logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

bujognutyun

 

Հյուսիսային համալսարանում հոկտեմբերի 14-ին անցկացվեց առաջին բուժօգնության սեմինար՝ ուսանողների և դասախոսական կազմի մասնակցությամբ: Ինչպիսի՞ն պետք է լինի առաջին օգնությունը վնասվածքների, հրազենային վիրավորումների, արնահոսության  ժամանակ՝ մարդու կյանքը փրկելու և հետագա բարդությունները կանխելու նպատակով: Այս ամենին հանգամանալից կերպով անդրադարձավ համալսարանի բժշկական քոլեջի թերապիայի, վիրաբուժության և քույրական գործի դասախոսը՝ նշելով, թե որքան կարևոր է հատկապես ռազմական գործողությունների ժամանակ վիրավորներին ցուցաբերած գրագետ օգնությունը՝ նախքան  բժշկական օգնության տեղ հասնելը: Խոսվեց նաև արնահոսության, վնասվածքների ու ջարդվածքների տեսակների, դրանցից յուրաքանչյուրի ժամանակ ցուցաբերվող օգնության, ճիշտ վիրակապելու մասին: Եվ քանի որ հաճախ առաջին ճիշտ օգնության ցուցաբերումով է պայմանավորվում հետագա բուժօգնության հաջողությունը, ուստի այս դասընթացին ձեռք բերած գիտելիքները չափազանց օգտակար են հատկապես մեր երկրի սահմաններում ընթացող ռազմական գործողությունների  ժամանակ: Նշենք նաև, որ դասընթացը տեղի ունեցավ համալսարանի՝ քաղպաշտպանության համար նախատեսված նկուղային հարկում, որը ռազմական գործողությունները վերսկսվելուն պես համալրվել էր առաջին անհրաժեշտության պարագաներով և  հարկ լինելու դեպքում կտրամադրվի ինչպես բուհի ուսանողությանն ու աշխատակիցներին, այնպես էլ հարակից շենքերի բնակիչներին:

 

       Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հայտարարություններ

Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

23.10.2020
Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վա...

Աշխատանքի հրավեր

20.10.2020
Աշխատանքի հրավեր

Հարգելի ուսանողներ, <<Մոսկվայի տուն>> մշակութային-գործարար կենտրոնը...

Գլխավոր նորություններ