2018 թ. հուլիսի 22–29-ը «Երիտասարդական ակումբների դաշնության» (FYCA) նախաձեռնությամբ և Եվրամիության Erasmus+ ծրագրի աջակցությամբ իրականացվող International Youth Studies («Միջազգային երիտասարդական հետազոտություններ», InYouS) երկարաժամկետ ծրագրի շրջանակում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել HTML (How to Make Lessons for Youth Workers, «Ինչպես ստեղծել դասընթացներ երիտասարդական աշխատողների համար») դասընթաց-ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր զարգացնել երիտասարդական աշխատողների հմտությունները, ուսումնասիրել երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը, ծանոթալ ոչ ֆորմալ կրթության առանձնահատկություններին և գտնել երիտասարդական աշխատանքի ճանաչմանը նպաստող ուղիները:
Ծրագրին մասնակցում էին նաև Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի աշխատակցուհի Նելլի Ավագյանը և տնտեսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը, ով երկու ինտերակտիվ դասընթաց վարեց մասնակիցներ համար:
Դասընթացի ընթացքում կարևորվել է նաև թիմային աշխատանքը, որի միջոցով մասնակիցները զարգացրել են հաղորդակցման, բանակցելու, վերլուծելու և մի շարք այլ հմտություններ:
Ծրագրի կարևոր մասերից մեկը ավելի քան տասը երկրների մասնակիցների կողմից իրականացված միջմշակութային երեկոն էր, որի ընթացքում ներկայացվեցին ազգային պարեր, խոհանոց և հետաքրքիր փաստեր յուրաքանչյուր երկրի մասին:
Մասնակիցները նաև այցելեցին երիտասարդական երկու կենտրոններ Վրաստանում և ծանոթացան վերջիններիս գործունեությանը:
Ծրագրի երրորդ փուլը այժմ ընթանում է Չեխիայում, որտեղ մասնակիցները գործնականում կփորձեն կիրառել նախորդ երկու փուլերի ընթացքում ստացած գիտելիքները: