logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

INTERNATIONAL

Վաղը՝ սեպտեմբերի 11-ին, աշխատանքային այցով Հյուսիսային համալսարան կժամանի Լեհաստանի Լեշնոյի համալսարանի պատվիրակությունը՝ բուհի ռեկտորի ղեկավարությամբ:


Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ պատվիրակության անդամները կհանդիպեն համալսարանի ղեկավարության, վարչական կազմի և ուսանողների հետ,  կքննարկեն հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք խնդիրներ: Մասնավորապես, <Էրազմուս> ծրագրի շրջանակներում կքննարկվեն երկու բուհերի միջև ուսանողների և դասախոսների փոխանակության, կրկնակի դիպլոմների տրամադրման հարցերը:

Եռօրյա այցի ընթացքում լեհ գործընկերները դասախոսություններ կկարդան ուսանողների և դասախոսների համար, կշրջեն բուհում, կծանոթանան համալսարանի ենթակառուցվածքներին: Խիստ գործնական այցելությունը կընդմիջվի էքսկուրսիայով Հայաստանի պատմամշակութային օջախներ: Լեհ գործընկերները մեծ ցանկություն են հայտնել այցելելու Սևան, Գառնի-Գեղարդ, ինչպես նաև Սանահինի համալսարան: Վերջին այցի ընթացքում Լեշնոյի համալսարանի պատվիրակությունը կայցելի նաև Հյուսիսային համալսարանի Ալավերդու Թումանյան բաժանմունք՝ հանդիպելու ուսանողների և դասախոսների հետ:
Մեզ մնում է ասել՝ բարի գալուստ լուսավոր Հայաստան:

 Ձեզ ենք ներկայացնում կարդացվող դասախոսությունների ժամանակացույցը.

Սեպտեմբերի 12

  1. 10:00-11:15- «Լանդշաֆտ - զբոսաշրջություն - դեգրադացիա կամ այլընտրանքային զբոսաշրջություն. էությունը, տեսակները, հեռանկարները», զեկուցող՝ ռեկտոր, պրոֆեսոր Մաչեյ Պիետշակ:
  1. 11:30-12:30-– «Լիբերալ կրթություն՝ նախատեսված մասնավորապես շնորհալի ուսանողների համար», զեկուցող՝ պրոռեկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Միկոլայչակ:
  1. 13:00-14:00- «Հայերը Լեհաստանում», զեկուցող՝ պրոֆեսոր Մարիոլա Միկոլայչակ:

                     Մուտքն ազատ է ուսումնատենչների համար:

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...