logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

                                                               dproc tumanyan     dproc tumanyan1

2019 թվականի փետրվարի 19-ին համայն հայությունը կնշի հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը:Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նոնա Պողոսյանն իր սաների հետ նոյեմբերի 21-ին կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին:Միջոցառման ընթացքում հնչեցին ասույթներ`նվիրված մեծանուն գրողին, բանաստեղծություններ, ներկայացվեց Թումանյանի կյանքն ու գրական գործունեությունը, անդրադարձ եղավ քառյակի ժանրին, պոեմներին, հնչեցին քառյակներ, «Թմկաբերդի առումը» պոեմից հատվածներ, երգ, պար, երաժշտություն:

Դահլիճում թևածում էր թումանյանական ոգեղեն շունչը: Տոնական, բովանդակալից ու հոգեպարար միջոցառումը հիացմունք ու մեծ բավականություն պատճառեց բոլոր ներկաներին:
Թումանյա՜ն, ապրիր ու հավերժացիր մեր հոգիներում, որպեսզի անմահ մնանք և մենք` քո առաքելության հետևորդներս, քեզ պաշտող ու երկրպագող հպարտ էակներս...

Հայտարարություններ

ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

15.04.2019
 ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

                  ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄ...

Հայտարարություն

10.04.2019
Հայտարարություն

Հարգելի՛ շահակիցներ, Սույն թվականի ապրիլի 12-ին, ժամը 13:30-ին, Հյուսիսային համա...

Գլխավոր նորություններ