logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 tummij tummij0 tummij1

(Հյուսիսային համալսարանում մեկնարկել են թումանյանական միջոցառումները)

 

Փետրվարի 20-ին Հյուսիսային համալսարանում Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանդիսությամբ մեկնարկեց թումանյանական տարին: Ուսանողներով, դասախոսներով ու հյուրերով լեփ-լեցուն դահլիճում թևածում էր Ամենայն հայոց բանաստեղծի ոգին, հնչում էին նրա բանաստեղծությունները:

Բացման խոսքով հանդես եկավ բուհի ռեկտոր Բ. Մակիչյանը` նշելով. «Հովհաննես Թումանյանի գործունեությունը դժվար է գնահատել մեկ հոդվածի, մեկ ելույթի սահմաններում, քանզի անչափելի է ոչ միայն Ամենայն հայոց բանաստեղծի գրական ստեղծագործության, այլև հասարակական գործունեության նշանակությունը հայոց կյանքում: Հենց Թումանյանը «դարձավ իր ապրած շրջանի գրական կյանքի ղեկավարն ու շարժիչ ուժը, իր պետականությունը չունեցող երկրի պետական գործիչը»: Լինելով լայնախոհ մտավորական, իր ժողովրդի  հոգսերով ու խնդիրներով ապրող հայ քաղաքացի՝ նա մեծ մասնակցություն ունեցավ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, խորաթափանցորեն զգաց, կանխատեսեց ու նախանշեց հայ գրականության գալիք ընթացքը՝  հայ ժողովրդի զարգացման գործում կարևորելով կրթության ու գիտության դերը: Եվ հրապարակային ելույթներում ու զրույցներում, և հրապարակախոսական հոդվածներում Թումանյանը մշտապես անդրադարձել է հայ պարմանիների կրթության կազմակերպման խնդիրներին՝ որպես մեր ժողովրդի առաջընթացի գրավական»:

Միջոցառմանը ելույթով հանդես եկան ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հյուսիսային համալսարանի լավագույն բարեկամ Վահե Էնֆիաջյանը, Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Հենրիետտա Սուքիասյանը, Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի տնօրեն Արմինե Սարգսյանը, այլք: «Թումանյան-150» հուշամեդալով պարգևատրվեցին Վ. Էնֆիաջյանը, Հ. Սուքիասյանը (հուշամեդալը տրվում է թումանյանագիտության ոլորտում որոշակի ավանդ ունեցող գործիչներին):

Միջոցառման ավարտին իրենց ելույթով ներկաներին հիացրեցին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի «Վերնատուն» համույթի հնդիկ ուսանողները, որոնց հայեցի խոսքն ու երգը դահլիճին փոխանցեց Ամենայն հայոց բանաստեղծի անմահ ստեղծագործության ոգին: Գրական-երաժշտական կոմպոզիցիայով հանդես եկան նաև Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի սաները(ուսուցչուհի՝ Ն. Պողոսյան):

    tummij2  tummij3  tunnij

 

Հայտարարություններ

Պայմանագրի շնորհման հայտարարություն

09.11.2018
Պայմանագրի շնորհման հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ«Հյուսիսային համալսարան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող «Հեռակա ուսուց...

Թափուր աշխատատեղ

16.10.2018
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ներքոհիշյալ ամբիոններում ամբիոնի...

Գլխավոր նորություններ