logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

uston

Ջերմ, բարի, տոնական մթնոլորտում նշվեց Ուսանողների միջազգային օրը Հյուսիսային համալսարանում: Լեփ-լեփուն  դահլիճ, ոգևորված ուսանողներ, հաճելի հյուրեր, բարեմաղթանքներ… Տոնի նախերգանքը ուսխորհրդի նախաձեռնած՝ ուսանողական կյանքն արտացոլող լուսանկարների մշտական ցուցահանդեսի բացումն  էր իրավագիտության ֆակուլտետում (շնորհակալություն մասնավորապես ուսխորհրդի փոխնախագահ Պողոս Ստամբուլյանին): Տարբեր խորագրեր կրող ֆոտոլուսանկարների պաստառները պատմում են ուսանողական տարաբնույթ միջոցառումների, համարձակ նախաձեռնությունների, Թբիլիսի կատարած հետաքրքիր ճամփորդության մասին:

Իսկ միջոցառման ընթացքում ուսանողներին ուղղվեցին բարեմաղթանքի անկեղծ խոսքեր ինչպես ռեկտոր Բորիս Մակիչյանի, այնպես էլ հյուրերի կողմից: Ողջույնի հանդիսավոր արարողությանը հաջորդեց պատվոգրերի հանձնումը: Ինչպես  հայտնի է, Հյուսիսային համալսարանի ղեկավարությունն իր ուսանողներին խրախուսելու, ուսման որակը բարձրացնելու, հասարակական ու գիտական ակտիվ գործունեության մղելու համար մշակել է տարբեր ծրագրեր, նախատեսել բազմաթիվ միջոցառումներ: Այդ նպատակին է ծառայում նաև համալսարանի անվանական կրթաթոշակների ինստիտուտը: Անվանական կրթաթոշակները նախատեսված են հասարակական ակտիվ աշխատանքի և գերազանց առաջադիմության համար: Միջոցառման ընթացքում բարձրաձայնվեցին անվանական կրթաթոշակների արժանացած ուսանողների անունները: Միաժամանակ պատվոգրեր հանձնվեցին նաև արժանավոր այն ուսանողներին, ովքեր մշտապես հանդես են եկել տարբեր նախաձեռնություններով, ուսման մեջ էլ դրսևորել են բարձր առաջադիմություն:

Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումն ամփոփվեց հետաքրքիր գեղարվեստական մասով՝ երգ, ասմունք ու թատերական փոքրիկ ներկայացում:

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղ

28.11.2019
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Մարդկային ռեսուրսների  կառավ...

Թափուր աշխատատեղ

28.11.2019
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Ուսումնական  վարչության գլխա...

Գլխավոր նորություններ