logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ի գիտություն Հյուսիսային համալսարանում անցկացվող միջբուհական ուսանողական գիտաժողովի մասնակիցների

Տեղեկացնում ենք Հյուսիսային համալսարանում անցկացվող գիտաժողովի մասնակիցներին, որ գիտաժողովի կազմկոմիտեն նպատակահարմար է համարել տեղաշարժ կատարել գիտաժողովի անցկացման ժամկետների մեջ և ս.թ. փետրվարի 25-26-ի փոխարեն այն անցկացնել մարտի 25-26-ին՝ մինչ այդ կազմակերպելով գիտաժողովի նյութերի ժողովածուի տպագրությունը:
Ուստի հիշեցնում ենք գիտաժողովի մասնակցության հայտերի հեղինակներին, որ անհրաժեշտ է զեկուցումների էլեկտրոնային տարբերակները՝ դրանց ներկայացվող պահանջներին համապատասխան և սահմանված ժամկետներում, այն է՝ մինչև ս.թ. փետրվարի 24-ը ուղարկել Հյուսիսային համալսարանի էլեկտրոնային հասցեով(Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։)՝ դրանք քննության առնելու և տպագրության երաշխավորելու համար:

Հարգելի՛ ուսանողներ

 Հյուսիսային համալսարանի ռեկտորատի և բուհի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ 2020 թվականի մարտի 25-26-ին կանցկացվի միջբուհական ուսանողական գիտաժողով՝ «Ուսանողության գիտահետազոտական ներուժի բացահայտումը՝ որակյալ կրթության ու լավագույն փորձի համադրմամբ» խորագրով:

  Գիտաժողովի բացումը և լիագումար նիստը տեղի կունենան ս.թ. մարտի 25-ին, համալսարանի մեծ դահլիճում: Մասնագիտական սեկցիաների նիստերը կանցկացվեն մարտի  26-ին՝ համապատասխան լսարաններում:

Գիտաժողովում կգործեն հետևյալ սեկցիաները՝ ըստ մասնագիտությունների.

  1. Տնտեսագիտություն, կառավարում և ինֆորմատիկա
  2. Իրավագիտություն և հասարակական գիտություններ
  3. Մանկավարժություն և հոգեբանություն
  4. Բանասիրություն և լրագրություն

Գիտաժողովին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել(հայտի ձևը՝ տե՛ս հավելված 1-ում) բուհերի ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ուսանողներ:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել ոչ ուշ, քան մինչև ս.թ. փետրվարի 18-ը՝ Հյուսիսային համալսարանի էլեկտրոնային հասցեով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

     Զեկուցումների էլեկտրոնային տարբերակները՝ մինչև 8 էջ ծավալով (A4 լուսանցքները՝ 2 սմ, միջտողային հեռավորությունը՝ 1.5, տառաչափը 12, Sylfaen, ամփոփումները և բանալի բառերը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով) անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս.թ. փետրվարի 24-ը՝ վերը նշված էլեկտրոնային հասցեով:

Գիտաժողովի մասնակիցներին կտրվեն համապատասխան հավաստագրեր:

Լավագույն զեկուցումները համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ կտպագրվեն գիտաժողովի նյութերի ժողովածուում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝

Հեռ. (+37410) 554052, 578488, 559776, էլ.հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանում վերջին օրերին իրականացվող հեռավար ուսուցման մասին

22.03.2020
Հյուսիսային համալսարանում վերջին օրերին իրականացվող հեռավար ուսուցման մասին

  Մարտի 20-ին հրապարակվեց ռեկտոր Մհեր Մակիչյանի հանձնարարականը՝ Հյուսիսայի...