logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

logo nu coloured

Ապրիլի 9-ին Հյուսիսային համալսարանի հերթական առցանց խորհրդակցության ամենակարևոր նորություններից էր այն, որ վերագործարկվել է հակերային հարձակումից վնասված բուհի moodle հարթակը, և արդեն մի քանի օր է, ինչ տնտեսագիտության ֆակուլտետը հաջողությամբ հեռավար կրթություն է իրականացնում այդ հավելվածով: «Ակնհայտ է ուսանողների ակտիվությունն ու աշխուժությունը»,-փաստում է ֆակուլտետի դեկան Ք. Բայրամյանը: Շնորհակալության արժանացավ հեռավար ուսուցման կորդինատոր Ա. Ալեքսանյանը, որի տքնաջան աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ կարճ ժամանակահատվածում կատարել գրեթե անհնարը՝ վերագործարկել հեռավար ուսուցման հարթակը՝ հավելվածում ներբեռնելով շուրջ 260 օգտատիրոջ տվյալներ և 120-ից ավելի դասընթացներ: Ինչպես նշեց Ա. Ալեքսանյանը, գրեթե պատրաստ է moodle հարթակով առցանց ուսուցման ուղեցույցը, ինչը հնարավորություն կտա և դասախոսներին, և ուսանողներին քայլ առ քայլ տիրապետել առցանց ուսուցման նրբություններին, կամ էլ վերհիշել վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքները:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև առցանց ուսուցման ընթացքի, այդ թվում  կատարողականների գնահատման   վերաբերյալ հարցեր: Ինչպես նշեցին դեկանները, բոլոր դասընթացները անխափան կերպով իրականացվում են, արխիվացվում են բոլոր նյութերը: Որակի ապահովման վարչության պետ Ն.Սիրականյանը ներկայացրեց առցանց ուսուցման վերաբերյալ դասախոսների և ուսանողների շրջանում կատարված հարցումների արդյունքները՝ նշելով, որ հարցումներն իրենց տեսակի մեջ եզակի են, և մի շարք բուհեր դիմել են Հյուսիսային համալսարանի ղեկավարությանը՝ հարցաշարերն իրենց հասանելի դարձնելու խնդրանքով: Որոշվեց հարցաշարերն ու հետազոտության արդյունքներն ամբողջությամբ զետեղել northern.am կայքում՝ հասանելի դարձնելով հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպմամբ շահագրգիռ այլ բուհերի ևս: Նկատի ունենալով առցանց հարցման արդյունքները՝ որոշվեց  ապահովել ուսանողներին էլեկտրոնային գրականությամբ, առաջիկայում կազմակերպել վերապատրաստումներ ՏՏ ոլորտին բավարար չափով չտիրապետող դասախոսների համար, առցանց ուսուցման գործիքակազմում ներառել մեծ թվով տեսադասեր: Ռեկտոր Մհեր Մակիչյանի առաջարկը՝ հավելյալ լարվածությունից խուսափելու համար այս ընթացքում որևէ այլ ֆակուլտետի չպարտադրել անցնել moodle հարթակով հեռավար ուսուցման, անցավ միաձայն: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց նաև համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լ. Ֆլջյանի «Առարկայական ծրագրի շրջանակում կրթական վերջնարդյունքների, գնահատման մեթոդների և գնահատման համակարգի ձևավորման մեթոդաբանություն» մեթոդական ուղեցույցի կիրառմանն առնչվող հարցեր: Նշվեց, որ ուղեցույցը օգտակար կարող է լինել  ՄԿԾ–ներով զբաղվող  բուհի աշխատակիցների համար: Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև համալսարանում առցան ուսուցմանն առնչվող խորհրդակցությունների արդյունքները դասախոսական և ուսուցչական կազմին իրազեկելու հարցը:

 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հայտարարություններ

Միջազգային ֆորումին մասնակցելու հրավեր

21.05.2020
Միջազգային ֆորումին մասնակցելու հրավեր

Սիրելի ուսանողներ հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Եվրասիական տարածաշրջան» թեմայո...

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ

13.05.2020
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ

  «Հորիզոն-2100» գիտական, գիտագործնական և գիտաֆանտաստիկ աշխա­տանք­ն...

Գլխավոր նորություններ