logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

unnamed

Արցախում ռազմական գործողությունները վերսկսելուն պես Հյուսիսային համալսարանի բազմաթիվ ուսանողներ կամավորագրվելով մեկնեցին առաջնագիծ՝ պաշտպանելու հայրենիքի սահմանները։ Մեր ժամկետային զինծառայող ուսանողներից շատերը նույնպես ռազմաճակատի ամենաթեժ կետերում են։ Կամավորագրվել և իրենց հերթին են սպասում նաև բուհից ուսանողուհիներ՝ այս ընթացքում անցնելով մարտական լուրջ պատրաստություն։ Իսկ ահա համալսարանի բժշկական քոլեջի շրջանավարտ, սերժանտ Համլետ Դարբինյանը մերօրյա հերոսներից է, որը նույնպես ծառայում է Արցախում: Մեկ ամիս գտնվելով առաջնագծում՝ Համլետը փրկել է բազմաթիվ զինվորների կյանքեր։ Մի քանի օր առաջ իր զինակից ընկերների կյանքը փրկելիս վիրավորվել է թշնամու արձակած արկերից:Այսօր Համլետ Դարբինյանը դիմել է բժիշկներին՝ ապաքինման գործընթացն արագացնելու խնդրանքով, որպեսզի ժամ առաջ վերադառնա սահման ու զինակից ընկերների հետ պաշտպանի հայրենիքը։ Մեր քաջ ու հայրենասեր շրջանավարտ, հայրենիքի պաշտպան Համլետ Դարբինյանին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Թող մինչ նրա՝ ռազմաճակատ վերադառնալը լռեն բոլոր թնդանոթները, և Համլետն ու մեր մյուս քաջորդիներն իրենց ուժն ու կորովը ծառայեցնեն ազատ Արցախի վերաշինման ու ծաղկեցման գործին։



                                                                                                      Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Հայտարարություններ

Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

23.10.2020
Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վա...

Աշխատանքի հրավեր

20.10.2020
Աշխատանքի հրավեր

Հարգելի ուսանողներ, <<Մոսկվայի տուն>> մշակութային-գործարար կենտրոնը...

Գլխավոր նորություններ