Հյուսիսային համալսարանը այսուհետ համագործակցելու է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հետ
2019 թ. սեպտեմբերին Հյուսիսային համալսարանը և Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը միջինստիտուցիոնալ պայմանագիր են կնքել, որի համաձայն նախատեսվում է ծավալել միացյալ հետազոտական գործունեություն, կազմակերպել գիտաժողովներ, իրականացնել համատեղ այլ նախագծեր՝ կապված կրթության և գիտության զարգացման հետ:
Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը, որպես արդյունավետ համագործակցության սկիզբ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանին հատկացրել է 2 անվճար տեղ՝ «Կրթության կառավարում» մասնագիտության հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայում սովորելու համար:
Նշենք, որ Հյուսիսային համալսարանը կարևորում է Արցախի բուհերի հետ համագործակցությունը և առաջիկայում նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակը: