logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

                  logo nu

Ապրիլի 4-ին, ժամը 21:00-ին, տնտեսագիտության և կառավարման ամբիոնը անցկացրեց հերթական առցանց նիստը՝ ամփոփելով մեկ շաբաթվա արդյունքները:

Մասնակիցները՝ դեկան Ք. Բայրամյանը, ամբիոնի վարիչ Ա. Ճուղուրյանը, դասախոսներն ու վարչական աշխատակիցներն անդրադարձան հեռավար ուսուցման հարթակում ընթացող աշխատանքներին, դասերի արդյունավետությանը, ծագած խնդիրներին և առաջիկա անելիքներին: Ինչպես իր խոսքում նշեց տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչը՝ առցանց դասերի արդյունավետությունը բավականին բարձր է, ուսանողները հիմնականում հաղթահարել են սկզբնական շրջանի՝ մասնավորապես հեռավար հարթակին միանալու տեխնիկական դժվարությունները, ինչի ապացույցը անցած շաբաթվա դասերին  նրանց մասնակցության ու ակտիվության աճն է: Նիստի բոլոր մասնակիցները նշեցին այն փաստը, որ ծանրաբեռնվածությունը բավականին մեծ է, պատասխանատվությունը՝ նույնպես: ‹‹Այնուհանդերձ, որևէ դաս մինչ այս պահը չի ձախողվել, իսկ կապի խնդիրներ ունենալու դեպքում  դասընթացն անցկացվում է նույնիսկ երեկոյան կամ վաղ առավոտյան,- փաստում է դեկան Ք. Բայրամյանը,- հավելելով՝ դեկանատը ևս ծանրաբեռնված է աշխատում՝ վերահսկելով բոլոր դասընթացները, համակարգելով, մեկտեղելով ուսանողներին տրված բոլոր նյութերը, տեսադասերը: Բծախնդիր վերաբերմունք կա նաև ուսանողների կատարած առաջադրանքների նկատմամբ. դեկանատի աշխատակիցը ‹‹պահեստավորում է» տեսադասերը, ուսանողների ներկայացրած սահիկահանդեսներն ու դասին առնչվող յուրաքանչյուր նյութ, ինչը ապահովում է հեռավար դասընթացների հաշվետվողականությունը»:

Նիստի ամենահաճելի նորություններից մեկն այն էր, որ ապրիլի 6-ից տնտեսագիտության և կառավարման ամբիոնը հեռավար կրթությունը կազմակերպելու է moodle հարթակում: Ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ա. Ճուղուրյանը հանձնարարականներ տվեց դասախոսներին՝ այդ ուղղությամբ նրանց հետագա քայլերի վերաբերյալ:

 

Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հայտարարություններ

Միջազգային ֆորումին մասնակցելու հրավեր

21.05.2020
Միջազգային ֆորումին մասնակցելու հրավեր

Սիրելի ուսանողներ հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Եվրասիական տարածաշրջան» թեմայո...

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ

13.05.2020
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ

  «Հորիզոն-2100» գիտական, գիտագործնական և գիտաֆանտաստիկ աշխա­տանք­ն...

Գլխավոր նորություններ