logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

krtutyun

Հյուսիսային համալսարանի առաքելությունն է՝ կրթության որակի գերակայությամբ ազգային լավագույն ավանդույթների և միջազգային առաջավոր փորձի զուգակցմամբ ու կրթության մատչելիության, հասանելիության, կազմակերպման թափանցիկության, մարդասիրական արժեքների ապահովմամբ գիտակրթական գործունեության իրագործում` ուղղված տնտեսագիտության, կառավարման, հաշվապահության, իրավաբանության, ծրագրավորման, լրագրության, բանասիրության, հոգեբանության, կրթության և մանկավարժության ոլորտների համար ստացված գիտելիքները գործնականում կիրառելու ունակ կադրերի պատրաստմանը:

Հյուսիսային համալսարանն իր առաքելությանը հավատարիմ՝ ուսումնական գործընթացն իրականացնում է բարձրագույն դպրոցի լավագույն ավանդույթների, ՀՀ օրենսդրության և Բոլոնիայի գործընթացի պահանջներին համապատասխան: Ուսման ընթացքում սովորողները ստանում են հիմնավոր գիտելիքներ և հմտություններ, զարգացնում վերլուծական, հաղորդակցական և գործնական որակները:

Համալսարանում գործում է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:
Համալսարանն իրականացնում է բակալավրի 11, մագիստրոսի 10 և ասպիրանտական 3 կրթական ծրագրեր: /կարդալ ավելին/
Ուսուցման ECTS կրեդիտային համակարգը Հյուսիսային համալսարանում ներդրվել է 2007-2009թթ.:/կարդալ ավելին/


Բակալավրի կրթական ծրագիրը 4 տարի է` 240 ECTS կրեդիտ ուսումնական բեռնվածությամբ, մագիստրոսի կրթական ծրագիրը` 2 տարի` 120 ECTS կրեդիտ ուսումնական բեռնվածությամբ: Համալսարանն ունի նաև հետազոտողի (ասպիրանտական) եռամյա ծրագիր` 180 ECTS կրեդիտ գիտաուսումնական բեռնվածությամբ:

Ուսանողի ուսումնական բեռնվածությունը

Կրթական ծրագրի տևողությունը

Կրթության ձևը

Կրեդիտներ

Բակալավրի կրթական ծրագիր

4 տարի

8 կիսամյակ

առկա

240 կրեդիտ

5 տարի

10 կիսամյակ

հեռակա

Մագիստրոսի կրթական ծրագիր

2 տարի

4 կիսամյակ

առկա

120 կրեդիտ

2.5 տարի

5 կիսամյակ

հեռակա

Ասպիրանտուրա

3 տարի

6 կիսամյակ

առկա

180 կրեդիտ

4 տարի

8 կիսամյակ

հեռակա

 

Ուսման որակի բարձրացման խրախուսման նպատակով համալսարանում ներդրվել և գործում է անվճար և զեղչերով ուսումնառության, ինչպես նաև անվանական կրթաթոշակների շնորհման համակարգ: Համալսարանում սահմանված են անվանական կրթաթոշակներ՝ գերազանց առաջադիմությամբ, հասարակական ակտիվ աշխատանքներ կատարող ուսանողների համար:Հյուսիսային համալսարանում կրեդիտային համակարգով կազմակերպվող բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների կիսամյակային գիտելիքի արդյունարար գնահատման համար կիրառվում է գնահատման 100 միավորանոց համակարգ/սանդղակ: Գնահատումը կատարվում է ինչպես թվային այնպես էլ տառային նշագրումով: /կարդալ ավելին/
Կիրառվող գնահատման սանդղակը հնարավորություն է տալիս հաշվարկել կիսամյակի և ուսումնառության ողջ շրջանի ընթացքում ուսանողի վաստակած վարկանիշային միավորը, ինչպես նաև՝ ուսանողի միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կիսամյակի և ուսումնառության ցանկացած ժամանակահատվածի համար` ուսանողի բացարձակ առաջադիմության չափման նպատակով:Ուսումնական գործընթացը վերահսկվում է ուսումնական վարչության, մասնագիտական ամբիոնների, ֆակուլտետների, որակի ապահովման վարչության կողմից:Կրթական ծրագրերն աշխատաշուկայի պահանջներին և հասարակության կարիքներին համապատասխանեցնելու նպատակով համալսարանում գործում են շահառուների և շրջանավարտների հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմներ՝ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կոորդինացմամբ:



Հայտարարություններ

Պայմանագրի շնորհման հայտարարություն

09.11.2018
Պայմանագրի շնորհման հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ«Հյուսիսային համալսարան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող «Հեռակա ուսուց...

Թափուր աշխատատեղ

16.10.2018
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ներքոհիշյալ ամբիոններում ամբիոնի...