logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 zatikkayq2                 zatikkayq4

«Սուրբ Զատկի տոնը երբևէ այսքան հետաքրքիր, բովանդակալից ու գունագեղ չէր անցկացվել մեր բուհում». ռեկտորի օգնական Ռայա Ջանինյանն իր խոսքում արտահայտեց բոլորի կարծիքը, քանի որ իսկապես մեծ էր մասնակիցների հիացմունքը Սուրբ Զատկի առթիվ կազմակերպված միջոցառումից: Պատվավոր հյուր Գեղամ սարկավագը շնորհավորեց ներկաներին՝ նշելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց» արտահայտությունը նոր էջ բացեց մարդկության պատմության մեջ՝ փաստելով կյանքի հաղթանակը մահվան հանդեպ: Թող Հարության խորհուրդը մեծ կենսաուժ տա բոլորիդ, նոր ուղի բացի, հավատ ներշնչի գալիք օրվա հանդեպ»:

Երեք՝  իրավագիտության, մանկավարժության և տնտեսագիտության  ֆակուլտետների ուսանողները տոնը ներկայացնելու հետաքրքիր տարբերակ էին մտածել. մրցութային երեք փուլերի ընթացում նրանք պատմեցին Սուրբ Զատկի խորհրդի մասին, ներկայացրեցին զատկական ուտելիքներից  յուրաքանչյուրի նշանակությունը, խոսեցին տարբեր երկրներում տոնը նշելու առանձնահատկությունների մասին:  Ամեն ֆակուլտետ գեղեցիկ զարդարել էր իրեն հատկացված սեղանը ավանդական կերակրատեսակներով, և մրցույթի վերջին փուլում ժյուրիի անդամները, համտեսելով մեկը մյուսից անմահական ուտեստները, դժվարացան գնահատել ուսանողների աշխատանքը: Այնուհանդերձ, առաջին մրցանակի արժանացավ իրավագիտության ֆակուլտետի թիմը, երկրորդին՝ մանկավարժության և հայ բանասիրության, երրորդ մրցանակը բաժին հասավ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողներին:

Հավելենք, որ այս միջոցառումը բոլորովին վերջերս ընտրված ուսխորհրդի առաջին լուրջ նախաձեռնությունն էր: Ուսխորհրդի նորընտիր նախագահ Անի Ալեքսանյանը, ֆակուլտետային խորհրդի նախագահները ամեն ինչ արեցին ապացուցելու համար, որ իրենք իսկապես արժանի էին այդքան մեծ վստահության:

Չմոռանանք հիշատակել  northern.am կայքի պատասխանատու Արփինե Ալեքսանյանի և շրջանավարտների կարիերայի և պրակտիկայի բաժնի ղեկավար Քրիստինե Գևորգյանի անունները, քանի որ նաև նրանք իրենց խորհուրդներով, կազմակերպչական նուրբ միջամտություններով ապահովեցին  Սուրբ Զատկին նվիրված միջոցառման հաջողությունը:

 

Հայտարարություններ

Հայտարարություն ուսանողների համար ստուգարքները և քննությունները վերահանձնելու մասին

07.09.2020
Հայտարարություն ուսանողների համար ստուգարքները և քննությունները վերահանձնելու մասին

Հարգելի ուսանողներ, 2019-2020 ուսումնական տարվա II կիսամյակի ստուգարքների և քնն...

Մրցույթ ՏՏ մասնագետի թափուր պաշտոնի համար

12.08.2020
Մրցույթ ՏՏ մասնագետի  թափուր  պաշտոնի համար

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ՏՏ մասնագետի  թափուր &n...

Գլխավոր նորություններ