logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

karavarich

  Եթե ձկան գլուխը առողջ է…

   (Կրթության որակի կառավարումը ուսանողների աչքերով)

 

 

 

 Պարզվում է՝ ընդամենը մեկ ժամվա ընթացքում կարելի է վեր հանել ցանկացած կազմակերպության թերությունները և առաջարկներ ներկայացնել դրանք վերացնելու ուղղությամբ:  Իսկ երբ «փորձագետները» այնքան օբյեկտիվ ու անաչառ են, որքան տնտեսագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները, այդ դեպքում հույս չունենաք, թե նրանք կխնայեն ձեզ:

Դրանում համոզվեցինք պրոֆեսոր Ա. Ճուղուրյանի կազմակերպած «Կրթության որակի կառավարումը ուսանողների աչքերով»  «բաց» դասի ժամանակ, որի ընթացքում կիրառվեց ճապոնացի գիտնական Իշիկավայի կառավարման մոդելը, որի էությունը հետևյալն էր՝  ուսանողները ձկան կմախքի վրա նշեցին Հյուսիսային համալսարանի կրթության կառավարման համակարգի վերաբերյալ իրենց տեսակետներն ու առաջարկները, որոնք մեկ ընդհանուր «խողովակով»՝ ձկան ողնաշարով, հասան ձկան գլխին՝ ղեկավարությանը: Ըստ ճապոնացի գիտնականի՝ խելացի գործատուն կամ ղեկավարը անմիջապես կուսումնասիրի աշխատողների առաջարկները, կվերլուծի դրանք ու կձեռնարկի համապատասխան միջոցներ աշխատանքները բարելավելու համար: Թերևս հենց սա է Ճապոնիայի այսօրինակ զարգացման պատճառը: Մեզ հիացմունք պատճառեց ոչ միայն  ուսանողների լավատեղյակությունը համալսարանի որակի կառավարման առանձնահատկություններին, այլև նրանց օբյեկտիվ ու համարձակ առաջարկություներն ու դիտողությունները՝ կրթության որակը բարձրացնելու ուղղությամբ:

Այնուհետև ուսանողները նույն մոդելով «քննեցին ու դատեցին» իրենց դասախոս  պրոֆեսոր Ա. Ճուղուրյանին՝ զարմանալի անկեղծությամբ բնութագրելով նրա մասնագիտական որակները: Մնում է  «գլուխները» համապատասխան եզրակացությունների հանգեն և հետևեն ճապոնացիների օրինակին:

 

 

Հայտարարություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻՆ

20.09.2018
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻՆ

Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

17.09.2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հնարավորություն է տրվում մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրին 2018թ. Երևան...

Գլխավոր նորություններ