logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

arcanciavabav     arcancinform

Հյուսիսային համալսարանում շարունակվում է ավարտական աշխատանքների պաշտպանությունը առցանց եղանակով: Այսօր քննասենյակում  են իրավագիտության ֆակուլտետի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի ուսանողները, որոնք ներկայացնում են իրենց ավարտական աշխատանքներն ու մագիստրական թեզերը: Իհարկե, առկա է քննություններին բնորոշ լարվածությունը, չէ՞ որ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար վճռորոշ պահ է. նրանք պետք է ներկայացնեն ուսումնառության ընթացքում ձեռք բերված գիտելիքները, ապացուցեն, որ հետազոտական աշխատանքներ կատարելու ունակություններ են զարգացրել և, վերջիվերջո, արդեն պատրաստ են հասուն ու պրակտիկ գործունեության: Պաշտպանությանը մասնակցում են նաև ուսանողներ Մոսկվայից, Վորոնեժից, Անապայից, Արցախից՝ հաջողությամբ  ներկայացնելով իրենց ուսումնասիրությունների արդյունքները:

Պետք է նշել նաև, որ ավարտական աշխատանքների՝ արդեն չորս օր տևող պաշտպանություններն աչքի են ընկնում կազմակերպչական բարձր մակարդակով և անթերի տեխնիկական սպասարկմամբ: Մանկավարժության և բանասիրության ֆակուլտետի մասնագիտական  հանձնաժողովի անդամները դրական են գնահատել  նախորդ՝  համանուն ֆակուլտետում երեք օր տևած պաշտպանությունների ընթացքում ուսանողների ցուցաբերած գիտելիքներն ու ներկայացված աշխատանքների բարձր որակը:

Հավելենք նաև, որ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը ուղերձ է  հղել ավարտական աշխատանքների պաշտպանության մեկնարկի առթիվ՝ շնորհավորելով  դրա հաջող սկիզբն ու կարևորելով անթերի տեխնիկական սպասարկումը: 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Հայտարարություններ

Առցանց բաց դասախոսություն

11.07.2020
Առցանց բաց դասախոսություն

                      &n...

Հայտարարություն համալսարանի ուսանողների համար

27.06.2020
Հայտարարություն համալսարանի ուսանողների համար

Հարգելի ուսանողներ, այսուհետև ձեզ անհրաժեշտ մասնագիտական գրականության էլեկտրոնա...

Գլխավոր նորություններ