logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

eras2                  erasmus1

«Համալսարաններում միջազգայնացման խթանումը՝ անձնակազմի շարժունության միջոցով»

Նոյեմբերի 25-26-ը  տեղի ունեցավ տարածաշրջանային սեմինար և վերապատրաստում «Համալսարաններում միջազգայնացման խթանումը՝ անձնակազմի շարժունության միջոցով» թեմայով՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) մասնակցությամբ:  Տարածաշրջանային սեմինարը և վերապատրաստումն իրականացնելու նպատակով Հայաստան էին ժամանել միջազգային փորձագետներ Ֆրանչեսկա Վալենտեն և Ռոմինա Կնյազը, որոնք ՀՀ բուհերի ներկայացուցիչներին և հյուրերին ներկայացրեցին Իտալիայի Բոլոնիայի համալսարանի փորձը:   Էրազմուս+ ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան բացման խոսքում ներկայացրեց Հայաստանի և Արևելյան գործընկերության երկրների բարձրագույն կրթական համակարգերի միջազգայնացման հետ կապված առկա ընդհանուր խնդիրները: Սեմինար- հանդիպմանը Հյուսիսային համալսարանից մասնակցում էին համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետ Արփինե Ալեքսանյանը և արտաքին կապերի բաժնի մասնագետ Անի Թամազյանը: Հյուսիսային համալսարանի պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը, ներկայացնելով արտասահմանյան 15 բուհերի շրջանակում իր կատարած  հետազոտությունը, կարևորեց բուհերի ռազմավարական ծրագրերում օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ հատուկ ծրագիր ունենալը, որի շրջանակում պետք է կատարվեն համապատասխան ծրագրային և բովանդակային փոփոխություններ: Նա նաև ներկաների ուշադրությանը ներկայացրեց հետազոտության արդյունքում լավագույն ցուցանիշներ ունեցող Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլի պետական համալսարանի լեզվական կրթության զարգացման ծրագրային առանձնահատկությունները:

Երկրորդ հանդիպումն անցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Քննարկումների առանցքում հիմնականում բուհերի աշխատ-ակիցների միջազգային շարժունության գործընթացի կազմակերպումն էր և դրան  առնչվող այլ  հարցեր: Միջազգային փորձագետները ներկայացրեցին իրենց տեսակետը առկա խնդիրների լուծման հետ կապված, որոնք էապես կնպաստեն բուհերի միջազգայնացմանը և անձնակազմի շարժունության ընդլայնմանը մեր տարածաշրջանում:

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղ

28.11.2019
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Մարդկային ռեսուրսների  կառավ...

Թափուր աշխատատեղ

28.11.2019
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Ուսումնական  վարչության գլխա...

Գլխավոր նորություններ