logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

11 203

Շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկներին տոնի կապակցությամբ: Սեր ու երջանկություն եմ մաղթում,  ստեղծագործական հաջողություններ, ընտանեկան անդորր ու համերաշխություն: Թող սիրված ու գնահատված լինելու զգացողությունը երբեք չլքի ձեզ, քանի որ հենց դա է կնոջը երջանիկ ու գեղեցիկ դարձնում: 
Մեր բուհի աշխատակիցների մեծ մասը կանայք են: Եթե հավատանք Պյութագորասին, որն ասում էր՝  կրակն ու կինը միևնույն բանն են, ապա պետք է խոստովանեմ, որ այսպիսի կրակի մեջ աշխատելը հաճելի է յուրաքանչյուր տղամարդու համար:

Անմոռանալի տոնական օրեր եմ մաղթում բոլոր կանանց ու աղջիկներին…


Հյուսիսային համալսարանի ռեկտոր
Մհեր Մակիչյան

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղ

16.10.2018
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ներքոհիշյալ ամբիոններում ամբիոնի...

Գլխավոր նորություններ