logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

asatryanconferance

Հոկտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցավ միջազգային գիտագործնական առցանց կոնֆերանս, որի կազմում Հայաստանից ընդգրկված երեք գիտնականների թվում էր Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի պրեզիդենտ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Գրիգոր Ասատրյանը: Կոնֆերանսի առաջին զեկուցումը ևս մեր բուհի հարգարժան գիտնականինն էր:

 2020թ. հոկտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցավ «Պատմական հիշողությունը և արդի քաղաքական գործընթացները» թեմայով միջազգային գիտա-գործնական հեռավար կոնֆերանսը: Կոնֆերանսը կազմակերպել էր Գ.Վ.Պլեխանովի անվան ռուսաստանյան տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղը, որի գործընկերներն էին  Լենինգրադի Ա.Ս.Պուշկինի անվան պետական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և Հումանիզմի պրոբլեմների ակադեմիան: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին հայտնի գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Հունգարիայից, Գերմանիայից, Իսրայելից և ԱՄՆ-ից:

Կոնֆերանսին ընդառաջ ձևավորվել էր կազմկոմիտե, որի կազմում Հայաստանից ընդգրկված երեք գիտնականների թվում էր Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի պրեզիդենտ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Գրիգոր Ասատրյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Գ.Վ.Պլեխանովի անվան ռուսաստանյան տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղի ամբիոնի վարիչ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը:

Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեց Գ.Վ.Պլեխանովի անվան ռուսաստանյան տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը:

Կոնֆերանսի առաջին զեկուցումը Գրիգորի Ասատրյանի «Արդի սոցիալ-քաղաքական պրոցեսների հումանիստական չափումը» բանախոսությունն էր, որը նվիրված էր արդի սոցիալ-քաղաքական գործընթացների՝ մեր դարաշրջանի հրատապ պահանջմունքների, հասարակական առաջընթացի իմմանենտ օրենքների, ժամանակակից հումանիզմի հիմնարար սկզբունքների և հիմնական արժեքների հետ համահնչունության հարցի ուսումնասիրությանը: Բանախոսը քննական վերլուծության ենթարկեց հումանիզմի առավել վտանգավոր հակոտնյաները՝ նոր հազարամյակի մարտահրավերներն ու սպառնալիքները:

Հայտարարություններ

Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

23.10.2020
Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վա...

Աշխատանքի հրավեր

20.10.2020
Աշխատանքի հրավեր

Հարգելի ուսանողներ, <<Մոսկվայի տուն>> մշակութային-գործարար կենտրոնը...

Գլխավոր նորություններ