logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ARM CHAIR

Գլխավոր

Հյուսիսային համալսարանի  «ԼԵԶՈՒՆԵՐԻ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ» ամբիոնի առաքելությունն է պատրաստել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ ՀՀ և արտ­երկրի հայկական դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, դպրոցի տնօրեն, թանգարաններում, արխիվնե­րում՝ խմբագիր, սրբագրիչ, Մատենա­դա­րա­նում՝ լաբորանտ, թարգմանիչ:

Ամբիոնի առաքելություններից է նաև  պատրաստել օտար լեզվի բանիմաց մասնագետներ՝ զինված խորը և հիմնավոր գիտելիքներով, ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին բավարարող բանասերներ և մանկավարժներ: Ուսումնական ծրագրով նախատեսված առարկաների դասավանդումը թույլ է տալիս պատրաստել մասնագետներ, որոնք ունեն թե՛ խորը մասնագիտական և թե՛ ընդհանուր հումանիտար և սոցիալ–տնտեսագիտական, բնագիտական գիտելիքներ: Դասերն ընթանում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներով, իսկ դասավանդման մեթոդների հիմքում ընկած է ինտերակտիվ դասավանդումը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Ուսումնական բուն գործընթացից զատ՝ ամբիոնում իրականացվում են նաև գիտական, կրթական և մշակութային նախագծեր:

ԼԵԶՈՒՆԵՐԻ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ամբիոնի բակալավրի և մագիստրատուրայի պատրաստման հիմնական  մասնագիտական  կրթական ծրագրերը,  իրականացվում են ՀՀ  Կրթության և գիտության նախարարությանը կից գործող Երևանի Հյուսիսային համալսարանում:

«Լրագրություն» մասնագիտությամբ բակալավրի մասնագիտական գո­րծու­նեութ­յունն ընդգրկում է  զանգվածային լրատվամիջոցների համակարգը` լրատվական գործակալություններ, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և  համացանցային լրագրություն, որոնք ապահովում են հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային-լուսավորական, գիտական, ժամանցային  և այլ բովանդակության տեղեկատվություն: Լրագրության բակալավրի մասնագիտական գործունեության հիմնական պահանջը լրագրության գործառույթների իրականացումն է` պայմանավորված տվյալ  լրատվամիջոցի առանձնահատկություններով և նպատակներով:

 «Լրագրություն» մասնագիտացմամբ մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի նպատակն է «Լրագրություն» մասնագիտության ակադեմիական առարկաների ուսումնասիրումը և դրա հիման վրա պրակտիկայի զարգացումը միջառարկայական գիտական հետազոտությունների միջոցով` օգտագործելով  լրագրության ոլորտի պրակտիկ մասնագետների,  հետազոտողների փորձը:

Մագիստրոսների մասնագիտական գործունեության ոլորտը ընդգրկում է լրագրության ոլորտի խորքային ուսումնասիրությունը, գիտական հետազոտությունների իրականացումը: Մագիստրոսների մասնագիտական գործունեության օբյեկտներն են՝ լրագրության ոլորտի առարկաների ուսումնասիրումը:

 «Լրագրություն» մասնագիտացմամբ մագիստրոսը պատրաստվում է մասնագիտական գործունեության հետևյալ ոլորտի համար`1) լրագրության ոլորտի գիտահետազոտական աշխատանք, 2) լրագրության ոլորտի առարկաների դասավանդում:

 «Ռուսերեն լեզու և գրականություն» մանկավարժի մասնագիտությամբ բակալավրը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները.

ա) անգլերեն լեզվի ուսուցիչ (տարրական դասարան, միջին դպրոց, ավագ դպրոցում)

բ) անգլերեն լեզվի դասախոս (ինստիտուտներ, համալսարաններ)

գ) անգլերեն լեզվի դասախոս (լեզվի ուսուցման կենտրոններ)

 «Ռուսերեն լեզու և գրականություն» մանկավարժի մասնագիտությամբ բակալավրը կարող է մասնագիտական գործունեություն ծավալել հետևյալ հաստատություններում

ա) հանրակրթական դպրոցներ

բ) գիտահետազոտական հաստատություններ

գ) լեզվի ուսուցման կենտրոններ

 «Անգլերեն լեզու և գրականություն» բանասերի մասնագիտությամբ բակալավրը ԲՈՒՀ–ն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները.

ա) անգլերեն լեզվի դասավանդող (լեզվի ուսուցման կենտրոններ);

բ) անգլերեն լեզվի թարգմանիչ:

 «Անգլերեն լեզու և գրականություն» բանասերի մասնագիտությամբ բակալավրը կարող է մասնագիտական գործունեություն ծավալել հետևյալ հաստատություններում

ա) լեզվի ուսուցման կենտրոններ;

բ) գիտահետազոտական, մշակութային և այլ հաստատություններ և հիմնարկներ;

գ) թարգմանչական գրասենյակներ:

 «Անգլերեն լեզու և գրականություն» մանկավարժի մասնագիտությամբ բակալավրը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները.

ա) անգլերեն լեզվի ուսուցիչ (տարրական դասարան, միջին դպրոց, ավագ դպրոցում)

բ) անգլերեն լեզվի դասախոս (ինստիտուտներ, համալսարաններ)

գ) անգլերեն լեզվի դասախոս (լեզվի ուսուցման կենտրոններ)

 «Անգլերեն լեզու և գրականություն» մանկավարժի մասնագիտությամբ բակալավրը կարող է մասնագիտական գործունեություն ծավալել հետևյալ հաստատություններում

ա) հանրակրթական դպրոցներ

բ) գիտահետազոտական հաստատություններ

գ) լեզվի ուսուցման կենտրոններ

Վերոհիշյալ գծով մասնագետներ պատրաստելու համար  փաստաթղթերի համակարգը մշակվել  և հաստատվել է բուհի առաքելությանը  համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնելու համար` հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները, առաջարկված կրթական օրինակելի ծրագիրը: Մասնագիտության կրթական ծրագրերը կարգավորում են ողջ ուսումնական գործընթացը, դրա նպատակները, սահմանում  են ակնկալվող արդյունքները, մշակում դրանց միտված դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդաբանությունը, շրջանավարտի մասնագիտական պատրաստվածության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացվող հիմնական պահանջները, ներառում  ուսումնական պլանը, դասընթացների առարկայական ծրագրերը, ուսումնական և արտադրական պրակտիկաների ծրագրերը, օրացուցային ուսումնական ժամանակացույցը, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ  ուսումնամեթոդական և նյութատեխնիկական ապահովածությանը վերաբերող պահանջները, որոնք ապահովում են ուսանողի ընդհանուր և մասնագիտական պատրաստվածության որակը:

 

Ամբիոնի  գործունեության հիմնական ուղղությունները.

 

  1. Իրականացնել կրթական ծրագրեր, որոնք ամբիոնի շրջանավարտներին հնարավորություն կտան լինելու «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության գծով հաջողակ և գործնական մասնագետներ, գիտակրթական գործունեություն իրականացնելու ունակ, ստացած գիտելիքները մասնագիտական ոլորտում կիրառելու կարողություն ունեցող կադրեր:
  2. Ապահովել որոշակի կրթական մակարդակ, գիտելիքների յուրացման առավել արդյունավետ մեթոդների մշակում և կիրառում,  ինչպես նաև համընդհանուր (ունիվերսալ) և մասնագիտական հմտությունների զարգացում:
  3. Վերջնարդյունքների ձևավորմանը միտված ուսուցում:
  4. Ապահովել ուսանողակենտրոն միջավայր, տեսական և գործնական բաղադրիչների փոխկապակցվածություն, տրամադրել համապատասխան ռեսուրսներ:
  5. Ընդլայնել ամբիոնի համագործակցության շրջանակները ակադեմիական ավելի լայն հանրության հետ:

                                                       

Դասախոսական կազմ՝

Ամբիոնում դասավանդում են գիտությունների  դոկտորներ,  պրոֆեսորներ,  դոցենտներ,  թեկնածուներ:

Ամբիոնի վարիչ՝  Նունե Մկրտչյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Ընդունելության ժամերը՝

Երկուշաբթի՝ 9.30-15.30, Երեքշաբթի՝ 9.30-15.30,  Չորեքշաբթի՝ 9.30-15.30,

Հինգշաբթի՝ 9.30-15.30

Անձնակազմ


NUNEMKRTCHYAN

Կրթություն

1976-1986թթ.՝ Երևանի թիվ 82 դպրոց

1987-1992թթ.՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄ ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ

2010 թ. նոյեմբերի 12-ի նիստի, թիվ 7 արձանագրությամբ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայցորդ

Գիտական աստիճան

2013թ.բան. գիտ. թեկնածու, (Ժ. 01.02 «Նորագույն շրջանի հայ գրականություն») մասնագիտությամբ ատենախոսություն, թեմա՝ «Բնաշխարհի փիլիսոփայությունը Վախթանգ Անանյանի փոքր արձակում» 

Աշխատանքային փորձ

1996-97թթ. Ակ. Բակունցի անվան ուսումնարանի մեթոդիստ-դասախոս

2000թ.-ից մինչ օրս՝ Հյուսիսային համալսարանի դասախոս

2011-2012թթ. Հայ և ռոմանագերմանական բանասիրության դեպարտամենտի դեկան

2017թ. Հայոց լեզվի, գրականության և լրագրության ամբիոնի վարիչ

2018-2022թթ. Հյուսիսային համալսարանի
Լեզուների, գրականության և լրագրության ամբիոնի վարիչ

2012թ.-ից մինչ օրս՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող

2018-ից ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող

2019թ.–ից գրականագիտության մասնագիտությամբ դոցենտի գիտական կոչում

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

  1. Moodl հեռավառ ուսուցման ծրագրի վերապատրաստում, վկայականի ստացում, 2018թ.
  1. SWOT վերլուծություն-Վերլուծել ՄՈՒՀ-ում գործող հետազոտական գործունեության և ուսումնական գործընթացի փոխկապակցման մեխանիզմների արդյունավետությունը ՈԱԱԿ

Չափանիշների և չափորոշիչների վերլուծություն՝ Հավատարմագրման հանձնաժողովի որոշումների կայացման քաղաքականության համաձայն

ՈՐԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ 2021թ

3..Եռօրյա միջազգային վերաատրաստում «Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մեջ» թեմայով, որը նախաձեռնել են Հայաստանի Էրազմուս + Ազգային գրասենյակը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը և Հյուսիսային համալսարանը: 2021թ.դեկտեմբերի 7-ից-9-ը

  1. Smart Notebook համակարգչային ծրագրի ուսուցման դասընթաց:2021թ10 դեկտեմբեր-14.02.2022
  2. երկու կարևոր վերապատրաստում.

/  6.12021 — «ՀՀ բարձրագույն կրթության մեջ ներառականության քաղաքականության և փորձի բարելավման միտումները»,

6.12.2021 — 9.12.2021 «Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մեջ»/

2021թ. Դեկտեմբերի 6-7-8-9-ին

Դասավանդվող  առարկաները

Բակալավրիատ 
•Գրաբար, Ժամանակակից հայոց լեզու
•Հայոց լեզվի դասավանդման տարրական ուսուցման մեթոդիկա
• Խոսքի զարգացման մեթոդիկա ն/դ

Մագիստրատուրա

  • Տարրական և միջին դպրոցում մայրենիի ուսուցման գիտատեսական հիմունքները
    • Երեխաների խոսքի զարգացման ժամանակակից տեխնոլոգիաներ

 Հրապարակումների   ընտրանի/5 և ավելի/

  1. «Մարդ- բնություն փոխհարաբերության խնդիրը Վախթանգ Անանյանի որսորդական պատմվածքներում ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան, գրականության ինստիտուտ, Հայաստանի գրողների միություն, Գրականագիտական հանդես, Երևան, 2012թ.,էջ 229- 233:
  2. «Սանահինը որպես հայ դպրության օջախ» Սանահինի համալսարանի հիմնադրման 1050-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր 2017, էջ 87-95:
  3. «Հայոց ցեղասպանությունը և Վերաքննիչ բյուրոյի աշխատանքը» Սանահինի համալսարանի հիմնադրման 1050- ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր 2017, էջ 76-82:
  4. «Մանուկ Աբեղյանը մանկավարժ», Հայագիտական հանդես 1/35, 2017 էջ 128:
  5. «Գրագիտության ուսուցումը նախադպրոցական տարիքում» Հյուսիսափայլ, Գիտական հոդվածների ժողովածու, 2017, էջ 108-116: 
    6.«Հայի դարերով երազած ազատությունը ըստ Հովհ. Թումանյանի» տպագ . «Բուհ-բանակ   համագործակցության գերակայությունը  «Ազգ-բանակ հայեցակարգի  համատեքստում»», Միջազգային գիտաժողովի նյութեր, Հյուսիսային համալսարան Եր․, 2017,
    7.«Վ.Անանյանի ստեղծագործական աշխարհը» տպագ . «Հյուսիսափայլ», Գիտական հոդվածների ժողովածու, Տարեգիրք, Հյուսիսային համալսարան  Էջ24-30։
    8.«Հովհ. Թումանյանը և ժողովրդական բանահյուսությունը» տպագ . «Հովհ. Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը», Միջազգային գիտաժողովի նյութեր, Հյուսիսային համալսարան, Երևան, 2019 թ. Էջ 176-186
    9.«Հովհ. Թումանյանի ստեղծագործական  կյանքի շրջափուլերը»տպագ. Հյուսիսափայլ» Գիտական հոդվածների ժողովածու,Տարեգիրք, Հյուսիսային համալսարան, Եր․, 2019/4/ Էջ97-103
    10.«Հովհ. Թումանյանի մանկագրության սկզբունքները  «Լուսաբեր»դասագրքում» տպագ. ՀՀ ԳԱԱ  Հովհաննես Թումանյան-150, Հոբելյանական գիտաժողովի նյութերի ժողովածու,Եր․, 2020 Էջ409-418:
    11.«Բնության ըմբռնումը Վ. Անանյանի պատմվածքներում» տպագ. Վանաձոր միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու նվիրված ՊՈՂՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ծննդյան 90-ամյակին, Երևան, «Միսմա» ՍՊԸ, 2020,Էջ278-286
    12.«Ավետիք Իսահակյանը ազատագրական պայքարի գովերգու» տպագ.  «Հյուսիսափայլ», Գիտական հանդես  1(7), Հյուսիսային համալսարան Երևան, 2021 թ․, Էջ 5-13:
    13.Հայրենիքի տեսիլքը Ղևոնդ Ալիշանի «Յուշիկք հայրենեաց հայոց» գործում տպագ.  Վենետիկ, ՀՀ ԳԱԱ նվիրված Հայր Ղևոնդ Մ. Ալիշանի ծննդյան 200 ամյակին, «Բազմավէպ» հանդէս, ԵՐԵՒԱՆ- Ս. ՂԱԶԱՐ, 2021թ ,1-2, Էջ 180-196
    14.Հայոց ճակատագրի ազգային- քաղաքական ընկալումները Ավ. Իսահակյանի խոհերում տպագ. «Ավ․ Իսահակյան-145» գիտաժողովի նյութերի ժողովածու, , «Վառմ» հրատ, Ե․,2021թ․, դեկտեմբեր էջ 121-131:
    15.Стихотворения, посвященные Мкртичу Хримяну и Гевонду Алишану при жизни опубл. Санкт-Петербург, Россия, «Великие армянские просветители Мкртич Хримян и Гевонд Алишан — к 200-летию со дня рождения», 27-28 апреля 2021 г.,
    16.Մենագրություն«Բնաշխարհի փիլիսոփայությունը Վ.Անանյանի փոքր արձակում» տպագ. Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2019թ. 176 էջ։
    17. Մենագրություներում  հեղինակած բաժիններ, գլուխներ «Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրություն» (1915-1919), տպագ. ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ․, Եր, 2019թ, էջ 487-637։
    18.«Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրություն» (1920-1923), տպագ. ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ․, Եր․, 2020թ, էջ 504-559։
    19.«Նախադպրոցական տարիքի երեխայի խոսքի զարգացման մեթոդիկա» տպագ. ուսումնամեթոդական ձեռնարկ Եր., «ՎՄՎ-ՊՐԻՆՏ» հրատ., 2019թ 43 էջ:
    20.Հայրենիքի տեսիլքը Ղևոնդ Ալիշանի «Յուշիկք հայրենեաց հայոց» գործում տպագ. Վենետիկ, «Բազմավեպ» հանդես, 1-2, 2021թ 180-194։
    21.«Ավետիք Իսահակյանը ազատագրական պայքարի գովերգու» տպագ. «Հյուսիսափայլ», Գիտական հանդես 1(7), Ե․,2021 թ․, էջ 5-13։

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն




VARDUHIDAVTYAN

Կրթություն

1996-2001թթ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության բաժին:

2001-2007թթ Մանկավարժական համալսարանի հայ նոր գրականության ամբիոնի հայցորդ:

Գիտական աստիճան, կոչում`
Բանասիրական գիտությունների թեկնածու , դոցենտ 

Թեկնածուական թեմա - 2007թ. <<Թեքեյան-Տերյան գրական առնչությունների շուրջ>>:


Աշխատանքային փորձ

2008-2012թթ դասախոսություններ է կարդացել ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին:

2012-2014թթ աշխատել է ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնում որպես դասախոս:

2007-ից մինչ այսօր դասախոսում է Երևանի Հյուսիսային համալսարանում:


Դասավանդվող  առարկաները

Հայոց լեզու, Հայ գրականության պատմություն


Հրապարակումների   ընտրանի/5
և ավելի/

1.Կոստան Զարյան և Հովհ. Թումանյան առնչությունների համատեքստում (մեկնական- զուգադրական քննություն), Հանրապետական միջբուհական գիտաժողովի նյութեր, Հյուսիսային համալսարան Եր., 2013:

2.Սփյուռքահայ գրականության դասավանդման հիմնախնդիրները, մեթոդական ուղեցույց, Երևան, 2014:

3.Թեքեյան-Տերյան գրական առնչությունների շուրջ, մենագրություն, Երևան, 2017:

4.Նավի և ծովի սիմվոլիկ պատկերները Կոստան Զարյանի ստեղծագործական համակարգում, Հայագիտական հանդես, թիվ 2, Երևան, 2017:

5.Ազգային ոգու փնտրտուքը Կոստան Զարյանի էսսեներում, Հյուսիսափայլ, թիվ 1, Երևան, 2017:


Պարգևներ

1999թ. Ֆրանսիայի Նիս քաղաքի Ռուբեն Սևակի հիշատակի տան հիմնադիր-տնօրեն Հովհաննես Չիլինկիրյանի կողմից արժանացել եմ գրական մրցանակի և շնորհագրի:


Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն


COVINAR

Կրթություն

1996-2001թթ.         ԵՊՄՀ-ի բանասիրության ֆակուլտետ:

2002-06թթ.           ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրա:

Գիտական աստիճան, կոչում
Բանասիրական գիտությունների թեկնածու , դոցենտ 

Թեկնածուական թեմա - 2007թ. «Ավետիք Իսահակյանի քնարական արձակը և առակները»:


Աշխատանքային փորձ

2002-08թթ.              աշխատել եմ Արարատի պետական քոլեջում որպես հայոց լեզվի և հայ գրականության դասախոս:

2007-ից                     մինչև այսօր Երևանի Հյուսիսային համալսարանում` որպես հայոց լեզվի և  գրականության  դասախոս:

2009-2015թթ.           համատեղության կարգով դասավանդել եմ Գավառի պետական համալսարանի մագիստրատուրայում:

2011-15թթ.               աշխատել եմ Երևանի Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչությունում որպես ավագ մասնագետ:

2014-ից                     մինչև այսօր աշխատում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հումանիտար գիտությունների ամբիոնում որպես դասախոս:


Դասավանդվող  առարկաները

Հայոց լեզու, Արտասահմանյան գրականություն                              


Հրապարակումների   ընտրանի/5
և ավելի/

  • «Որակի ապահովման մեթոդական ուղեցույց», Երևան, 2011, 164 էջ (համահեղինակ):
  • «Որակի ապահովման ձեռնարկ», Երևան, 2014, (համահեղինակ):
  • «Քաջ Նազարի թումանյանական և իսահակյանական ընկալումը»//Վ. Տերյանի ծննդյան 125-ամյակին և հումանիտար գիտությունների հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովների նյութեր, Երևան, 2011, էջ 95-103:
  • «Արևելյան կենսափիլիսոփայության իսահակյանական ընկալման հարցի շուրջ»//Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածու Ν 13, Գավառ, 2011, էջ 442-451:
  • «Մանկավարժական կադրերի մասնագիտական որակների բարձրացման խնդիրը բուհական համակարգում»//Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածու Ν 15, Գավառ, 2013, էջ 503-508:
  • «Արտակ Համբարձումյանի քնարերգությունը»//Բուհերի ակադեմիական ազատությունների և մրցակցային պայմանների ապահովումը՝ բարձրորակ կրթության գրավական. միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 2013, էջ 271-275:
  • «Հազարան բլբուլ և Կապույտ թռչուն. զուգադրական վերլուծություն», 2014թ.

 

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն


                         

Qnarik


Կրթություն

1961թ- Պուշկինի անվան դպրոց

1972թ․- Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան (Փիլիսոփայության  ֆակուլտետ)

Աշխատանքային փորձ

1976-1993 թթ․-Աշխատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում որպես դասախոս։ Զբաղվել է գիտ․աշխատանքներով, գրել  աշխատություններ 3 մասնագիտություններով (կիբերնետիկա, հաշվողական տեխնիկա, մեքենայաշինություն)

1993-1995 թթ․- Աշխատել է Մոսկվայում Հայ-Մոսկովյան գիմնազիայում որպես ռեկտորի օգնական

1997-2000 թթ,- Դասախոսել  է  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում

2000 թ․-ից դասախոսում է Երևանի Հյուսիսային համալսարանում

2007թ․-ին  աշխատել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում 

2015թ․-ից աշխատում է որպես դասախոս Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում

Դասավանդվող  առարկաները

Ռուսաց լեզվի քերականություն և ռուսաց լեզվի գրականություն

Հրապարակումների   ընտրանի /5 և ավելի/

1976-1993 թթ․-ին աշխատելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ գրել է  աշխատություններ 3 մասնագիտություններով (կիբերնետիկա, հաշվողական տեխնիկա, մեքենայաշինություն)

2004թ-ին աշխատելով Երևանի Հյուսիսային համալսարանում՝ հրապարակվել է «Հոգեբանության ֆակուլտետի դաագիրք»  ժողովածուն, որի համահեղինակն է

2004թ-ին հրապարակվել է «Իրավաբանական ֆակուլտետի դասագիրք»  ժողովածուն, որի համահեղինակն է

2005թ-ին հրապատակել է «Ռուս լեզվի դասավանդման մեթոդիկա հայկական  ֆակուլտետների ուանողների համար» հոդվածը

 2014թ-ին  գրել է զեկույց «Ռուսական դարձվածները և նրանց համարժեքները հայոց լեզվում» վերնագրով

2017թ-ին գրել է  «Իրավաբանական տերմինները և նրանց դասավանդումը հայկական ֆակուլտետներում» աշխատությունը

 

Լեզուներ

Հայոց լեզու, ռուսաց լեզու, գերմաներեն



Tonoyan


Կրթություն

2000 - 2006 թթ. ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանող 

Գիտական աստիճան, կոչում

Մագիստրոս

Մագիստրոսական թեզ «Կրավորական սեռը իսպաներենում և հայերենում»
Աշխատանքային փորձ

2002-2004 թթ. աշխատել է «XL» լեզվի կենտրոն»

2005-2007 թթ. աշխատել է «Հայկական Բաց Համալսարան »

2007-2012թթ. աշխատել է«Կրթության Միջազգային Ակադեմիա »

2011թ. առ այսօր« Հյուսիսային համալսարան»

Կարդացվող դասընթացներ

Ւսպաներեն լեզու և գրաանություն, երկրագիտություն

Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն

 

Կրթություն

1999-2003թթ. ընդունվել և ավարտել է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` <<ժուռնալիստիկա>> մասնագիտությամբ:

2003-2005թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան, պաշտպանել է մագիստրոսական թեզ` <<ՀՀ և ԼՂՀ ԶԼՄ օրենսդրական դաշտը>> թեմայով:

2005թ.-ից Երևանի պետական համալսարանի մամուլի տեսության և պատմության ամբիոնի հայցորդ:

2005թ. Երևանի պետական համալսարանի խորհրդի որոշմամբ հաստատվել է թեկնածուական թեզի թեման` <<ԶԼՄ-ների օրենսդրական կարգավորումը և ինքնակարգավորումը  ԼՂՀ-ում>> վերտառությամբ:

        2012թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը Երևանի պետական համալսարանում Ժ.01.03-<<Ժուռնալիստիկա>> մասնագիտությամբ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար և 2012թ. ստացել  բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

      Գիտական աստիճանը, կոչումը և հրապարակումները

Մի շարք գիտական հրապարակումների (5 գիտական հոդվածներ) հեղինակ է, միջազգային գիտաժողովների, բուհական գիտական միջոցառումների  մասնակից է: 

Աշխատանքային փորձ

Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի <<Լրագրություն>> ամբիոնի ավագ դասախոս:

<<Գրիգոր Նարեկացի>> պետարտոնագրված համալսարանի <<Բանասիրական ֆակուլտետի>> դասախոս

 

Ակադեմիական գործունեություն.

1) 2005-2008թթ.  <<Գրիգոր Նարեկացի>> պետարտոնագրված համալսարանում դասախոս

2) 2008- 2016թթ.  Արցախի պետական  համալսարանում  ավագ դասախոս

3) 2018թ. առ այսօր Հյուսիսային համալսարանի դասախոս

4) 2004 – 2005թթ. Երևանի <<Իմպուլս>> ռադիոկայանում  որպես թղթակից

Դասավանդվող առարկաներ

  • Հայ մամուլի պատմություն .
  • Ժուռնալիստական էթիկա.
  • Եթերի և մամուլի լեզուն և ոճը.
  • Արտասահմանյան երկրների ժուռնալիստիկայի պատմություն.
  • Խոսքի մշակույթ և հաղորդակցման արվեստ.
  • Հռետորական արվեստ և դատական ճառ.
  • ԶԼՄ և ՀՀ օրենսդրություն.
  • Մանկավարժի բանավոր խոսքի և հաղորդակցման մշակույթ.
  • Խոսքի և ոճագիտության տեսական հիմունքները.

Գիտական հետաքրքրությունների շրջանակ

Հումանիտար գիտությունների ոլորտ

Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Այլ

Մասնակցել է միջազգային տարբեր կառույցների, հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված մի շարք այլ դասընթացների, սեմինարների,կլոր սեղանների,  հանդիպում-քննարկումների, այդ թվում՝

  • Բիզնես-թրեյնինգներ, մեդիա-թրեյնինգներ, կրթական ծրագրեր, 2018-2021թթ.
  • <<Չոր մարքեթինգ>> բիզնես-թրեյնինգ, հավաստագիր, 2017թ
  • <<Breavis>> հետազոտական և խորհրդատվական ընկերություն, հարցազրուցավարի  դասընթաց,  նոյեմբեր 2017թ.
  • Konrad Adenuer Stiftung, media-թրեյնինգ, <<Political Communication for Politicians and Journalists>>, հավաստագիր, 2016թ.
  • Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, լրագրողական կոնֆերանսներ, վկայագրեր, 2016-2019թթ.

 

Աստղիկ Աբրահամյան


Աշխատանքային փորձ

 

2022 թ․-ից      Հյուսիսային համալսարանի լրատվության և   

                         հասարակայնության  հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոնի   

                         ղեկավար, Լեզուների, գրականության և լրագրության ամբիոնի

                         դասախոս

2018-22 թթ․     Երևանի քաղաքապետարան- Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի     

                         աշխատակազմ՝ լրատվության  և  տեղեկատվության բաժնի    

                         պատասխանատու  / Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի     

                         աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ/

2018-20 թթ․  Հայաստանի հանրային ռադիոյի «Զգույշ, երեխա է» հաղորդաշարի

                        հեղինակ և վարող

2016-18 թթ.   Հայաստանի  հանրային ռադիոյի հասարակական-քաղաքական   

                       ծրագրերի պրոդյուսեր / «Ստատուս քվո» , «Ձեր փաստաբանը», 

                       «Սպառողի ժամ» /

2011-19 թթ.  «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն –

                       «Դիտակետում»  հաղորդաշարի լրագրող,

                       «Զարթոնքի սերունդ» ինտելեկտուալ  հեռուստախաղի  սցենարիստ,

                          խմբագիր,

                     «Բարձրաձայն» թոք-շոուի  սցենարիստ, խմբագիր

2015-19 թթ.  ԵՊՀ  ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և

                       հաղորդակցության   ամբիոնի  դասախոս

 2012-16 թթ.   Երևանի Հյուսիսային համալսարանի լրագրության, մանկավարժության

                        և   բանասիրության դեպարտամենտի դեկան

 2015-16 թթ.   Լրագրության և հայ բանասիրության ամբիոնի վարիչ

 2013-15 թթ․  «Արմենիա» հեռուստաընկերության  «Կենդանի մատյան» և

                      «Մարդկային  գործոն» հաղորդաշարերի լրագրող, խմբագիր, սցենարիստ

 2011-12թթ.   «Երևան» հեռուստաընկերություն,  լրագրող, խմբագիր

2003-11թթ․   Լրագրող, խմբագիր, հաղորդավար  տարբեր  լրատվամիջոցներում

 Կրթություն

2012 թ.     Բանասիրական գիտությունների թեկնածու

                    Ժ-0106՝  «Հեռուստաժուռնալիստիկա» մասնագիտությամբ

 2008-12թթ. ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի հայցորդ

 2011թ.        Մասնակցություն «Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի»

                     հոգեբանական թրեյնինգներին

 2008թ.      Ժուռնալիստիկայի հայկական դպրոց. «Ժուռնալիստական կրթության նոր

                  մոդելը» թեմայով դասընթացներ՝ Քենթի համալսարանի պրոֆեսորների

                մասնակցությամբ

 1990-95 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին

 

Մասնագիտական գործունեություն

2003 թ-ից     Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

2010 թ.           «Ժուռնալիստները ազատամարտիկների հիշատակին» հիմնադրամի 

                          կազմակերպած մրցույթում գլխավոր մրցանակ

 2014թ.           Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի  

                       պատվոգիր՝  իրավական  թեմաները  լավագույնս լուսաբանելու համար

 2020 թ․          Դասընթաց՝ լրագրողների համար ՝ «Երեխաներին առնչվող թեմաների

                       զգայուն լուսաբանման  առանձնահատկությունները» թեմայով / ՀՀ ԱՆ  

                       «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի

                       իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ։

Գիտական գործունեություն

Գիտական հոդվածներ

Մասնագիտական կրթական ծրագիր՝ «Լրագրություն» մասնագիտության համար

Մասնակցություն մի շարք միջազգային և բուհական  գիտաժողովների

 Մասնակցություն միջազգային ծրագրերին

 2023 թ. հոկտեմբեր-նոյեմբեր - «Էրազմուս+» դասավանդման ծրագրի շրջանակում   դասախոսություններ՝ Իտալիայի Հռոմի Սապիենցա համալսարանի քաղաքագիտության և սոցիալական գիտությունների ֆակուլտետում:

Թեմա՝ « Երեխաներին առնչվող զգայուն թեմաների լուսաբանումը լրատվամիջոցներում»:

 2024 թ. հունիս-  «Էրազմուս+» ծրագրի շրջանակում վերապատրաստում Լեհաստանի Շչեցինի համալսարանի հեռուստատեսության և ռադիոստուդիայում:

 2024 թ. հունվար – «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության ազգային շրջանակի  (ԳԱՑԱՇ) ստեղծում»   «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագրի՝ Հյուսիսային համալսարանի «Գիտություն և թվայնացում» աշխատանքային խմբի ղեկավար: 

 Լեզուներ

Հայերեն - գերազանց, ռուսերեն - լավ, անգլերեն - լավ, ֆրանսերեն –բավարար

 

 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...

Քարտեզ

map

Գնահատեք Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի մատուցած կրթական ծառայությունների որակը