logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

havatarmagrum       Շատ սպասված հաղթանակ.
       Հյուսիսային համալսարանը վերահավատարմագրվեց
       4 տարի ժամկետով







Հյուսիսային համալսարանը վերահավատարմագրվեց 4 տարի ժամկետով։Այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ նման որոշում կայացրեց ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը։

Բուհում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Գայանե Մարմարյանը ամփոփ ներկայացրեց արտաքին գնահատման արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, կազմված թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը։ Այնուհետև Հավատարմագրման հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին։ Հաջորդեց դռնփակ քննարկումը և քվեարկությունը։

Նշենք, որ Հյուսիսային համալսարանը 2015թ․ ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում երկու տարի ժամկետով:Փորձագիտական խումբը, մատնանշելով  բուհի խնդիրները, թերությունների վերացման ուղղությամբ խորհրդատվություն էր մատուցել։ Բուհն էլ, հիմքում ունենալով փորձագետների խորհրդատվությունը, թերությունների վերացման ծրագիր էր կազմել և իրագործել՝ պարբերաբար ՈԱԱԿ-ին հաշվետվություն ներկայացնելով իրականացվող փոփոխությունների և արդյունքների  մասին։

2017թ․  բուհը դիմել էր վերահավատարմագրման։ Տեղացի և միջազգային փորձագետներից կազմված խումբը փորձաքննություն է իրականացրել բուհում, գնահատել  թերությունների վերացման ծրագրի արդյունքները և հետագա բարելավման ուղղությամբ խորհրդատվություն մատուցել։ Բուհը կազմել է թերությունների վերացման նոր ծրագիր, որը կիրականացնի առաջիկա 4 տարիների ընթացքում՝ Հավատարմագրման կարգի համաձայն, ՈԱԱԿ-ին հաշվետու լինելով բարելավման  գործընթացների և արդյունքների մասին։

Շնորհավորում ենք բոլորին, առջևում մեզ ավելի լուրջ աշխատանքներ են սպասվում: Պատրաստվենք հետագա հաղթանակների:


                                                                                                                                                                           Լուսանկարը՝  www.anqa.am կայքի

 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...