logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

INTERNATIONAL COOPERATION

 

 lezno logo of em Small  Eminence baner 

Արտաքին կապերի բաժնի հաշվետվություն- Ուսանողական շարժունություն, KA 171

2023-2024

  1. Լիաննա Եղիշյան, Շեցինի համալսարան, Հումանիտար գիտությունների ֆակուլտետ, բակալավր, Լեհաստան, 2023-2024
  1. Արմեն Մանուկյան, Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ, բակալավր, Կաստիլիա Լա Մանչա համալսարան, Իսպանիա, 2023-2024, ներառական
  1. Էլեն Գասպարյան, Կաստիլիա Լա Մանչա համալսարան, բակալավր, Իրավագիտության ֆակուլտետ, Իսպանիա, 2023-2024
  1. Սյուզաննա Խաչատրյան, Գործարար վարչարարության ֆակուլտետ, բակալավր, Սիբիուի Լուչիան Բլագա համալսարան, Ռումինիա, 2023-2024

2024-2025 առաջին կիսամյակ

  1. Սոֆիա Բարսեղյան, Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ, մագիստրատուրա, Սևիլիայի համալսարան, Իսպանիա, 2024-2025
  1. Լուսինե Առուստամյան, Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ, ասպիրանտուրա, Սևիլիայի համալսարան, Իսպանիա, 2024-2025

Պատրաստվում են մեկնել 2024-2025, երկրորդ կիսամյակ

  1. Արման Օհանյան, Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ, բակալավր, Սիբիուի Լուչիան Բլագա համալսարան, Ռումինիա, 2024-2025
  1. Էլեն Կույումջյան, Սևիլիայի համալսարան, Իրավագիտություն, բակալավր, Իսպանիա, 2024-2025
  2. Անյա Հայրապետյան, Սևիլիայի համալսարան, Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ, բակալավր, Իսպանիա, 2024-2025
  1. Անի Իսրայելյան, Ժեշովի համալսարան, Լեզվաբանության ֆակուլտետ, մագիստրատուրա, Լեհաստան, 2024-2025
  1. Անի Մկրտչյան, Բուխարեստի տնտեսագիտական համալսարան, Ռումինիա, Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ, ասպիրանտուրա 2024-2025
  1. Լիլյա Առաքելյան, Բուխարեստի տնտեսագիտական համալսարան, Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ, մագիստրատուրա, Ռումինիա, 2024-2025
  1. Արևիկ Բադասյան, Կազիմեժ Վիելկիի համալսարան, Լեզվաբանության ֆակուլտետ, մագիստրատուրա, Լեհաստան, 2024-2025
  1. Անդրանիկ Ադամյան, Կաստիլիա Լա Մանչա համալսարան, Իրավագիտություն, բակալավր, Իսպանիա, 2024-2025
  1. Սոֆիա Բարսեղյան, Սևիլիայի համալսարան, Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ, մագիստրատուրա, Իսպանիա, 2024-2025, երկարաձգված շարժունություն

2025-2026 առաջին կիսամյակ

  1. Կարինե Ալեքսանյան, Սևիլիայի համալսարան, Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ, բակալավր, Իսպանիա, 2025-2026

Ուսանողների հոսք շարժունության ռազմավարական նշանակությունը կրթական և սոցիալ-տնտեսական ոլորտներում հետևյալն է.

  1. Միջազգային կրթության որակի բարձրացում

Ուսանողների շարժունությունը խթանում է համագործակցությունը տարբեր կրթական հաստատությունների միջև, ինչը նպաստում է գիտելիքի փոխանակմանը և նորարարական մեթոդների կիրառմանը:

  1. Մարդկային կապիտալի զարգացում

Ուսանողներն ուսման ընթացքում ձեռք են բերում նոր հմտություններ, որոնք կարևոր են տեղական և միջազգային աշխատաշուկայի համար: Սա նպաստում է մրցունակության բարձրացմանը և ավելի որակյալ մասնագետների պատրաստմանը:

  1. Տնտեսական ազդեցություն

Շարժունությունը ներգրավում է միջազգային ուսանողների, որոնք ուսման վճարների և տեղական ծախսերի միջոցով նպաստում են տնտեսությանը: Տեղական ուսանողները նույնպես կարող են իրենց երկրներ բերել նոր գիտելիքներ և գաղափարներ, որոնք խթանում են նորարարությունը:

  1. Մշակութային դիվերսիֆիկացում

Շարժունությունը նպաստում է մշակութային փոխանակմանը, որը կարևոր է միջմշակութային փոխըմբռնման և հարմարվողականության համար: Այս գործընթացը զարգացնում է գլոբալ մտածելակերպը:

  1. Համագործակցության ամրապնդում

Շարժունության ծրագրերը նպաստում են երկարաժամկետ կապերի ձևավորմանը կրթական և հետազոտական հաստատությունների միջև, ինչը կարևոր է տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծման համատեքստում:

  1. Կրթական հաստատությունների վարկանիշի աճ

Շարժունության բարձր մակարդակ ունեցող համալսարանները ստանում են միջազգային ճանաչում, ինչը նրանց դարձնում է գրավիչ ապագա ուսանողների և գիտնականների համար: Այս ռազմավարական գործոններն են, որ ուսանողների շարժունությունը դարձնում են առանցքային կրթության զարգացման և տնտեսական առաջընթացի համար:

  1. Հյուսիսային համալսարանի տեսանելության բարձրացում, (visibility):

Արտաքին կապերի բաժնի ղեկավար՝

Արուսյակ Իվանյան

22.01.2025

       


Էրազմուս+ ծրագրի Միջազգային կրեդիտային շարժունություն գործողությունը հնարավորություն է տալիս ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ուսանելու և/կամ մասնագիտական ​​փորձ ձեռք բերելու մեկ այլ երկրում: Բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը տեղակայված է Հայաստանում (Գործընկեր երկիր), կարող է ուղարկել իր ուսանողներին և աշխատակազմի ներկայացուցիչներին Ծրագրային երկրի բուհ, և հակառակը: Ծրագրային երկրները Եվրոպական Միության (ԵՄ) 28 անդամ պետություններն են և 5 ոչ ԵՄ ծրագրային երկրները (Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Թուրքիա):

sofyabarsexyan

 

Սոֆյա Բարսեղյան 

Հյուսիսային համալսարանի Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի «Մասնագիտական մանկավարժություն (անգլերեն լեզու և գրականություն)» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Սոֆյա Բարսեղյանը «Էրազմուս+» ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակում սովորել է Լեհաստանի Շչեցինի համալսարանում:

magdalina 

Մագդալինա Ավանեսյան

Հյուսիսային համալսարանի Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի «Մասնագիտական մանկավարժություն (անգլերեն լեզու և գրականություն)» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մագդալինա Ավանեսյանը «Էրազմուս+» ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում սովորել է Լեհաստանի Շչեցինի համալսարանում: 
 HASMIK MANUKYAN

Հասմիկ Մանուկյան

2015 թվականին Հյուսիսային համալսարանի Հայոց լեզվի, գրականության և լրագրության ամբիոնի ուսանողուհի Հասմիկ Մանուկյանը մեկ ուսումնական տարի սովորել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի (Լեհաստան) Քաղաքագիտության և լրագրության ֆակուլտետում:

 Artak Petrosyan  

Արտակ Պետրոսյան

2015 թվականին Հյուսիսային համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի ուսանող Արտակ Պետրոսյանը մեկ ուսումնական տարի սովորել է Ռումինիայի Բաբեշ-Բոլյայի անվան համալսարանի Տնտեսագիտության և գործարար վարչարարության ֆակուլտետում:

 Ewelina 2  

Էվելինա Էբերդովսկա

2015 թվականին Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի (Լեհաստան) ուսանողուհի Էվելինա Էբերդովսկան սովորել է Հյուսիսային համալսարանում (Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի մշակած դասընթացներն կազմակերպվել են ռուսաց լեզվով՝ հաշվի առնելով ուսանողի ցանկությունը): 

   

Մատեուշ Բենկո և Ռեմիջիուս Բակ

2013 թվականին Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի (Լեհաստան) ուսանողներ Մատեուշ Բենկոն և Ռեմիջիուս Բակը մեկ ուսումնական տարի սովորել են Հյուսիսային համալսարանի Լրագրության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում:

 Arpine Tadevosyan  

Արփինե Թադևոսյան

2013 թվականին Հյուսիսային համալսարանի Օտար լեզվի և գրականության ֆակուլտետի ուսանողուհի Արփինե Թադևոսյանը մեկ ուսումնական տարի սովորել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի (Լեհաստան) Լեհերենի և դասական բանասիրության ֆակուլտետում:

   
   

 

bakur

Բակուր Մարտիրոսյան

Հյուսիսային համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Բակուր Մարտիրոսյանը «Էրազմուս+ ՀԳ 107 անձնակազմի միջազգային 4-րդ շաբաթ» ծրագրի շրջանակում 2019 թվականի հոկտեմբերի 7-11-ը «Հարկերի էությունը և ժամանակակից հարկերի հիմնական տեսակները» թեմայով դասախոսություն է կարդացել Լեշնոյի Յան Ամոս Կոմենսկու անվան կիրառական գիտությունների համալսարանում (Լեհաստան):

 

Krzysztof Wesolovski

 Քրիստոֆ Վեսոլովսկի

Լեհաստանի Շչեցինի համալսարանի դասախոս Քրիստոֆ Վեսոլովսկին «Էրազմուս+» ՀԳ 1 ծրագրի շրջանակում 2019 թվականի մարտի 19-22-ն ընկած ժամանակահատվածում դասախոսել է Հյուսիսային համալսարանում:

rshtuni

Քրիստինե Ռշտունի  

Հյուսիսային համալսարանի Ռոմանագերմանական և ռուս բանասիրության ամբիոնի վարիչ Քրիստինե Ռշտունուն «Էրազմուս+» ՀԳ 1 ծրագրի շրջանակում Ժեշուվի համալսարանի (Լեհաստան) հետ կնքված միջինստիտուցիոնալ համաձայնագրով 2019 թվականի փետրվարի 18-22-ը «Գործնական անգլերեն» խորագրով դասընթաց է անցկացրել գործընկեր բուհի Անգլերենի բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների համար:

Harutyun Khalatyan1

Հարություն Խալաթյան

Հյուսիսային համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Հարություն Խալաթյանը Հյուսիսային համալսարանի և Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի (Լեհաստան) միջև կնքված համագործակցության շրջանակում 2018 թվականի ապրիլի 9-13-ն ընկած ժամանակահատվածում դասախոսել է գործընկեր բուհում:

Susanna Harutyunyan

Սուսաննա Հարությունյան

Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետի դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտություններ թեկնածու, դոցենտ Սուսաննա Հարությունյանը դասավանդման և փորձի փոխանակման շրջանակներում 2015 թվականին մեկ ամսով հյուրընկալվել է Շվեդիայի Մալմոյի համալսարանում:

 Nune Srapyan

Նունե Սրապյան

Վարչական անձնակազմի շարժունության մրցույթի արդյունքում Հյուսիսային համալսարանի Արտաքին կապերի պատասխանատու Նունե Սրապյանը, 2 անգամ արժանանալով դրամաշնորհի, փորձի փոխանակման ծրագրով 2013 թվականին մեկ ամսով գործուղվել է Մալմոյի համալսարան (Շվեդիա), իսկ 2014 թվականին՝ Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան (Լեհաստան) և Ռումինիայի Բաբեշ-Բոլյայի համալսարաններ:

 Annabella

Աննաբելլա Լոկոնսոլ

Շվեդիայի Մալմոյի համալսարանի ավագ դասախոս Աննաբելլա Լոկոնսոլը 2014 թվականին մեկ ամսով հյուրընկալվել է Հյուսիսային համալսարանում՝ փորձի փոխանակում իրականացնելու նպատակով:

 

 

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...

globus
lr 1
quality top2
hh letter
career new
medicine
Scool
moodle top4