logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

MachkalyanSmall

«Օտար լեզու» մասնագիտության առաջին կուրսում այսօր տեղի ունեցավ բաց դաս «Մանկավարժի բանավոր խոսքի հաղորդակցման մշակույթ»  դասընթացի շրջանակներում: Թեման՝  «Ճանաչիր Հայաստանը»: Ինչպես իր խոսքում նշեց դասախոս, խոսքի վարպետ Մ. Մաճկալյանը, դասը մի քանի նպատակ էր հետապնդում՝ սովորել ճիշտ ներկայանալ լսարանի առաջ, պահպանել ուղղախոսական և շարահյուսական կանոնները, ճիշտ օգտվել համացանցի անսպառ տեղեկատվական դաշտից, անհրաժեշտ նյութերից զատել գլխավորն ու երկրորդականը և կենդանի, պատկերավոր խոսքով ներկայացնել տեքստը ունկնդիրներին:

Դասի թեմայի ընտրությունը պայմանավորված էր ուսանողների նախասիրությամբ. Պարզվեց՝ օտար լեզվի առաջին կուրսի ուսանողները իրենց ապագան տեսնում են զբոսաշրջության ոլորտում, ուստի նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր Հայաստանի որև տեսարժան վայր: Ուսանողների գեղեցիկ, արտահայտիչ խոսքի շնորհիվ մասնակիցների առջև նոր գույներով ներկայացան Սյունիքը, Տավուշը, Գյուրին: Բոլորիս հայտնի եկեղեցիներն  ու վանական համալիրները ուսանողների պատկերավոր ու անկաշկանդ խոսքի շնորհիվ նոր շունչ ստացան:

 Ուսանողներին հաջողվել էր նաև իրագործել դասի կարևոր նպատակներից մեկը՝ ներկայանալ անկաշկանդ, այնպես, կարծես թե իրենք վաղուց ի վեր զբոսաշրջության ոլորտում են և պատկերավոր խոսքով ավելի շատ զբոսաշրջիկ գրավել դեպի իրենց նախընտրած վայրերը: Իսկ վերջում բաց դասի մասնակիցների առջև գեղեցիկ ձևավորված սեղան էր՝ յուրաքանչյուր տարածաշրջանին բնորոշ ուտեստներով:

Դասի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ուսանողներին՝ այսքան կարճ ժամանակահատվածում այսպիսի տպավորիչ դաս կազմակերպելու համար, իսկ դասախոս Մարինե Մաճկալյանին էլ ուղղվեցին  ջերմ խոսքեր՝ նման արդյունքի համար:

 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանում վերջին օրերին իրականացվող հեռավար ուսուցման մասին

22.03.2020
Հյուսիսային համալսարանում վերջին օրերին իրականացվող հեռավար ուսուցման մասին

  Մարտի 20-ին հրապարակվեց ռեկտոր Մհեր Մակիչյանի հանձնարարականը՝ Հյուսիսայի...

Գլխավոր նորություններ