logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

 

alaverdyanivanyanyarmaloyan

Էրազմուս+ շարժունության հերթական ծրագիրը

Կարևորելով ուսանողների և դասախոսների ներգրավվածությունը «Էրազմուս+» շարժունության ծրագրին՝ Հյուսիսային համալսարանն առանցքային է համարում միջազգայնացման գործընթացների ակտիվացումը և համագործակցությունը արտերկրի հեղինակավոր բուհերի հետ: Մասնակցությունը Եվրոպական տարբեր բուհերում կազմակերպվող «Միջազգային շաբաթ» միջոցառումներին համալսարանը միջազգային գործընկերներին ներկայացնելու, ճանաչելի դարձնելու, համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու լավագույն միջոցներից է: Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում այս օրերին անցկացվող միջազգային շաբաթվա շրջանակում Հյուսիսային համալսարանը ներկայացնում է Արտաքին կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Իվանյանը: Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Յարմալոյանը միջազգային շաբաթվա շրջանակում գտնվում է Իսպանիայի Սևիլիայի համալսարանում։ Հյուսիսային համալսարանի լեզուների , գրականության և լրագրության ամբիոնի դասախոս Անահիտ Ալավերդյանը «Էրազմուս +» շարժունության ծրագրի շրջանակում այս օրերին դասավանդում է Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում։ Անահիտ Ալավերդյանի դասախոսություններն առնչվում են այնպիսի արդիական թեմաների, ինչպիսիք են  «Թշնամություն» և «Բարեկամություն» հասկացությունների բառային ակտուալացումը աշխարհի բրիտանական, ամերիկյան և հայկական լեզվաբանական պատկերում. ü «Թշնամություն» և «Բարեկամություն» հասկացությունների դարձվածքաբանական ակտուալացումը բրիտանական, ամերիկյան և հայկական լեզվամշակույթներում. Ոճական գործիքները՝ որպես աշխույժ և հետաքրքիր տեքստեր պատրաստելու միջոց Միջազգային համագործակցությունը կրթական գործընթացների շարունակական զարգացման կարևոր նախապայմաններից է:

Emphasizing the involvement of students and professors in the "Erasmus+" mobility program, the Northern University considers the activation of internationalization processes and cooperation with prestigious universities abroad as key. Participation in the "International Week" events organized in various European universities is one of the best ways to present the university to international partners, make it known, and create new opportunities for cooperation. Arusyak Ivanyan, Head of the Department of International Relations, represents Northern University during the international week held at Lucian Blaga University in Sibiu, Romania. Kristine Yarmaloyan, the chief specialist of the external relations department of the Northern University, is at the University of Seville in Spain during the international week. Anahit Alaverdyan, a lecturer at the Department of Languages, Literature and Journalism of the Northern University, is currently teaching at the Lucian Blaga University in Sibiu, Romania, within the framework of the "Erasmus +" mobility program. Anahit Alaverdyan's lectures are related to such topical topics as: ü Verbal actualization of the concepts of "Enmity" and "Friendship" in the British, American and Armenian linguistic picture of the world. ü Phraseological actualization of "Enmity" and "Friendship" concepts in British, American and Armenian language cultures. ü Style tools as a way to make lively and interesting texts International cooperation is one of the important prerequisites for the continuous development of educational processes.

seviliya

Ուշադրություն!!

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագործակցության հուշագրի հիման վրա, Էրազմուս+ K171 շարժունության ծրագրով Հյուսիսային համալսարանի ուսանողները և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները կարող են մասնակցել շարժունության ծրագրին 2024-2025 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում: Ուսանողների շարժունության ծրագրի տևողությունը 5 ամիս է, իսկ վարչակազմի շարժունության տևողությունը՝ 5 օր: Համալսարանը մրցութային կարգով ընտրելու է 1 դասախոս, և 2 ուսանող, որոնցից մեկը՝ բակալավրական կամ մագիստրոսական կրթական ծրագրով,իսկ մյուսը՝ ասպիրանտուրայի: Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար ուսանողները հետևյալ փաստաթղթերը պետք է ուղարկեն համալսարանի Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Իվանյանի էլեկտրոնային հասցեին` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։: Մրցույթի համար պետք է ներկայացնել`

  1. 1.Ինքնակենսագրություն (CV, Europass)
  2. 2.Տեղեկանք առաջադիմության մասին
  3. Տեղեկանք անգլերենի առնվազն B1 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)
  4. 4.Նամակ-նպատակ շարժունության ծրագրին մասնակցելու համար

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները փաստաթղթերը պետք է ուղարկեն Հյուսիսային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Թեհմինե Բաղդասարյանի էլեկտրոնային հասցեին` tehmine1900@rambler.ru:

  1. Ինքնակենսագրություն (CV, Europass)
  2. Տեղեկանք անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)
  3. Նամակ-նպատակ շարժունության ծրագրում մասնակցելու համար
  4. Տեղեկանք Հյուսիսային համալսարանում հիմնական աշխատանքի վերաբերյալ

Մրցույթի արդյունքում ընտրված հաղթող ուսանողի և դասախոսի դիմումները համապատասխան փաստաթղթերով կուղարկվեն Սևիլիայի համալսարան: Փաստաթղթերի ուղարկման վերջնաժամկետը Մայիսի 21-ն է:

Մաղթում ենք հաջողություն

 

pdf.jpg  

Study Programmes

 

 

Շարժունության ծրագիր Հյուսիսային Համալսարանի և Իտալիայի Հռոմի Սապիենցա համալսարանի միջև ՝ ՏԵՍՆԵԼ ԱՅՍՏԵՂ