logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Օգտվողների գնահատում. 0 / 5

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

GITAJOGHOV

«Ուսանողությունը «Ազգ-բանակ» հայեցակարգում այն մտավոր սերուցքն է, որից ազգը պետք է հզորանա, անպարտելի դառնա՝ դիմակայելով ներկա ու գալիք փորձություններին>. ի սկզբանե այս համոզմունքով էր առաջնորդվել «Բուհ-բանակ» համագործակցության գերակայությունը» խորագրով միջազգային գիտաժողովի նախաձեռնող Հյուսիսային համալսարանը՝ համախմբելով գիտնականների արտասահմանյան հեղինակավոր բուհերից, ինչպես նաև Հայաստանի գիտակրթական տարբեր հաստատություններից: Երկօրյա գիտաժողովի առաջին լիագումար նիստը մեկնարկեց նոյեմբերի 14-ին բուհի մեծ դահլիճում: Բացման խոսքում բուհի ռեկտոր Բորիս Մակիչյանը, ողջունելով հարգարժան հյուրերին ու գիտաժողովի մյուս մասնակիցներին, նշեց, որ գիտաժողովի անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված է մեր երկրի՝ տասնամյակներ ձգվող կիսապատերազմական վիճակով, ինչպես նաև վերջին շրջանում <Ազգ-բանակ> հայեցակարգի հիմնադրույթները լայն զանգվածներին, իսկ ուսանողությանն առաջին հերթին ներկայացնելու ցանկությամբ:

<Մեր երկիրը գտնվում է վերահզորացման փուլում,- իր խոսքում նշեց ռեկտոր Բորիս Մակիչյանը,- և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իր ուժերի ներածին չափով նպաստել հայկական բանակի հզորացմանը, <Ազգ-բանակ> հայեցակարգը կյանքի կոչելուն: Նման նախաձեռնությունները միաժամանակ նպատակ ունեն յուրաքանչյուր երիտասարդի մեջ սեփական երկրի տերն ու պաշտպանը լինելու զգացողությունը ներարկել: Հուսով եմ, որ զեկույցներում հնչած առաջարկները նպաստելու են բուհ-բանակ համագործակցության հետագա զարգացմանը>,- իր խոսքն ամփոփեց ռեկտորը:

Գիտաժողովի ընթացքում ելույթ ունեցան ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը և այլք:

Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն իր ելույթում կարևորեց երիտասարդության, մասնավորապես ուսանողության դերակատարումը բնօրրանի պահպանման գործում: <Տիգրան Մեծի ստեղծած հզոր պետությունից մեզ բաժին է հասել բռաչափ մի հայրենիք, որի գոյությունը վտանգված է: Արդյո՞ք ազգային համերաշխության և միասնականության պակասը չէր պատճառը, որ մաս առ մաս զիջեցինք մեզ պատկանող հողը: Այսօր չենք կարող թույլ տալ նման ազգակործան քայլ, քանի որ կարող ենք կորցնել նաև եղածը: Ուստի, սիրելի ուսանողներ, նաև ձեզանից, ձեր հայրենասիրությունից է կախված մեր ազգի հզորացումն ու անառիկությունը>: Ամփոփելով իր խոսքը՝ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը նշեց, որ պաշտպանության նախարարությունը պատրաստ է աջակցել Հյուսիսային համալսարանի յուրաքանչյուր նախաձեռնություն, որն ուղղված է բուհ-բանակ կապերի ամրապնդմանն ու երիտասարդների շրջանում ռազմահայրենասիրական ոգի ներարկելուն:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն իր խոսքում կարևորեց յուրաքանչյուր հայ երիտասարդի՝ հայկական բանակում ծառայելը, քանի որ մեր երկիրը գտնվում է կիսապատերազմական վիճակում և զենքին տիրապետեը կենսական անհրաժեշտություն է: <Մեր տարածքն այնքան փոքր է, որ չկա ճակատ և չկա թիկունք: Մենք բոլորս գտնվում ենք ճակատում>. այսպես է մտածում Իսրայելի յուրաքանչյուր քաղաքացի: Այս գաղափարը պետք է առաջնորդի նաև մեզ բոլորիս>,- իր ելույթն ամփոփեց փոխնախարարը:

Պաշտպանության նախարարության Ռազմական կրթության զարգացման կենտրոնի գնդապետ Արման Մկրտչյանը լիագումար նիստում հնչեցրած «Ազգ - բանակ» հայեցակարգը, զարգացման միտումները> զեկույցում անդրադարձավ հայեցակարգից բխող «Պատիվ ունեմ», «Ես եմ» և «Դիտակետ» ծրագրերին առնչվող որոշ մանրամասների, խոսեց մեր ժողովրդի համար բանակի և բանակ-հասարակություն կապի կարևորության մասին: <Այս գիտաժողովը համարում եմ ևս մեկ միջոց մեր հասարակության՝ հատկապես երիտասարդության կապը զինված ուժերի հետ էլ ավելի ամրապնդելու համար>,- ամփոփեց խոսքը Արման Մկրտչյանը:

_auto_generated_thumb_ _auto_generated_thumb_

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...