logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

tumalaverdi

Հեռավար ուսուցման zooom հարթակում այսօր՝ մայիսի մեկին, Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» բաժանմունքի տարբեր ֆակուլտետների և բժշկական քոլեջի ուսանողներն էին՝ յուրօրինակ բաց դասով։ Դասախոս Շուշան Սիմոնյանի ղեկավարությամբ նրանք հանդես եկան շատ հետաքրքիր նախաձեռնությամբ՝ կազմակերպելով գրական-երաժշտական կոմպոզիցիա՝ Թումանյանի, Իսահակյանի, Ստ․ Զորյանի, Չեխովի և այլ մեծերի «մասնակցությամբ»։ Բաց դասը, թերևս, zoom հարթակի հնարավորությունները  ստեղծագործաբար օգտագործելու լավագույն օրինակներից էր։ Ասմունք, երգ, դաշնամուրային երաժշտություն՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Հետաքրքիր էր նաև դասի թեման՝ կորոնավիրուսը ճանաչված հայ և այլազգի գրողների աչքերով, նրանց ստեղծագործությունների նորովի մեկնաբանություններով։ Յուրաքանչյուր ստեղծագործություն ուսանողների կողմից վերաիմաստավորվել էր, դրանց հաղորդվել նոր իմաստ ու բովանդակություն՝ կապվելով մեր օրերի այս սոսկալի վարակի հետ։ Ասես մարգարեանալով՝ բոլոր մեծերը կանխատեսել էին, որ հոգևոր արժեքների ոտնահարումը, խղճի օրենքները արհամարհելը վերջիվերջո հանգեցնելու է մեծ աղետի, որն այս դեպքում բոլորիս տանը գամած կորոնավիրուսն է։ Եվ մի՞թե չի եկել Իսահակյանի կանխատեսած ոգու սովը, հարցնում են ուսանողները՝ միաժամանակ հավատարիմ մնում Թումանյանի լավատեսությանը՝ Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած․․․

Մի խոսքով, հետաքրքիր, ուսանելի, յուրահատուկ բաց դաս, որի համար շնորհակալ ենք դասախոս Շուշան Սիմոնյանի ստեղծագործական մոտեցմանն ու ուսանողների բարեխիղճ աշխատանքին։ Ինչպես իր շնորհակալական խոսքում նշեց բաժանմունքի ղեկավար Ա․ Մակիչյանը՝ ուսանողներին հաջողվեց կարճ ժամանակահատվածում դասի մասնակիցներին փոխանցել հույս, լավատեսություն և համոզմունք, որ ցանկության դեպքում հնարավոր է գերազանց արդյունքների հասնել։ Իսկ հայոց լեզվի դասախոս Լ․ Կարապետյանը բաց դասը բնորոշեց իբրև Ալավերդու «Թումանյան» բաժանմունքի աշխատանքի հայելին։

Հ․Գ․ Հավելենք նաև, որ արտակարգ դրությամբ պայմանավորած՝ Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» բաժանմունքը նույնպես սկսեց դասերը կազմակերպել հեռավար ուսուցմամբ՝ օգտագործելով հասանելի բոլոր հարթակները։ Կարճ ժամանակահատվածում սկզբնական շրջանի դժվարությունները նահանջեցին, և ներկայումս դասախոսական կազմն ու ուսանողները  հմտորեն ու ստեղծագործաբար օգտվում են առցանց ուսուցման հնարավորություններից, ինչի վկայությունն այսօրվա բովանդակալից դասն էր։

 

Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հայտարարություններ

Առցանց բաց դասախոսություն

11.07.2020
Առցանց բաց դասախոսություն

                      &n...

Հայտարարություն համալսարանի ուսանողների համար

27.06.2020
Հայտարարություն համալսարանի ուսանողների համար

Հարգելի ուսանողներ, այսուհետև ձեզ անհրաժեշտ մասնագիտական գրականության էլեկտրոնա...

Գլխավոր նորություններ