Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 552139 |
E-mail info@northern.am |
Պրակտիկայի հնարավորություն IDBank-ի #ԿԱՌՈՒՑԻՐԿԱՐԻԵՐԱԴԱՅԴԻԲԱՆԿԻՀԵՏ ծրագրի շրջանակում
#ԿԱՌՈՒՑԻՐԿԱՐԻԵՐԱԴԱՅԴԻԲԱՆԿԻՀԵՏ...
Հարգելի գործընկերներ և ուսանողներ,
Նկատի ունենալով առաջնագծին օգնություն տրամադրելու ձեր առաջարկները՝ բուհի ուսխորհուրդն ու հասարակայնության հետ կապերի բաժինը (այսուհետ՝ Կազմակերպիչներ) գործընթացի թափանցիկությունը, հրապարակայնությունն ու հասցեականությունն ապահովելու նպատակով ստանձնում են այդ գործընթացի կազմակերպումը: Մասնավորապես, անվանական ցուցակագրմամբ (օժանդակություն տրամադրողի անհատական տվյալներ, տրամադրվող օժանադակության չափ) դասախոսներն ու վարչական կազմի ներկայացուցիչները կարող են սեպտեմբերի 29-ից 3-օրյա ժամկետում իրենց նախաձեռնած ֆինանսական աջակցությունը հավաքագրման նպատակով տրամադրել համալսարանի քարտուղարություն, իսկ ուսանողները՝ ֆակուլտետների ուսխորհրդի նախագահներին: Նշված ժամկետի ավարտից հետո քարտուղարության պատասխանատուն և ֆակուլտետների ուսխորհրդի նախագահները համապատասխան ամփոփ ցուցակները և օժանդակության միջոցները կտրամադրեն Կազմակերպիչներին, ովքեր հնարավոր սեղմ ժամկետում նշված միջոցները կուղղեն տվյալ պահին առավել հրատապ և պահանջված օժանդակությանը: Գործընթացի հաշվետվողականությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով համալսարանի կայքէջում կզետեղվի բացվածքային տեղեկատվություն՝ հավաքագրված միջոցների օգտագործման վերաբերյալ: