logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

tnt1      tnt2

Տնտեսագիտության  կառավարման ու ինֆորմատիկայի ֆակուլտետում ընթանում է  ավարտական աշխատանքների ու մագիստրական թեզերի առցանց պաշտպանությունը: Լինելով համալսարանի առաջատար ու կազմակերպված  ֆակուլտետներից մեկը՝ այս պատասխանատու և բախտորոշ պահին էլ դրսևորվում են ստորաբաժանման և աշխատակիցների, և սովորողների  լավագույն կողմերը: Պաշտպանությունն անցկացվում է ընդունված կարգի համաձայն՝ հանձնաժողովի անդամները ուսումնասիրում են ուսանողների սահիկահանդեսները, այնուհետև վերջիններս հանգամանալից  ելույթով մանրամասնում են իրենց ուսումնասիրությունների ու հետազոտական աշխատանքների ընթացքի ու արդյունքների մասին: Գնահատելիս կարևորվում են նաև ավարտական աշխատանքների ու մագիստրական թեզերի ղեկավարների ու ընդդիմախոսների կարծիքները:

Տեխնիկական անթերի սպասարկումը, հանձնաժողովի անդամների անաչառ, բայց և սրտացավ վերաբերմունքը առցանց հարթակում ստեղծել է  փոխըմբռնման, գիտելիքների դրսևորման այնպիսի մթնոլորտ, որն առհասարակ  բնորոշ է տնտեսագիտության  կառավարման ու ինֆորմատիկայի ֆակուլտետին: 

 

Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հայտարարություններ

Առցանց բաց դասախոսություն

11.07.2020
Առցանց բաց դասախոսություն

                      &n...

Հայտարարություն համալսարանի ուսանողների համար

27.06.2020
Հայտարարություն համալսարանի ուսանողների համար

Հարգելի ուսանողներ, այսուհետև ձեզ անհրաժեշտ մասնագիտական գրականության էլեկտրոնա...

Գլխավոր նորություններ