logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

BAKALAVRIAT

Դիմորդի ուղեցույց

Հյուսիսային համալսարանի բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգում դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված Պե­տա­կան և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելու­թյան (ըստ բակալավրի կրթական ծրագրիկարգի համաձայն՝ հետևյալ մասնագիտությունների գծով՝

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

Առկա ուսուցմամբ բակալավրիատի ընդու­նե­լությունն իրականացվում է հանրապետական միասնական քննությունների արդյունքում. բուհ ընդունվելու համար դիմորդները հանձնում են միասնական, կենտրոնացված և ներբուհական քննություններ:

Բոլոր մասնագիտությունների գծով ընդունելության տեղերի մինչև 10%-ը հատկացվում է անվճար ուսուցմանը: Մրցութային կարգով անվճար համակարգում կարող են ընդունվել ընդունելության համապատասխան 3 քննություններից առնվազն 52 միավոր հավաքած այն դիմորդները, որոնք կդիմեն Հյուսիսային համալսարանի անվճար համակարգ 1-ին կամ 2-րդ հայտով:
Անվճար կրթության իրավունքը երկրորդ կուրսում պահպանվում է, եթե 1-ին կուրսում ուսանողը ցուցաբերել է ամենաբարձր ուսման առաջադիմություն (երբ միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում էառնվազն 95 միավոր):

Հյուսիսային համալսարանի բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման համակարգում դիմորդների ընդունելությունն իրականացվում է Հյուսիսային համալսարանում հեռակա ընդունելության կարգի  համաձայն՝ հետևյալ մասնագիտությունների գծով՝

 

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելությունը կազմակերպվում է համալսարանում տվյալ մասնագիտության բովանդակությանը համապատասխան հարցազրույցի միջոցով՝ համալսարանի ընդունող հանձնաժողովի կողմից:

Բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման տևողությունը 4 տարի է, հեռակա ուսուցմանը՝ 5 տարի: 

Բոլոր շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ:

ԲՈՒՀԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

Բակալավրիատի դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում համալսարանի ռեկտորի անունով (լրացվում է բուհում),
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ (ID CARD), զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական (բնօրինակը)։ Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ,
  • ավարտական վկայական, կամ նախնական մասնագիտական (արհեստագործական), կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթության մասին փաստաթուղթ՝ դիպլոմը իր հավելվածով (բնօրինակը),
  • 6 լուսանկար (3x4 սմ չափսի):

Քննությունների անցկացման կարգ

Քննությունների անցկացման կարգ

Հայտարարություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻՆ

20.09.2018
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻՆ

Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

17.09.2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հնարավորություն է տրվում մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրին 2018թ. Երևան...

Գլխավոր նորություններ

Քարտեզ

map

globus
lr 1
quality top2
hh letter
career new
medicine
moodle top4
Scool