logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

               monitoring3     monitoring1   monitoring2

«Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ մշտադիտարկում

Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում 2016թ. դեկտեմբերի 23-ին «Կրթական ծրագրերի կենտոն» պետական հիմնարկի և Հյուսիսային համալսարանի միջև կնքված «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի իրականացման աշխատանքների երկամյա շրջափուլը մոտեցավ իր ավարտին:

‹‹Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի նպատակն է խթանել ՀՀ-ում հեռավար կրթության զարգացումը, նպաստել կրթական ծառայությունների մատուցման տարածքային համաչափ զարգացմանն ու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով մարզերում բարձրագույն կրթության հասանելիության ապահովմանը: Ծրագրի իրականացումը բաղկացած էր չորս փուլերից: Ինչպես յուրաքանչյուր փուլի ավարտին, այնպես էլ չորրորդ, ամփոփիչ փուլի ավարտին 2018թ. դեկտեմբերի 19-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ կայացավ կատարված աշխատանքների մշտադիտարկման ամփոփիչ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ինչպես ծրագրի չորրորդ փուլի, այնպես էլ ծրագրի ողջ ընթացքում իրականացված աշխատանքներն ու գործողությունները, ծրագրով սահմանված նպատակների և ստեղծված արդյունքների համադրելիությունն ու այն խնդիրները, որոնք ի հայտ էին եկել ծրագրի իրականացման ընթացքում:

 Նշենք, որ Ծրագրի շրջանակներում Հյուսիսային համալսարանի երևանյան և ՀՀ Լոռու մարզի Ալավերդու մասնաճյուղում իրականացվել են հեռավար ուսուցման լաբորատորիաների վերանորոգման, կահավորման աշխատանքներ, լաբորատորիաները հագեցվել են համապատասխան համակարգչային սարքավորումներով: Աշխատանքներ են տարվել նաև համալսարանի կայքի վերափոխման և հեռաուսուցման Moodle համակարգին դրա հարմարեցման ուղղությամբ: Իրականացվել է հեռավար ձևաչափով տասնհինգ դասընթացների ուսումնական նյութերի թվայնացում՝ էլեկտրոնային շտեմարանների ստեղծում: Դրամաշնորհային ծրագրի համատեքստում մշակվել և հրատարակվել է «Հեռավար ուսուցում» ուսումնական ձեռնարկը: Իրականացվել են համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի մեթոդական վերապատրաստումներ հեռավար դասընթացների կառուցման ուղղությամբ. հեռավար կրթության տեխնոլոգիաների, հեռավար դասընթացի ստեղծման առանձնահատկությունների և առցանց հաղորդակցման կանոնների ոլորտում:


Նշենք նաև, որ այսօր արդեն իսկ ստեղծված շտեմարանների միջոցով համալսարանում կազմակերպվում են մի շարք պիլոտային դասընթացներ, որոնց ընգրկված են նաև մարզային ուսանողներ: Սա ըստ էության փաստում է հեռավար կրթության կիրառության միջոցով բարձրագույն կրթության հասանելիության ապահովման և կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման արդյունավետությունը:

 

                 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...