logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

aniheravar

COVID-19-ը բացարձակ խոչընդոտ չէ նոր միջազգային կապեր հաստատելու, գիտելիքի գեներացման և միջմշակութային արդյունավետ հաղորդակցման համար:
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ Հյուսիսային համալսարանի Մասնագիտական մանկավարժություն (անգլերեն լեզու և գրականություն) բաժնի ուսանողների, անգլերենի դասախոսների և վարչակազմի ներկայացուցիչների հանդիպումը ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի դասախոս Ալեքս Լոուրիի հետ:
Ալեքս Լոուրին ինտերակտիվ մեթոդների (հարցումների, գործնական առաջադրանքների) միջոցով կարողացավ մասնակիցներին ներգրավել անգլերենի ակադեմիական գրագրության առանձնահատկություններին նվիրված դասին, հնարավորություն տվեց ուսանողներին հղել իրենց հուզող հարցերը տարբեր գրավոր առաջադրանքներ կատարելու վերաբերյալ: Ալեքս Լոուրին անդրադարձավ նաև ակադեմիական գրագրության մեջ կարևոր ոճերի ճիշտ օգտագործման, նյութերի պատրաստման և բոլորի հետ շրջանառման արդյունավետ գործիքների կիրառման հարցերին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ բանաժողով-առցանց դասը նվիրել Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի ոճի առանձնահատկություններին (APA style), որը լայնորեն կիրառվում է ակադեմիական, գիտական գրագրության մեջ:
Շնորհակալություն ենք հայտնում Հյուսիսային համալսարանի Եվրոպական ծրագրերի պատասխանատու Անի Թամազյանին՝ միջազգային համագործակցության ընդլայնման նպատակով նոր հնարավորությունների որոնման և դրանք կոնկրետ աշխատանքային ծրագրերի վերածելու համար:

 

Լ Ֆլջյան

Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր

Հայտարարություններ

Միջազգային ֆորումին մասնակցելու հրավեր

21.05.2020
Միջազգային ֆորումին մասնակցելու հրավեր

Սիրելի ուսանողներ հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Եվրասիական տարածաշրջան» թեմայո...

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ

13.05.2020
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ

  «Հորիզոն-2100» գիտական, գիտագործնական և գիտաֆանտաստիկ աշխա­տանք­ն...

Գլխավոր նորություններ