logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

                                                                          rshtuni   rshtuni1

Համագործակցություն Լեհաստանի Ժեշուվի համալսարանի հետ

2018թ. ուսումնական տարվա սկիզբը կարևորվեց նոր համագործակցության առաջարկով: Հյուսիսային համալսարանը  «Erasmus +» KAY Action 1 ծրագրի շրջանակներում նոր միջինստիտուցիոնալ պայմանագիր կնքեց Լեհաստանի Ժեշուվի համալսարանի հետ, որի  համաձայն պետք է իրականացվեր դասախոսների և ուսանողների շարժունություն երկու բուհերի միջև:  Համաձայնագրի շրջանակներում փետրվարի 18-22-ին իրականացվեց  մեկ դասախոսի փոխանակում: Ռոմանագերմանական և ռուս բանասիրության  ամբիոնի վարիչ, փոխանակման ծրագրի մասնակից Ք. Ռշտունին կիսեց իր տպավորությունները. «Erasmus+» Key Action 1 ծրագրի շրջանակներում  փետրվարի 18-22 ընկած ժամանակահատվածում  ինձ հնարավորություն ընձեռվեց «Գործնական անգլերեն» դասընթացի 8 ժամ (4 մուտք) պարապել  Ժեշուվի համալսարանի անգլերենի բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի չորս խմբերի հետ  (յուրաքանչյուր խմբում՝ 20 հոգի)։ Դասընթացի ընտրությունը կատարվել է հենց Ժեշուվի համալսարանի կողմից, այնուհետև ինքս պատրաստվել եմ համապատասխան նյութերը՝ «Արտաքին և բնավորություն», «Ավանդույթներ», «Կրթություն», «Կին և տղամարդ, մարդիկ և իշխանություն» թեմաներով և միջմշակութային հաղորդակցության բաղադրիչով, որոնք բաղկացած էին չորս մասից` ընթերցանություն,  բանավոր խոսք/քննարկում, քերականություն և տեսահոլովակ/տեսանյութ, որի նպատակն էր ստուգել ուսանողների օտար լեզուն լսելու և ընկալելու կարողությունները։ Լսարանը կահավորված էր գրատախտակով, պրոյեկտորով, տրամադրվեց համակարգիչ՝ տեսանյութերի դիտումն ապահովելու համար։

Հարկ եմ համարում շեշտել, որ համալսարանի համապատասխան աշխատակիցների, դասախոսական կազմի կողմից արժանացել եմ ջերմ ընդունելության և ընկերական վերաբերմունքի, զգացել նրանց աջակցությունն ու օժանդակությունը բոլոր հարցերում:

Ինչ վերաբերում է ուսանողներին, ապա դասերն անցել են անկաշկանդ և համագործակցային մթնոլորտում, ուսանողները ցուցաբերել են  ակտիվություն, հետաքրքրվածություն և կարգապահություն ողջ դասապրոցեսի ընթացքում:

Նաև կուզենայի հավելել, որ սա հիանալի հնարավորություն է փորձելու մասնագիտական կարողությունները և հմտությունները իրենից որոշ առումով «մարտահրավեր» ներկայացնող պայմաններում, որը յուրաքանչյուր դասախոս պետք է հաղթահարի իր աշխատանքային գործունեության ընթացքում»:

 

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

16.07.2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿ...

Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջը հայտարարում է ընդունելություն

16.07.2019
Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջը հայտարարում է ընդունելություն

  Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջը հայտարարում է ընդունելություն հետ...

Գլխավոր նորություններ