logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նստած մտածում էի՝ Աստված իմ, ես տառապում եմ այս բոլոր հիվանդություններով, սթրեսի հնարավոր ու անհնար տեսակներով, տագնապներով, վախերով…Եվ թվում էր՝ ինձ ոչինչ չի կարող փրկել, մեկ էլ հանկարծ սթափվեցի. ընդամենը մասնակցում էի Հոգեբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի «բաց» դասին  «Հոգեբանություն» առարկայից և լսում շատ հետաքրքիր մի թեմա՝ սթրես, տագնապներ, հույզեր, դրանց առաջացման պատճառները, կանխարգելման միջոցները:

Ավելի ուշ դասախոս, հոգեբան  (ընդ որում` պրակտիկ) Եվա Հովհաննիսյանը բացատրեց, որ այդ երևույթը կոչվում է «բժշկական ֆակուլտետի երրորդ կուրսեցու սինդրոմ», երբ հիվանդությունները ուսումնասիրելիս ուսանողին թվում է, թե ինքն ունի նշված բոլոր ախտանշանները:  

Զգացողությունս նաև նրանից էր, որ ուսանողները հրաշալիորեն էին պատրաստվել դասին, տեղը-տեղին, անթերի: Յուրաքանչյուր թեմա արտացոլված էր գծապատկերում, ինչը հնարավորություն էր տալիս առարկայորեն պատկերացնել ասելիքը: Ինչպես նշեց դասախոս Եվա Հովհաննիսյանը,  դասի թեման պատահականորեն չի ընտրվել, քանի որ մեր օրերում բավական մեծ է սթրեսին ենթարկվելու հավանականությունը, իսկ ուսանողները համակարգված ու հասկանալի կերպով ներկայացրեցին այն հաղթահարելու միջոցները, ինչը կարող է շատ օգտակար լինել: Նշենք, որ ուսանողներից շատերը հիացրեցին նաև գրագետ խոսքով ու անկաշկանդությամբ, որոշներն էլ հենց լսարանում հաղթահարեցին հանրության առջև ելույթ ունենալու իրենց վախը:

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...