logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

heravar

Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, բուհի վարչական աշխատակիցները մեկ մարդու պես իրենց տեղում էին՝ համակարգիչների առջև՝ պատրաստ հեռավար խորհրդակցության, որի նպատակը առցանց ուսուցման ընթացքի վերաբերյալ քննարկումներն էին, դրան առնչվող խնդիրներն ու հետագա քայլերը հստակեցնելը: Հիշեցնենք, որ հանրապետությունում  արտակարգ ռեժիմ սահմանվելուն պես Հյուսիսային համալսարանը ռեկտոր Մհեր Մակիչյանի հանձնարարականով ձեռնամուխ եղավ հեռավար դասընթացների կազմակերպմանը՝ օգտագործելով հնարավոր բոլոր միջոցներն ու ռեսուրսները:  Ինչպես նշեցին ֆակուլտետների դեկաններն ու ամբիոնների վարիչները, բոլոր կուրսերն ակտիվորեն ներգրավված են հեռավար դասընթացներին, ըստ կայքում և ֆեյսբուքյան էջում զետեղված դասացուցակների կանոնավոր դասեր են անցկացվում, որոնք հիմնականում տեսաձայնագրվում և արխիվացվում են: Ողջ  գործընթացը վերահսկվում է դեկանների և դեկանատների աշխատակիցների կողմից: Այլ կերպ ասած՝ ամեն ինչ թափանցիկ է, հասանելի ու տեսանելի բոլորին, ինչի շնորհիվ էլ հնարավոր է վերահսկողություն սահմանել և ապահովել գործընթացի  հաշվետվողականությունը:  Ռեկտոր Մհեր Մակիչյանը կարևորեց դասընթացների անցկացման բովանդակային կողմը, ինչին կարելի է հասնել միայն հետադարձ կապի ապահովման միջոցով: Նա առաջարկեց հետևողական լինել նաև ուսանողների ներգրավվածության, դասերին նրանց մասնակցության նկատմամբ՝  ոչ միայն ամեն օր հաշվառում կատարելով, այլև գնահատելով հեռավարի փոքրիկ էկրանից դասերին միացած  ուսանողի ակտիվությունն ու հետաքրքրվածությունը: «Մինչ այս պահը հեռավար դասընթացները իրականացվել են հիմնականում zoom հարթակով, օգտագործվել են նաև կապի այլ միջոցներ` viber, messenger, WhatsApp, էլեկտրոնային փոստ: Ի սկզբանե մեզ համար ընդունելի են եղել բոլոր տարբերակները՝ պայմանավորված ուսանողներին դրանց հասանելիությամբ, մատչելիությամբ և նպատակահարմարությամբ: Կարևորը վերջնարդյունքն է, կարևորն այն է, որ բուհում որևէ գործընթաց  արտակարգ ռեժիմի պատճառով չդանդաղի կամ թերի չկատարվի: Խոսքը ոչ միայն դասընթացների կազմակերպման մասին, այլև նախատեսված այլ աշխատանքների՝ առարկայական ծրագրերի թարմացում, ՄԿԾ-ների վերանայում, դասախոսությունները էլեկտրոնային տարբերակների վերածում:   Ուստի պետք է խնդրեմ բոլոր աշխատակիցներին՝  խնդիրների, ծագած դժվարությունների դեպքում անմիջապես դիմել բուհի ղեկավարությանը՝ լուծումներ գտնելու, հարցերը շուտափույթ կարգավորելու համար»,- նշեց Մ. Մակիչյանը:

 Հեռավար խորհրդակցության մասնակիցներն անդրադարձան նաև էլեկտրոնային մատյանների՝ մոտ օրերս ուսանողներին հասանելի լինելու, հեռավար հարթակներից օգտվել չկարողացող դասախոսներին վերապատրաստելու,  ոչ նախաձեռնող ուսանողներին դասընթացներում ներգրավելու, բուհի հեռավար ուսուցման moodle հարթակը վերագործարկելու հարցերին: Վերջինիս պատասխանատու Ա. Ալեքսանյանը նշեց, որ հաքերային հարձակումից հետո վերագործարկված հարթակը առաջիկայում կկիրարկվի՝ հնարավորություն տալով ուսանողներին հանձնելու միջանկյալ քննությունները: Ա. Ալեքսանյանը նաև նշեց, որ պատրաստում է հեռավար ուսուցման ուղեցույց, ինչի շնորհիվ ցանկացած ուսանող և դասախոս հեշտությամբ կկարողանա մուտք գործել հեռավար ուսուցման հարթակ՝ օգտվելով առցանց դասավանդման համար նախատեսված գործիքակազմից:

Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձան նաև ավարտական աշխատանքների կատարման ընթացքին: Ինչպես նրանք նշեցին, այս ուղղությամբ ևս ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ քայլերը, ուսանողները մշտական կապի մեջ են իրենց գիտական ղեկավարների հետ, ստանում են անհրաժեշտ ցուցումները և ավարտական աշխատանքների պաշտպանությունները տեղի կունենան ըստ նախատեսված ժամանակացույցի:

Հաջորդ հաշվետու հեռավար խորհրդակցությունը տեղի կունենա ապրիլի 1-ին, ժամը՝ 16:00-ին:

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...