logo-en

  NORTHERN UNIVERSITY

lorenc22  lorencc

Միահյուսելով հոգու գույները բնության ծածուկ և շլացնող գեղեցկություններին

 
Եթե հավատալու լինենք, որ արվեստագետը մարդկային հոգու թարգմանն է, ապա գեղանկարիչ Արմեն Լոռենց Հարությունյանի (Армен Лоренц Арутюнян) կտավներից դատելով՝ այդ հոգին գույների ու հույզերի փոթորիկ է, և նույնիսկ նրա «Թախիծ» կտավը, որում Լոռվա բնաշխարհի գողտրիկ մի անկյունն է, լի է լույսով ու հրաշքի սպասումով:
Հենց հրաշքի սպասումով էլ ներկա գտնվեցինք Հյուսիսային համալսարանի դոցենտ, ճանաչված նկարիչ Արմեն Լոռենց Հարությունյանի նկարների անհատական ցուցահանդեսի բացմանը, որը տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի ցուցասրահում:
Ցուցահանդեսում ներկայացված էին հիմնականում Հայաստանի և մասնավորապես գեղանկարչի ծննդավայր Լոռվա բնաշխարհը արտացոլող տարբեր տարիների կտավներ: Երկնահուպ, մանուշակագույն ժայռեր, ճախրող արևածաղիկներ, թախծող ջրաշուշաններ, վառվռուն կակաչներ ու աչքի համար աննկատ դաշտային համեստ ծաղիկներ, որոնց նկարչի վրձինը հավերժական կյանք է պարգևել՝ ասես հուշելով, որ երջանկությունը հենց անսպասելի հայտնված ակնթարթների մեջ է, որոնք իմաստավորում են մարդկային կյանքը:
Արմեն Լոռենց Հարությունյանի կտավներն ասես ժխտումն են ընդունված այն պատկերացումների, որ հանգամանքներն են թելադրում, հաճախ նաև պայմանավորում մեր ամբողջ կյանքը: Նկարիչն այս ընթացքում աշխատել է ի հեճուկս բոլոր փորձությունների ու արտակարգ իրավիճակների՝ ապացուցելով, որ ճշմարիտ արվեստագետն ինքն է ստեղծում իր աշխարհը՝ միահյուսելով հոգու գույները բնության ծածուկ և շլացնող գեղեցկություններին:
Շնորհավորում ենք մեր տաղադաշատ գործընկերոջը, Հյուսիսային համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Արմեն Հարությունյանին՝ հերթական ցուցահանդեսի առթիվ: Շնորհավորում ենք նաև նրա մեկ այլ ձեռքբերումը. Արմեն Հարությունյանը հաղթող է ճանաչվել Հյուսիսային համալսարանի «Լավագույն գիտահետազոտական նախագիծ» ներբուհական դրամաշնորհային մրցույթում: Շուտով ընթերցողների սեղանին կդրվի բավականին լուրջ մի հետազոտություն՝ «Գեղարվեստական կրթության հիմնախնդիրները հայ դպրոցի և մանկավարժական մտքի պատմության համատեքստում (XIX-XX դարասկիզբ)» մենագրությունը:
 
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

usxorhurt  usxorhurd1

Ուսանողական հանձնաժողովներն ու ֆակուլտետները նոր ղեկավարներ ունեն

Հոկտեմբերի 19-ին որակի ապահովման վարչությունում տեղի ունեցավ ուսանողական խորհրդի ընդլայնված կազմի հետ 2021/2022 ուստարվա առաջին հանդիպումը, որի հագեցած օրակարգը հնարավորություն տվեց անդրադառնալու մի շարք կարևոր հարցերի: Հանդիպման սկզբում ներկաները ծանոթացան երեք՝ ուսանողական խորհրդի, ուսանողական գիտական ընկերության, որակի ապահովման վարչության ուսանողական հանձնաժողովների նոր անդամների հետ, որից հետո նախորդ ուստարվա ընթացքում ծավալած գործունեության վերաբերյալ համակողմանի տեղեկատվություն փոխանցեցին  հանձնաժողովների ավագ ներկայացուցիչները: Այնուհետև որակի ապահովման վարչության պետ Ս. Ավագյանը  ծանոթացրեց համապատասխան հանձնաժողովների նախագահներին ներկայացվող պարտադիր պահանջներին, նրանց գործառույթներին, խոսեց բոլոր հանձնաժողովների ընդհանրությունների ու տարբերությունների մասին: Եվ քանի որ հանդիպման ընթացքում պետք է ընտրվեին ուսանողական հանձնաժողովների նոր նախագահներ, ուստի թեկնածուներին նախապես հանձնարարված էր ներկայացնել իրենց նախագծերը, որոնց հիման վրա էլ տեղի ունեցան ընտրությունները: Քվեարկությամբ ընտրվեցին 3 ֆակուլտետների նախագահներ՝

  • Ռիմա Հակոբյանը՝ իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի,
  • Գրիգոր Մելիքյանը՝ տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող,
  • Ռուզանա Ասատրյանը՝ բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի:

 Քվեարկության արդյունքում ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Էդգար Տոնոյանը, ուսանողական խորհրդի փոխնախագահ՝ տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարի Ղազարյանը: Իսկ որակի ապահովման վարչության ուսանողական հանձնաժողովը կղեկավարի բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Իրա Վարդանյանը:

Շնորհավորում ենք  բոլորին, մաղթում արդյունավետ ու համագործակցային աշխատանք:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

                        artyom  artyom1

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտյոմ Դավթյանի «Պատանի փրկարարների շարժումների ճշգրտության առանձնահատկությունները» թեմայով գիտահետազոտական աշխատանքը ճանաչվել է լավագույններից մեկը: Արտյոմ Դավթյանը` Հյուսիսային համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի, ինչպես նաև ավագ դպրոցի և բժշկական քոլեջի ֆիզիկական դաստիարակության դասախոս, մասնակցելով «Տաթև» գիտակրթական համալիրում ուսուցիչների պարտադիր ատեստավորման մեկ ամիս տևած դասընթացին, ներկայացրել է Հյուսիսային համալսարանը(ավագ դպրոցն ու քոլեջը) որպես ֆիզիկական դաստիարակության վերապատրաստվող ուսուցիչ: Ներկայացնելով լավագույն աշխատանքներից մեկը՝ «Պատանի փրկարարների շարժումների ճշգրտության առանձնահատկությունները» թեմայով, Ա. Դավթյանին է ընձեռվել հետագայում կազմակերպելու վերոնշյալ թեմայով դասընթաց: Նրան հնարավորություն է տրվել նաև հետագայում ղեկավարելու գիտական այլ աշխատանքներ: Որպես վերապատրաստող ուսուցիչ՝ Ա. Դավթյանը պատրաստել է տվյալ հետազոտական աշխատանքի վերաբերյալ հոդված տարրակարգման համար:
Նույն ժամանակահատվածում դոցենտ Ա. Դավթյանը «Տաթև» գիտակրթական համալիրի ղեկավար Սոկրատ Մկրտչյանի առաջարկությամբ հնարավորություն է ստացել փորձնական դասավանդելու «Ընդհանուր մանկավարժություն» և «Մանկավարժի վարպետություն» ճյուղերը:
Հավելենք նաև, որ ներկայացնելով Հյուսիսային համալսարանը, դոցենտ Ա. Դավթյանը անցած տարի մասնակցել է ԵՊՏՀ-ում կազմակերպված դասախոսների գավաթի առաջնությանը, որը տեղի է ունեցել բոլոր ուսումնական հաստատությունների միջև: Մրցույթն անցկացվել է ուժային եռամարտ մարզաձևից: Մեր գործընկերը գրավել է առաջին տեղը՝ արժանանալով մեդալի և հավաստագրի:
 
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

 

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...