logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

INTERNATIONAL COOPERATION

 logo tempus
logo InYouS

«Միջազգային երիտասարդական կրթություն» (InYouS) նախագիծը մշակվել է «Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնություն» կազմակերպության և վերջինիս գործընկեր երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Մոլդովայի, Թուրքիայի, Բելգիայի, Չեխիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Շվեդիայի և Ռումինիայի կողմից: Նախագիծը միտված է բարելավելու երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության ճանաչումը՝ «Միջազգային երիտասարդական կրթություն» ուսումնական պլանների (և կազմակերպել հեռավար ուսուցման կուրս երիտասարդ աշխատողների համար) և Եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատությունների համար մշակված բաց կրթական նյութերի վերամշակման միջոցով:

Նախագիծը գործելու է 2018թ. հունվարից մինչև 2019թ. հուլիս ամիսը:

Մշակված ուսումնական պլանների շնորհիվ՝ նախագիծը կբարձրացնի Եվրոպայում երիտասարդական քաղաքականությանը և պրակտիկային մասնակից մարդկային ռեսուրսների որակը` Լիսաբոնի ռազմավարությանը, Եվրոպական երիտասարդական պակտին և ԵՄ երիտասարդական ռազմավարությանը համահունչ: Այն նպաստում է նաև բարձրագույն կրթության արդիականացմանը՝ միջազգային և բազմալեզու ուսանողական մարմնի համար ինտեգրված դասընթացների մշակման միջոցով: Ծրագրի կրթական սկզբունքները դրական են գնահատում գործընկեր երիտասարդական ցանցի մասնակիցների կուտակած փորձն ու հմտությունները՝ ուղղված իրենց որակավորման բարձրացմանը, ինչպես նաև մասնագիտական զարգացման գործընթացներին նրանց ընդգրկվածությունը:

Նախագծի խնդիրներն են՝

  • խրախուսել և խթանել բուհերում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ինտեգրումը՝ Միջազգային երիտասարդական կրթության վերաբերյալ դասընթացի մշակման միջոցով,
  • կառուցել կամուրջներ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության, երիտասարդական քաղաքականության և փորձի միջև՝ եվրոպացի երիտասարդների կրթական և սոցիալական ծառայությունների որակի բարձրացման համար նորարարական ներուժի բացահայտման նպատակով, խթանել կարիերայի ճկունությանը և շարժունությանը, ինչպես նաև հաստատել հիմնավորված քաղաքականության և պրակտիկայի արժեքը և օգտակարությունը.
  • հզորացնել երիտասարդների շրջանակում մարդկային ներուժը` երիտասարդ որակյալ աշխատողների զանգվածի ստեղծման միջոցով,
  • խթանել երիտասարդների աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության միջազգային ճանաչումը՝ ֆորմալ կրթական համակարգին համապատասխան չափանիշների մշակման և ընդունման միջոցով:

    ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ “InYous’’ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՌՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑ

    “InYous”-Ի ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

     

 logo govern


ԳՈՎԵՐՆ
Ը (Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով) ՏԵՄՊՈՒՍ-ի եռամյա դրամաշնորհային ծրագիր է (2013-2016 (երկարաձգվել է մինչև 2017)): ԳՈՎԵՐՆ ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել հայկական բուհերում ժամանակակից կառավարման համակարգի կիրառությունը, խրախուսել արդյունավետ կառուցվածքային փոփոխություններ Բոլոնիայի օրակարգին համահունչ, ընդլայնել բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը:

Ծրագրի կոորդինատոր/համադասող՝

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

Ծրագրի տևողությունը՝

36 ամիս (2013 - 2016)

Բուհերի ինքնավարության և հաշվետվողականության բարձրացման կոնկրետ նպատակներն են `

  • ձևավորել վարչական անձնակազմի կարողություններ՝ արդյունավետ համակարգային փոփոխությունների կառավարման նպատակով,
  • վերանայել իրավական (համակարգային մակարդակ) և կարգավորող (ինստիտուցիոնալ մակարդակ) շրջանակները՝ Բոլոնիայի գործընթացներին համահունչ,
  • ստեղծել համալսարանի ժամանակակից կառավարման համակարգ՝ համակարգային փոփոխությունների մոտեցումների վերանայման միջոցով. ռազմավարական, ֆինանսական և մարդկային ռեսուրսների կառավարում,
  • ներկայացնել ուսանողակենտրոն կրթական դրույթների նկատմամբ աշխատանքային մոտեցումներ. ECTS և ակադեմիական ծրագրի կառավարում՝ ապահովելով որակ և ուսանողների շարժունության խթանում:

Ծրագրի վերջնարդյունքները՝

  • բարձրագույն և միջին օղակի վարչակազմի կարողությունների ստեղծում՝ Բոլոնիայի գործողությունների իրականացման համար,
  • նոր իրավական (համակարգային) և կարգավորիչ (ինստիտուցիոնալ) շրջանակներ՝ համաձայն Բոլոնիայի գործողությունների,
  • ժամանակակից կառավարման համակարգ՝ հիմնված ռազմավարական և կառուցվածքային կառավարման նոր մոտեցումների, բյուջեի տեղաբաշխման և մարդկային ռեսուրսների կառավարման վրա,
  • ցուցիչներ և չափանիշներ ակադեմիական ծրագրի և ուսանողների շարժունության գործարկման համար,
  • նոր մոտեցումներ ակադեմիական ծրագրերի, ուսումնական հարցերով բաժնի և ռեգիստրարի կառավարման նկատմամբ (ուսանողական հարթակի և ուսանողներին առնչվող տեղեկատվության կառավարման համակարգի ներդրում):

Ծրագրի գործընկերները

Արտաքին գնահատում ՏԵՄՊՈՒՍ ԳՈՎԵՐՆ ծրագրի շրջանակում 

Հաշվետու հանդիպում Տեմպուս ծրագրի «Գովերն» նախագծի շրջանակներում

Վերապատրաստումներ ՏԵՄՊՈՒՍ-ԳՈՎԵՐՆ ծրագրի շրջանակներում

Գործուղում եվրոպական 3 երկրների բուհեր

Գործուղում Ավստրիա` Գրացի համալսարան

Գործուղում Բելգիա

Գործուղում Իտալիա

 

 logo veritas

 

ՎԵՐԻՏԱՍԸ (Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ՏԵՄՊՈՒՍ-ի եռամյա դրամաշնորհային ծրագիր է (2013-2016 (երկարաձգվել է մինչև 2017)): Ծրագրի նպատակն է բարելավել հետբուհական կրթությունը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում՝ համապատասխանեցնելով Եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբունքներին:

Ծրագրի կոորդինատոր/համադասող՝

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Ծրագրի տևողությունը՝

36 ամիս (2013 - 2016)

Ծրագրի հատուկ նպատակները`

  • որակի հետազոտողների քննադատ/վերլուծող զանգվածի ձևավորմամբ՝ հետազոտության մեջ մարդկային ներուժի հզորացումը հայաստանյան բուհերում դոկտորական կրթության զարգացման, ինտեգրման և արդյունավետ կառավարման միջոցով,
  • ՈԱԱԿ-ի երրորդ աստիճանի ուսումնական ծրագրերի միջազգային ճանաչման խթանում, Զալցբուրգյան սկզբունքներին և միջազգային համեմատելի չափանիշներին համահունչ աստիճանի շնորհման մշակման և ընդունման միջոցով,
  • գիտական հետազոտությունների որակի գնահատման և մոնիտորինգի համակարգի մշակում, համապատասխան պարամետրերի ստեղծման և ամրապնդման համակարգերի շարունակական հսկման նպատակով,
  • բուհերում գիտության և հետազոտությունների ինտեգրումը խթանելու և ամրապնդելու համալսարանական կառույցների ստեղծման/վերանայման միջոցով, որոնք կնպաստեն գիտական հետազոտությունների, կրթության, հետազոտության և նորարարության ոլորտներում ցանցային հմտությունների կիրառության գիտելիքների, կրթության որակի, արդյունավետության, ճկունության, բազմամասնագիտության և միջդիսցիպլինարության խթանմանը:

Ծրագրի վերջնարդյունքները`

  • բարձրորակ դոկտորական կրթության համար համալսարանների կարողությունների զարգացում. նոր հետազոտական կենտրոնների վերանայում/ստեղծում,
  • որակյալ PhD կրթության և հետազոտությունների կազմակերպման նախապայմանների ստեղծում,
  • դոկտորական կրթության PhD աստիճանի շնորհման չափանիշների և որակի ստանդարտների ձևավորում,
  • Հայաստանում 11 նոր PhD ծրագրերի մշակում և գործարկում (11 փորձնական ծրագրեր),
  • PhD աստիճանի շնորհման չափանիշների և որակի ստանդարտների ընդունում:

Ծրագրի գործընկերները

Արտաքին գնահատում ՏԵՄՊՈՒՍ-ՎԵՐԻՏԱՍ ծրագրի շրջանակներում 

Հաշվետու հանդիպում ՏԵՄՊՈՒՍ-ՎԵՐԻՏԱՍ ծրագրի շրջանակներում

ՏԵՄՊՈՒՍ-ՎԵՐԻՏԱՍ ծրագրի շրջանակներում կազմակերպված ուսումնական շրջայց եվրոպական համալսարաններում

Գործուղում Գերմանիա

Հյուսիսային համալսարանի ասպիրանտուրան միջազգային հարթակում (գործուղում Գրաց)

 

 

Հայտարարություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻՆ

20.09.2018
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻՆ

Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

17.09.2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հնարավորություն է տրվում մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրին 2018թ. Երևան...

globus
lr 1
quality top2
hh letter
career new
medicine
moodle top4
Scool