ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ
- ԱՌԿԱ ուսման տևողությունը՝ 4 տարի
- ՀԵՌԱԿԱ ուսման տևողությունը՝ 5 տարի
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ
- ԱՌԿԱ ուսման տևողությունը՝ 2 տարի
- ՀԵՌԱԿԱ ուսման տևողությունը՝ 2. 5 տարի
Բուհի առաջատար ֆակուլտետներից է: Ֆակուլտետն իր կանոնադրությանը համապատասխան կրում է իրավունքներ և պարտականություններ, իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն՝ մի քանի մասնագիտություններով: Ֆակուլտետն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է նաև ՀՀ օրենսդրությամբ:
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ֆակուլտետի առաքելությունն է՝
- Իրականացնել բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, հաշվապահության, ծրագրավորման բնագավառներում, որը շրջանավարտներին թույլ կտա աշխատանք գտնել ոլորտի հայտնի կազմակերպություններում:
- Ժամանակակից, ինչպես նաև ապագայի պահանջներին համապատասխան տնտեսագետ-կառավարիչների պատրաստում, ովքեր՝
- գիտեն կազմակերպությունների տնտեսական գործունեության կառավարման, տնտեսագիտության տեսության և պրակտիկայի հարցերը, մենեջմենթի սկզբունքները և, դրանցով պայմանավորված, տնտեսագիտական մենեջմենթի առանձնահատկությունները,
- տիրապետում են կազմակերպությունների տնտեսական գործունեության կառավարման գործիքակազմին, ինտերնետ ցանցի ընձեռած հնարավորություններին, ինտերնետային ռեսուրսների հետ ճիշտ և անվտանգ աշխատելու հմտություններին,
- կարողանում են իրենց տեսական ու գործնական գիտելիքներն օգտագործել կառավարման պրակտիկայում, հմուտ են կառավարչական որոշումներ կայացնելու գործընթացում:
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ֆակուլտետը իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն հետևյալ մասնագիտություններով՝
- ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- ԾՐԱԳՐԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՐԿՈՒՄ
- ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ /ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ/