Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 554135 |
E-mail info@northern.am |
Հյուսիսային համալսարանում առցանց տարբերակով սկսվել են հեռակա ուսուցման դասերը բակալավրիատի 33, մագիստրատուրայի 11 կուրսի ուսանողների համար։ Բուհի երեք ֆակուլտետների տարբեր մասնագիտությունների գծով կրթություն ստացող ուսանողները մեկ միասնական՝ zoom հարթակում մասնակցում են ուսումնական պլաններով նախատեսված դասընթացներին։ Հարկ է նշել, որ համավարակի պատճառով անցումը առցանց ուսուցման, որքան էլ որ անակնկալ էր սկզբնական շրջանում, այնուհանդերձ մի մարտահրավեր էր, որին հաջողությամբ դիմագրավեց բուհի ողջ անձնակազմը։ Եվ եթե 2020 ուստարվա երկրորդ կիսամյակում ընդունելի ու կիրառելի էին հեռավար ուսուցման մի շարք եղանակներ, այդ թվում նաև հաղորդակցության viber, messenger հավելվածներն ու նաև էլեկտրոնային փոստը, ապա այժմ բուհի ղեկավարության և համապատասխան ստորաբաժանման ջանքերով համալսարանի հեռավար ուսուցման ողջ գործընթացն իրականացվում է մեկ միասնական հարթակով։
Դասապրոցեսի արդյունավետությանը նպաստում են ուսանողներին փոխանցվող ուսումնամեթոդական փաթեթները։ Դեկանատների կողմից առկա է նաև պատշաճ ուշադրություն և վերահսկողություն դասերին ուսանողների մասնակցության նկատմամբ։ Փաստենք, որ հեռավար ուսուցումը Հյուսիսային համալսարանում տեխնիկական առումով կազմակերպվում է գրագետ ու համակարգված կերպով։ Պատշաճ ուշադրություն է դարձվում նաև առցանց ուսուցման մեթոդական բազմազանությանը։ Բուհի դասախոսների շրջանում առաջիկայում նախատեսվում է անցկացնել մեթոդական վերապատրաստումներ՝ առցանց ուսուցման գործիքակազին առավել հանգամանալից ծանոթացնելու նպատակով։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Հյուսիսային համալսարանը, որպես Հունաստանի միջերկրյածովյան համալսարանի միջազգային գործընկեր, ստացել է հնարավորություն մասնակցելու վերջինիս կողմից կազմակերպվող "The International Soft Skills Academy"-ի դասընթաց-վերապատրաստումներին, որոնք տեղի կունենան հունվարի 18-ից փետրվարի 4-ը։ Յուրաքանչյուր դասընթաց-վերապատրաստում իրենից ներկայացնում է 80 րոպե տևողությամբ 1, 2-3 վեբինար Zoom հարթակում: Դասընթացին կարող են մասնակցել միայն պրոֆեսորադասախոսական անձնակազմը և վարչական աշխատակիցները:
Քանի որ տեղերը սահմանափակ են, ուստի շտապեք գրանցվել։ Միջազգային նմանատիպ դասընթացներին ընդգրկված լինելը մեծ ներդրում կարող է ունենալ ձեր մասնագիտական առաջընթացի համար։ Վերապատրաստաման աշխատանքային լեզուն անգլերենն է:
Նախապես գրացվելու համար անհրաժեշտ է կապ հաստատել Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի պետի տեղակալ, եվրոպական ծրագրերի համակարգող Անի Թամազյանի հետ 095 05 08 19
հեռախոսահամարով կամ նամակ
ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին: Գրանցվելու վերջնաժամկետը՝ 15.01.2020թ.:
Հավելենք նաև, որ բավականին մեծ է Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի պետի տեղակալ, եվրոպական ծրագրերի համակարգող Անի Թամազյանի ներդրումը դասընթացներին մեր բուհի աշխատակիցների մասնակցությունն ապահովելու գործում, ինչի համար նրան հայտնում ենք առանձնահատուկ շնորհակալություն։
Կից ներկայացնում ենք դասընթացներն իրենց ժամկետներով:
CREATE A WINNING PRESENTATION
What: 90 minutes Zoom session
When: Wedensday 27/1/2021
TIme: 11:00-12:30 GMT+2
Effective Time Management workshop.
What: 90 minutes session via Zoom
When: Monday 25/1/2021
Time: 11:00-12:30 (GMT+2)
Public Speaking
- What: 3 Sessions, 90 minutes each, via Zoom
- When: Mon-Wed 18/1/2021, 19/1/2021, 20/1/2021.
- Time: 11:00-12:30 (GMT+2)
English for Business
- 90 Minutes via Zoom
- Monday 1/2/2021
- 11:00-12:30 (GMT+2)
The Art of Negotiations
- What: 90 minutes Zoom session.
- When: Wedensday 3/2/2021
- Time: 11:00-12:30 (GMT+2)
Hacking Foreign Cultures
What: 2 sessions, 90 minutes each, via Zoom
When: 2/2/2021, 4/2/2021
TIme: 12:00-13:30 (GMT+2)
Understanding Intellectual property: strategy and management
- 90 Minutes session via Zoom
- Thursday 21/1/2021
- 11:00-12:30 (GMT+2)
Developing International Research
What: 90 minutes Zoom Session
When: Thursday 28th of January
Time: 11:00 - 12:30 (GMT+2)
The Effect of Emotional Intelligence on Business Performance
- 90 Minutes session via Zoom
- Tuesday 26/1/2021
- 11:00-12:30 (GMT+2)