logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

  Alaverdimij      Alaverdimij7    

 

 Թումանյանի շունչն ու ոգին՝ Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղում

Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ 2019 թվականը հայտարարվել է թումանյանական: Հյուսիսային համալսարանն ամբողջ տարվա ընթացքում հետաքրքիր ու բովանդակալից միջոցառումներ կնախաձեռնի նաև բուհի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղում՝  նպաստելով տարածաշրջանի մշակութային կյանքի աշխուժացմանը:  Միջոցառումների մեկնարկը տրվեց «Թումանյան» բաժանմունքի մեծ դահլիճում մարտի 21-ին՝  Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված «Հյուսիսային համալսարանը՝ թումանյանական պատգամներին հավատարիմ» խորագրով հանդիսությամբ:Միջոցառմանը մասնակցելու համար ռեկտոր Բ. Մակիչյանի գլխավորությամբ բուհից Ալավերդի մեկնեց պատվիրակություն, որի կազմում էին դասախոսներ, վարչական աշխատակիցներ,  ավագ դպրոցի սաները, տնօրենն ու ուսուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ Բ. Մակիչյանը, որը ներկայացրեց թումանյանագիտության ոլորտում վերջին տասը տարիներին կատարած աշխատանքները: Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գ. Հակոբյանը ներկայացրեց «Թումանյան-150» միջոցառումների  պլանը՝ առանձնացնելով նաև այն նախաձեռնությունները, որոնք արդեն իսկ իրականացվել են: Ներկաներին ողջույնի խոսք ասաց Ալավերդի համայնքի համայնքապետ Սասուն Խեչումյանը, Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի վարիչ, բ. գ.թ., դոցենտ Հենրիետտա Սուքիասյանը, բաժանմունքի դասախոս Անահիտ Մուկուչյանը, այլք:  
  «Թումանյան-150» հուշամեդալով պարգևատրվեցին Ս. Խեչումյանը, ավագ դպրոցի հայոց լ. և գրականության ուսուցչուհի Ն. Պողոսյանը, «Թումանյան» մասնաճյուղը(տնօրեն՝ Ա. Մակիչյան), 
 «Թումանյանական աշխարհ» թերթի խմբագրությունը, Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթր ղեկավար Ս. Ալեքսանյանը:

Հանդիսությունն ավարտվեց գեղարվեստական մասով: Ելույթ ունեցան Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի սաները, Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթը:

  Alaverdimij5   Alaverdimij3

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

16.07.2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿ...

Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջը հայտարարում է ընդունելություն

16.07.2019
Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջը հայտարարում է ընդունելություն

  Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջը հայտարարում է ընդունելություն հետ...

Գլխավոր նորություններ