կառավարման մշակույթը: Հատուկ ուշադրության է արժանանում կառավարչական ունակությունների վերլուծությունը և կառավարիչ մասնագետների կարողությունների գնահատումը:

Ձեռնարկում կառավարման գործառույթները և մեթոդները  ներկայացվում են իրավիճակային խնդիրների մեկնաբանություններով, գործնական աշխատանքներով և քննարկումներով՝ նպատակ ունենալով հնարավորինս խորքային վերլուծելու կառավարման հմտությունների շրջանակը:

Ողջունելի է ներկայացված խնդիրների սցենարային հետագա զարգացումները հենց ընթերցողի կողմից, ինչը նպաստում է ստեղծարար կառավարչական գործելաոճի զարգացմանը և ուսումնառության ճկունության աստիճանի բարձրացմանը:

Մի խոսքով, ապագա և գործող կառավարիչների համար լավ նվեր է պրոֆեսոր Ա. Ճուղուրյանի «Կառավարում»(տեսական և գործնական մոտեցումներ) ձեռնարկը, ինչի համար շնորհավորում ենք մեր գործընկերոջը, մաղթում արդյունավետ գիտական գործունեության բազում տարիներ:

Ա. Ճուղուրյանի «Կառավարում»(տեսական և գործնական մոտեցումներ) ձեռնարկը մեր հարգելի ուսանողները՝ առկա և հեռակա ուսուցման, կարող են ձեռք բերել բուհի գրադարանից:

 

 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

heraka handipum4 heraka handipum1 heraka handipum

Ամեն ինչ Հյուսիսային համալսարանի մասին

Նոյեմբերի 1-ին  բակալավրիատի և մագիստրատուրայի հեռակա ուսուցման առաջին կուրսի ուսանողները, ըստ նախապես տրամադրված ժամանակացույցի,  հանդիպեցին բուհի, ֆակուլտետային և մի շարք այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ: Պահպանելով համաճարակային կանոնները՝ հանդիպումը  տեղի ունեցավ բուհի մեծ դահլիճում, որի ընթացքում բոլոր երեք՝ բանասիրության և մանկավարժության, տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ու իրավագիտության ֆակուլտետների առաջին կուրսեցիներին հանգամանալից տեղեկատվություն տրվեց համալսարանի՝ իրենց առնչվող գործընթացների վերաբերյալ:

Ողջունելով նորընծա ուսանողներին՝ ռեկտոր Մհեր Մակիչյանը բարի երթ մաղթեց նրանց, խոսելով բուհի տրամադրած կրթական հնարավորությունների և մասնագիտական հեռանկարների մասին:

Ֆակուլտետների դեկանները ներկայացրին իրենց ստորաբաժանումների  գործառույթները՝ նշելով ուսանող-դեկանատ ջերմ, բարիդրացիական ու թափանցիկ հարաբերությունների կարևորությունը ուսումնական գործընթացում և, մասնավորապես, ուսանողների կյանքում:

 Հանդիպման ընթացքում ուսվարչության պետ Հ. Խաժակյանը սահիկահանդեսի միջոցով անդրադարձավ ուսումնական գործընթացի մի շարք առանձնահատկությունների՝ միջանկյալ և ամփոփիչ քննությունների անցկացման ժամանակահատվածին, «ՄՈԳ», «կրեդիտ» հասկացություններին, ուսանողների իրավունքներին ու պարտականություններին: Ուսանողներին տրամադրվեց նաև իրազեկման թերթիկ, որում ամփոփված է վերոնշյալ ողջ տեղեկատվությունը:

Իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, դոցենտ Ավ. Հարությունյանը, ողջունելով առաջին կուրսեցիներին, կարևորեց ուսանողների համագործակցությունը մասնագիտական ամբիոնների հետ՝ պատրաստակամություն հայտնելով ուղղորդել նրանց ողջ ուսումնառության ընթացքում:

Պրակտիկայի բաժնի ղեկավար Ն. Ավագյանը ներկայացրեց բակալավրիատում և մագիստրատուրայում անցկացվող ուսումնական և հետազոտական պրակտիկաների ժամանակացույցն ու առանձնահատկությունները: Հանդիպմանը խոսվեց նաև գրադարանի ծառայությունների  և դրանից օգտվելու կանոնների մասին:

Հեռավար ուսուցման և տեխնոլոգիական կառավարման  բաժնի ղեկավար Ա. Ալեքսանյանը առաջին կուրսեցիներին հանգամանալից կերպով ներկայացրեց northern.am կայքով zoom հարթակով դասերին միանալու կարգը՝ ծանոթացնելով հեռավար ուսուցման մի շարք գործիքների:

Իրազեկման  խոսքով հանդես եկան նաև որակի ապահովման վարչության պետ Ս. Ավագյանը, ուսխորհրդի նախկին և ներկա նախագահները, ուսանողական հանձնաժողովների նախագահները՝  ծանոթացնելով այդ կառույցների գործունեությանը և հեռակա ուսուցմամբ սովորողներին դրանցում առավել լայն մասնակցություն ապահովելու անհրաժեշտությանը:

Հանդիպման ավարտին որակի ապահովման վարչությունը հարցաթերթիկներ տրամադրեց ուսանողներին՝ բուհի վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման ուղիները պարզելու և կրթական որոշ նախասիրություններ հստակեցնելու նպատակով:

Տեղեկատվական հագեցածությամբ աչքի ընկնող ու կազմակերպչական առումով հաջողված իրազեկման այս հանդիպման համար շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին ու մասնակիցներին:


Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...